Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայերի հաս-տնտ. և իրավ, ծանր վիճակը արևմտյան Հայաստանում։ Նույն խնդրին են վերաբերում նաև այլ թղթակցություններ և նամակներ։ Բեռլինի կոնգրեսի (1878) 15-ամյակի առիթով գրած «Տաճկա-հայկական խնդիրը» հոդվածում Ա. Արասխանյանը գնահատում է 61-րդ հողվածի արդյունքները՝ գտնելով, որ այն ոչ միայն իրական օգուտ չի բերել հայ ժողովըրդին, այլև հող է ստեղծել սուլթան Աբդուլ Համիդ ll-ին՝ վրեժխնդիր լինելու հայերից։ Սասունի կոտորածներից (1894) սկսած՝ «Հայկական խնդրի նորագույն զարգացումը» խորագրի տակ հրապարակված տեսություններում ի մի են բերված և մեկնաբանված հայկական հարցի վերաբերյալ տեղական ու օտար մամուլում հրապարակված նյութերը, տրված են տարբեր պետությունների, գործիչների ու հասարակական կազմակերպությունների հայանպաստ կամ հակահայկական գործունեության գնահատականները։ «Մ.»-ի հրատարակության վերջին շրջանում (1901-02) խմբագիր Լ. Սարգսյանը «Մոտիկ անցյալից», «Ազգային կառավարություն» և այլ հոդվածներում քննադատել է դաշնակցության քաղաքական ծրագրերը՝ պայքարի հեղափոխական եղանակին հակադրելով խաղաղ զարգացումը։

Լ. Գևորգյան

ՅԱԿՈԲՍԵՆ Մարիա (1882-1960), դանիացի միսիոներուհի։ Կրթությամբ՝ բժիշկ։ Հայաստանի և հայերի մասին առաջին անգամ լսել է 1895-ի կոտորածների վերաբերյալ մի բանախոսության ժամանակ։ 1907-ին ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոներների հետ մեկնել է Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Յա. մյուս միսիոներների հետ (Կարեն Եփփե, Կարեն Փիթըրսոն, օրիորդ Բլեք, տիկին Կրունհակըն, Յեսսի Հորդ և ուրիշներ) Խարբերդում, Մալարիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։ 1912-14-ին բարեգործական առաքելությամբ եղել է Դանիայում։ 1915-ի նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրք, խժդժություններին ու հայերի կոտորածներին։ 1919-ին վերադարձել է Դանիա։ Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները. Յա. զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավո րությունից և, գնալով Լիբանան, զբաղվել է որբահավաքությամբ։ 1922-ին Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։

1928-ին որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յա., փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։ Թողել է «Օրագրություն» հուշագրությունը (սկսվում է 1907-ի սեպտ. 7-ից և ավարտվում 1919-ի օգոստ. 6-ին), որը մի արժեքավոր վկայություն է թուրք, հայատյաց քաղաքականության մասին։ «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն և հրատարակվել բնագրի հետ՝ մեկ ամբողջական հատորով, ուր զետեղված է նաև Յա-ի արխիվից վերցված 80 լուսանկար։ Յա-ի անունով է կոչվում ՀՀ Իջևան ք. մանկապարտեզներից մեկը։

Վ. Թամարյան

ՅԱՂՈՒԲՅԱՆ Եսայի Սարգսի (18781957, Երևան), Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի (տես Մուսա լեռան հերոսամարտ 1915) ղեկավարներից։ Պայքարել է թուրք, կառավարության հայահալած գործողությունների դեմ և 1902-ին ստիպված հեռացել ԱՄՆ։ Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ Յողունօլուք (Մուսա լ. շրջակայքում)։ Հերոսամարտի նախօրեին հայթայթել է զենք և զինամթերք։ Տեղահանության մասին թուրք, կառավարության հրահանգից հետո եղել է ինքնապաշտպանության գաղափարի պաշտպաններից և կազմակերպիչներից։ Հերոսամարտի ժամանակ գտնվել է առաջավոր գծում, ցուցաբերել մեծ արիություն։ 1947-ին ներգաղթել է Հայաստան։

ՅԱՆԻԿՅԱՆ (Յանիգյան) Գուրգեն (1895, Կարին 1984, ԱՄՆ), արդյունաբերող, գյուտարար և հասարակականքաղաքական գործիչ։ 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ Յա-ի ընտանիքն անցել է Կարս։ նախնական և միջն. կրթությունն ստացել է ժնևում, Նոր Նախիջևանում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին մտել է հայկական կամավորական 2-րդ գունդը, մասնակցել Կովկասյան