Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քսությունից հետո։ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո աշխատել է Թիֆլիսում. 1925-ին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

ՆԱԶԱՐԲԵԿՈՎ (Նսպարբեկյան) Թովմաս Հովհաննեսի (1855-1931, Թիֆլիս), ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր (1915)։ Ավարտել է Աոսկվայի ռազմական գիմնազիան (1874), Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1876)։ Մասնակցել է 1877-78-ի ռուս-թուրքական, 1904-05-ի՝ ռուս-ճապոն. պատերազմներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, եղել բրիգադի, ապա՝ 2-րդ կովկասյան հրածդ, դիվիզիայի հրամանատար։ Ն-ի դիվիզիայում է գործել Անդրանիկի հայկական կամավորական 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին Ն-ի գլխավորած զորամասերը Դիլմանի մոտ ջախջախել են Խալիլ բեյի թուրք, կորպուսը։ 1916-ին նշանակվել է Վան-Կոփ ուղղությամբ գործող զորքերի խմբավորման, 1917-ին՝ հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար։ Ն-ի ընղհանուր հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները 1918-ի մայիսին Ղարաքիլիսայի. Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում կանգնեցրին թուրք զորքերի առաջխաղացումը (տես Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918, Բաշ Ապարանի ճակատամարտ 1918, Սարդարապատի ճակատամարտ։ Հայաստանի Հանրապետության (1918-20) օրոք, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, Ն. շարունակել է ռազմական ծառայությունը՝ նպատակ ունենալով ստեղծել կանոնավոր բանակ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո աքսորվել է (1921-ին), ներումից հետո հաստատվել է Թիֆլիսում։ Գրել է հուշեր 1914-18-ի Կովկասյան ռազմաճակատի գործողությունների մասին (անտիպ)։

ՆԱԶԻՄ (Nazim) բեյ Սելանիկլի (18701926), թուրք գործիչ, «Միություն և աոաջադիմություն» կուսակցության գաղափարախոս և գլխավոր քարտուղար։ Գործուն մասնակցություն է ունեցել պանթյուրքիզմի գաղափարների մշակմանը, փորձել է հիմնավորել Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդներին վերացնելու անհրաժեշտությունը։ 1915-ի սկզբին մասնակցել է երիտթուրքական ղեկավարների այն գաղտնի խորհրդակցությանը, որտեղ որոշվել է լիովին ոչնչացնել հայերին՝ հայտարարելով, որ Թուրքիայում չպետք է մնա և ոչ մի հայ։ Առաջին աշխարհամարտում (1914-18) Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա։ Կ. Պոլսի ռազմական դատարանը նրան հեռակա կարգով մահվան է ղատապարտել (տես Երիտթուրքերի դատավարություն 1919-20)։ 1923-ին վերադարձել է Թուրքիա, հարել Աուստաֆա Քեմալի քաղաքական հակառակորդներին, մասնակցել նրա դեմ դավադրությանը, որի համար կախաղան է բարձրացվել։

Ո. Սահակյան

ՆԱԹԱՆՅԱՆՆԵՐ, քաղաքական և մշակութային գործիչների ընտանիք։ Առավել հայտնի են.

Կարապետ Ն. (1834-1930), եղել է Վանի քաղաքագլուխ, բարելավել է կրթական գործը, փորձել է ստեղծել հայքրդական համերաշխություն։ 1915-ին Կ. Պոլսում ձերբակալվել է հայ մյուս մտավորականների հետ, աքսորվել, սակայն կենդանի է մնացել, վերադարձել է, 1918-ին հաստատվել Կ. Պոլսում։

Պողոս Ն. (մոտ 1856-մոտ 1886), հոգևորական, գրող։ Իր գրքերում կարևոր տեղեկություններ է տալիս Թուրքիայի հայաբնակ վայրերի և արևմտյան Հայաստանի բնակավայրերի, բնակչության կենցաղի, հայերի նկատմամբ թուրք-քրդական հալածանքների մասին, ինչի համար թուրք, իշխանությունները նրան նետել են բանտ, որտեղ և մահացել է։

Գ ա բ ր ի հ լ Ն. (1862-1905), քաղաքական գործիչ. Արմենական կազմակերպության հիմնադիրներից։

Մարկոս Ն. (1862-1927 կամ 1928), հրապարակախոս, ուսուցիչ, արմենական կուսակցության գործիչ։ 1915-ին ձերբակալվել է հայ մյուս մտավորականների հետ, սակայն կենդանի է մնացել։ Հեղինակ է պատմական, բանասիրական, ճանապարհորդական և մանկավարժական հողվածների։

Միքայել Ն. (1867-1954), հրապարակախոս, գրող, արմենական կուսակցության անդամ։ նախնական կրթությունը ստացել է Արարատյան միացյալ, ապա՝ Վասպուրականի Կեդրոն, վարժարաններում (1879-85)։ 1887-91-ին՝ աքսորական (Կոնիա), 1891-96-ին վերադարձել է Վան, 1896-ին անցել Կովկաս. 1897-ին բանտարկվել է Մհտհխում (Թիֆլիս), 1899-1904-ին՝ սովորել Նանսիի (Ֆրանսիա) երկրագործ, բարձրագույն դպրոցում, 1904-ին հաստատվել է Եգիպտոսում։ Եղել է վարժարանների տեսուչ։ 1919-ին նշանակվել է փետր. 28-ին Հալեպում տեղի ունեցած հայկական կոտորածների գործը քննող հանձնաժողովի անդամ, որի տրամադրած նյութերով անգլիական զինվորական իշխանությունները մահվան են ղատապարտել ոճրագործներին։ Կիլիկիայի հայաթափությունից (1920-ական թթ. սկզբին) հետո հաստատվել է Կահիրեում։ 1921-ից վարել է կուսակցական պաշտոններ՝ որպես ՈԱԿ-ի անդամ։ Գրի է առել Արմենակ Եկարյանի հուշերը (հրատ. 1947-ին), հավաքել և մամուլում հրատարակել է Աիհրան Տամատյանի նամակներն ու վավերագրերը։

Հ. Պողոսյան

ՆԱԻՄ (Naim) բեյ, թուրք պաշտոնյա։ 1915-17-ին Հալեպում եղել է հայերին տեղահանող տեսչության գլխավոր քարտուղար։ Տեսչությանը հանձնարարված էր Դեյր էզ Զորի անապատ արտաքսել արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության տարբեր վայրերից Հալեպ աքսորված հայերին։ Ն. դարձել է հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների և ցեղասպանության ականատեսը, խուսափելով կատարել հայերին աքսորելու հրամանները՝ փրկել է շատ հայերի և պաշտոնանկ արվել։ Պաշտոնի բերումով Ն-ի ձեռքով անցել են հայերի ոչնչացման վերաբերյալ գաղտնի փաստա