Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թղթեր, այդ թվում՝ Թալեաթի ծածկագիր հեռագրերը։ Երբ 1918-ին անգլ. զորքերը մտել են Հալեպ, հայերին ոչնչացնելու մեջ մեղք ունեցող բոլոր թուրք պաշտոնյաները փախել են Հալեպից։ Ն. մնացել է Հալեպում, որտեղ նրան հանդիպել է եղեռնից փրկված Արամ Անտոնյանը. Ն. Անտոնյանին է հանձնել գաղտնի փաստաթըղթեր և իր հիշողությունները, որոնք 1920-ին հրատարակվել են անգլ. (The Memoirs of Naim Bey. Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians. Compiled by Aram Andonian, 1920) և ֆրանս. (Փարիզում)։ Գրելով հայերի ոչնչացման մասին՝ Ն. նշում է. «Հայոց եղերական տարագրության ե սպանության խնդիրը, որ թուրք անունը մարդկութեան յաւիտենական անէծքին արժանի կը դարձնէ, անանկ կը կարծեմ թէ համաշխարհային պատմութեան մինչեւ այսօր արձանագրած զարհուրելի դեպքերէն ոչ մէկուն կը նմանի» (Նաիմ բեյի հիշողությունները Ա. Անտոնյանի «Մեծ ոճիրը» գրքում, 1990, էջ 19)։

Գրականություն

ՍՕտոՕյաՕ II., Մեծ ոճիրը, Ե., 1990։

Ռ. ՍահակյաՕ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Լուիզ Ծիածան (1926, Ման Ֆրանցիսկո 1974, Նյումեն (ԱՄՆում)), պատմաբան (ԱՄՆ)։ Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը։ Հայագիտություն է դասավանդել Ֆրեգնոյի համալսարանում, այնտեղ հիմնել հայագիտ. ամբիոն։ Զբաղվել է XIX դ. վերջի հայ ազատագրական շարժման հարցերով, հայ մշակույթի պատմության ուսումնասիրությամբ։ «Հայ հեղափոխական շարժումը» (1963, անգլ.) աշխատության մեջ քննել է XIX դ. 2-րդ կեսին արևմտահայերի ազատագրական պայքարի պատճառներն ու ընթացքը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը, եվրոպական երկրների վերաբերմունքը հայկական հարցին և այլն։

Երկեր The Armenian Revolutionary Movement., Berkley-LA, 1963.

ՆԱԽԻՅԵՎԱՆ, Նախճավան. քաղաք, գավառ, երկրամաս, վարչատարածքային միավոր (այժմ Նախիջևանի Հանրապետություն՝ Ադրբեջանի կազմում)։ Հնագույն ժամանակներից Ն. եղել է Հայաստանի անբաժան մասը, տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան և Գողթն գավառների, մասամբ՝ Այրարատի և Սյունիքի մի շարք գավառների տարածքին։ Ն-ի բնիկ հայ բնակչությունը զբաղվել է երկրագործությամբ, առևտրով, արհեստներով, ունեցել է իր հոգևոր կենտրոններն ու դպրոցները, ստեղծել հարուստ մշակույթ։ Մահմեդական տարրը Ն-ում հայտնվել է երկրամասը արաբների ապա սելջուկյան թուրքերի կողմից նվաճելուց հետո (VII-XI դդ.)։

XVI-XVIII դդ. Ն. Սեֆյան Իրանի տիրապետության տակ էր։ XVIII դ. կեսին կազմվել է Ն-ի խանությունը, որը գոյատևել է մինչև 1828-ը, երբ 1826-28-ի ոուս-պարսկ. պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսաստանին ու Երևանի խանության և Օրդուբադի օկրուգի հետ կազմել նորաստեղծ Հայկական մարզը։ Հետագա վարչական բարեփոխումների հետևանքով Ն. մտցվել է Երևանի նահանգի կազմի մեջ։

1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ն-ում հաստատվեցին Ռուսաստանի ժամանակավոր կառավարության մարմինները։ 1918-ի հունիսին՝ Հայաստանի Հանրապետության դեմ հարձակման ընթացքում (տես Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918) թուրք, զորքերը ներխուժել են երկրամաս, սակայն Ապրակունիսի մոտ պարտություն կրել Անդրանիկի զորաջոկատի կողմից։ Ստանալով համալրում և նաև տեղի ադրբեջանցի բնակիչների ու մուսավաթականների աջակցությամբ թուրքերը 1918-ի հուլիսի վերջին գրավեցին Ն.։ Բայց առաջին աշխարհամարտում պարտություն կրելուց հետո Թուրքիան ստիպված էր դուրս բերել իր զորքերը Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում և Նից (1918-ի դեկտ.)։ Թուրքական զորքերի հեռանալուդ հետո մուսավաթականները Ն-ում ստեղծեցին, այսպես կոչված, «Արաքսի հանրապետությունը»՝ Ադրբեջանի հանրապետությանը ենթակա պետական մի կազմավորում։ Հայաստանի Հանրապետությունը, չհաշտվելով Ն-ի կորստի հետ. 1919-ի մայիսին ռազմական գործողություններ ծավալեց Ն-ում գտնվող ադրբ. զորքերի դեմ և վերագրավեց երկրամասը. «Արաքսի հանրապետությունը» վերացվեց։

1918-ի հուլիսին Ն. մտան խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերը և երկրամասում հաստատվեց խորհրդային իշխանություն։

1921-ի մարտին խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրի (տես Մոսկվայի պայմանագիր 1921) համաձայն, Նախիջևանի մարգը Թուրքիայի պահանջով միացվեց խորհրդային Ադրբեջանին։ Հայ ժողովրդի թիկունքում ստորագըրված այդ պայմանագրի 3-րդ հոդվածում ասված է. «Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են. որ Նախիջևանի մարզը… կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում», 1972, էջ 501)։ «Երրորդ պետություն» պայմանավորվող կողմերը նկատի ունեին Հայաստանը։ Այսպիսով, օգտվելով խորհրդային Ռուսաստանի հակահայկական դիրքորոշումից. քեմալական Թուրքիան Հայաստանից զավթեց ոչ միայն Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, այլև հասավ այն բանին, որ Նախիջևանի մարզն էլ տրվեց Ադրբեջանին։ 1923-ի փետր. ստեղծվեց Ն-ի ինքնավար երկրամասը, որը 1924-ի փետր. վերակազմվեց Նախիջևանի Ինքնավար խորհրդային սոցիալիստական Հանրապետության՝ Ադրբ. ԽՍՀ կազմում։ խորհրդային իշխանության գոյության տարիներին Ադրբեջանի իշխանությունները լիովին հայաթափեցին Ն.։ Եթե 1917-ին Ն-ում բնակվում էր 53,9 հազար հայ (ամբողջ բնակչության մոտ 40 %-ը), ապա արդեն 1926-ին հայերի թիվը կազմեց 11,2 հազար։ Հետագա տարիներին ևս շարունակեց նվազել հայերի թիվը Ն-ում։ Մնացած հայերը Ն. լքեցին 1988-ի վերջին, երբ վերստին բարձրացվեց Լեռնային Ղարաբաղը մայր հայրենիքին՝ Հայաստանին վերամիավորելու խնդիրը, և հալածանքներից խուսափելու համար Ն-ի հայերը գաղթեցին Հայաստան և այլուր։ (Քարտեզը տես էջ 352)։

Կ. Խուդավերդյան