ռազմաճակատի մարտերին։ Պատերազմից հետո ավարտել է ՄՊՀ ճարտ. դասընթացը։ Որոշ ժամանակ աշխատել է Թիֆլիսում։ 1930-ական թթ. աշխատել է Իրանում։ ԱՄՆ-ին մատուցած ծառայությունների համար Յա. ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն, որից հետո արդյունաբերողի և գյուտարարի իր գործունեությունը շարունակել է ԱՄՆ-ում։
Յա. փորձել է Մեծ եղեռնի իրողությունն ու հայկական հարցը ծանոթացնել օտարներին, սակայն նրա ծրագրերին խոչընդոտել է ԱՄՆ-ի կառավարությունը՝ խուսափելով ամերիկա-թուրքական հարաբերությունների բարդացումից։ Հանգելով այն համոզման, որ միայն ուժի գործաղրմամբ կարելի է միջազգային հասարակայնության ուշադրությունը բևեռել հայ ժողովրդի արդարացի դատի վրա, 1973-ի հունվ. 27-ին, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում Յա. սպանել է երկու թուրք, դիվանագետների՝ հյուպատոսին ու նրա օգնականին։ Դատապարտվել է ցմահ բանտարկության, սակայն 1984-ի հռւնվ. ազատ է արձակվել վատ առողջության պատճառով և շուտով մահացել։ Յա-ի ահաբեկչական արարքով սկզբնավորվեց Հայ ղատի հետապընդման նոր՝ նաև զինված փուլը, որը իրագործեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և նման այլ հայկական կազմակերպություններ։
U. Սանջյան (Լիբանան)
ՅՈԶՂԱՏ. գավառ Թուրքիայում, Անկարայի նահանգում, Փոքր Ասիայի կենտրոնական մասում, Պոնտոսի լեռնաշղթայի արևելյան հատվածում։ Կենտրոնը՝ Յոզղատ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 48 հայաբնակ գյուղ, 75,5 հազար հայ բն.։ 1914-ի հոկտ. գավառի 18-45 տարեկան հայ տղամարդիկ զորակոչվել են թուրք, բանակ և կոտորվել 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նախապատրաստելով հայերի կոտորածը՝ թուրք, կառավարությունը Անկարայի նահանգապետ (վալի) է նշանակել հայատյաց Աթըֆին, Յո-ի փոխգավառապետ՝ Քեմալին։ Բանտերից արձակված մոտ 3000 քրեական հանցագործների գինել են և երիտթուրքական սպաների ղեկավարությամբ ուղարկել հայերին կոտորելու։ Ըստ նախապես մշակված ծրագրի, 1915-ի հուլիսին թուրք, ուստիկանությունը զինաթափել է շրջափակված հայկական գյուղերի բնակիչներին, հավաքել և ոչնչացրել մնացած տղամարդկանց, որից հետո հայերի վրա հարձակված մահմեդական սպառազեն խուժանն սկսել է թալանը, խոշտանգումներն ու բռնաբարությունները։ Յո-ի Բուրն Գըշլան հայաբնակ գյուղում 20 hq-անոց թուրք, ամբոխը հայերից պահանջել է մահմեդականություն ընդունել, նրանց մի մասին հավաքել է մահմեդական դրոշի տակ և ոչընչացրել։ Գյուղի եռօրյա թալանից հետո 120 հայի կացիններով խոշտանգել են ջրաղացների մոտ, բռնությամբ տեղահանված կանանց, երեխաների մեծ մասին կոտորել մոտակա ձորում։ Օգոստ. 1-ին Յոզղատ քաղաքի շուկայում սկսվել է տեղի հայերի կոտորածը։ Փակվել են քաղաքի կամուրջներն ու մուտքերը, ձերբակալված հայ մտավորականներին երկու օր անց հոշոտել է թուրք, զինված խուժանը, որից հետո հայ բնակիչներին բռնությամբ տեղահանել են, շատերին բարբարոսաբար սպանել Տետե Սումլո գ. մոտ և Կըզըլ Ըրմակի կամրջի վրա։ Փոխգավսաապետ Քեմալի մասնակցությամբ հայերի իսկական սպանդ է տեղի ունեցել Յարա դերեսի ձորում, որտեղ, թալանելով նրանց կարավանները, տղամարդկանց կապկպել են և սպանել։ Ականատեսի վկայությամբ, անօգնական հայերին գազանաբար խոշտանգել են, կացին ներով անդամահատել, ծվատել նորածիներին և մանկահասակ երեխաներին։ Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության, սակայն չեն կարողացել կանխել ջարդը, որի հետևանքով գավառի հայ բնակչության 97 %-ը կոտորվել է։ Թուրքական զինվոր, դատարանը 1919-ին մահապատժի է դատապարտել Քեմալին, որի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ սպանվել էր 30 հազար հայ։ Դատավարության ընթացքում վկայակոչվել են Յո-ի հայերի զանգվածային ոչնչացման և նրանց նկատմամբ իրականացված վայրագությունների բազմաթիվ փաստեր։
Գրականություն
Հուշամատեան Մեծ եղեռնի, Բեյրութ, 1965։
Ս. Պողոսյան
ՅՈԹՆԵՂԲԱՐՅԱՆ Մկրտիչ (մոտ 1880ական թթ., Ուրֆա-1915, Ուրֆա) ագգային-ագատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Ավարտել է ծննդավայրի դպրոցը։ Աչքի է ընկել համարձակ, հավասարակշըռված բնավորությամբ և ռազմական հմտությամբ, 1910-ին կազմել է ինքնապաշտպանության ջոկատ, հայթայթել է զենք և զինամթերք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայ ազգաբնակչության զանգվածային բռնագաղթի ու կոտորածի պայմաններում, Յո. մար