Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յան կայսրությունում» փաստաթղթերի և նյութերի ժող. (1966, 1982, ռուս., 1991-ին՝ հայերեն), որը հայ խորհրդային պատմագրության մեջ հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի առաջին գիտական հրատարակությունն էր։ հայկական հարցին և Մեծ եղեռնին Են նվիրված նաև Ն-ի շատ հողվածներ։ «Հայ ժողովրդի նոր պատմության էջերից» (1982) ուսումնասիրությունների և հողվածների ժող-ում ամփոփված են 1862-ի Զեյթունի ապստամբությանը, ազգային հերոս Անդրանիկին, հայերի կոտորածներին նվիրված նյութեր։

ՆԺԴԵՀ (Տեր-Հարությունյան Գարեգին) (1886, գ. Կզնուտ (Նախիջևանի գավառում) 1955, ք. Վլադիմիր), ռազմական և պետական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անղամ։ Սովորել է Նախիջևանի քաղաքային դպրոցում, Թիֆլիսում ավարտել միջնակարգ դպրոց (1902), ապա ընդունվել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1904-ին դուրս է եկել), 1907-ին ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը։ 1909-ին Կովկասում ցարական ոստիկանությունը ձերբակալել է Ն-ին։ 1911-ին անցել է Բուլղարիա։ 1912-ին Անդրանիկի հետ կազմակերպել է հայկական կամավոր, գունդ, որը բուլղար, բանակի շարքերում 1913-ին մարտնչել է Թուրքիայի դեմ։ Բարձր գնահատելով հայերի ծառայությունը Բալկանյան պատերազմում բուլղ. կառավարությունը Ն-ին արժանացրել է սպայական խաչի։

1914-ին տեղափոխվել է Թիֆլիս, զինվորագրվել հայկական կամավոր, շարժմանը, նշանակվել կամավորական 2-րդ գնդի հրամանատարի տեղակալ։ 1916-ին անցել է (կամավոր, գնդերը ցրելուց հետո) Ալեքսանդրապոլ։ 1918-ի մայիսին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին. Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմակերպման և ուսուցման գործով։

1919-ի օգոստոսից՝ Զանգեգուրում զինված ուժերի հրամանատար։ Զորավար. տաղանդը դրսևորել է հատկապես 1919-ի նոյեմբ. Զանգեզուրի վրա հարձակման ժամանակ թուրք-թաթարական զորքերին կազմակերպված դիմադրություն ցույց տալիս (այստեղ ստացել է գնդապետի կոչում)։ Ն. չի ընդունել խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև 1920-ի օգոստ. .10-ին կնքված համաձայնագիրը (որով կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը) և շարունակել է պայքարը, իսկ հոկտ. 10-ին սկսվել է համագանգեզուրյան ապստամբությունը Ն-ի գլխավորությամբ։ Նոյեմբ. 21-ին կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից։ 1920-ի դեկտ. 25-ին ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեոնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով։ 1921-ի Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո, հուլիսին Ն. անցել է Պարսկաստան, ապա Բուլղարիա, բնակվել Սոֆիայում,

1933-34-ին՝ ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է «ցեղակրոն» շարժումը։ 1944-ին, երբ խորերդ, բանակը մտել է Բուլղարիա, Ն-ին ձերբակալել են, տեղափոխել ԽՍՀՄ, ղատապարտել 25 տարվա բանտարկության։ 1948-ին Երևանից տեղափոխել են Վլադիմիր քաղաքի (ՌԽՖՍՀ) բանտը, որտեղ և մահացել է։ 1983-ին աճյունը (գաղտնի) տեղափոխվել է Հայաստան և Ն-ի կտակի համաձայն, մի մասը ամփոփվել Խուստուփ լ. (Կապան) լանջին, մյուսը՝ Սպիտակավոր եկեղեցու մոտ (Եղեգնաձորի շրջ.)։

Երկ Որդիների պայքարը հայրերի դեմ. Սելանիկ, 1927։

Գրականություն

Ա վ ո, Նժդեհ. Կյանքն ու գործունեությունը, Բեյրութ, 1968։ U ո ա ք ե լ յ ա ն Վ, Նժդեհ, ft, 1989 Գեվորգյան Վ, Լեոնահայաստանի հերոսամարտը (1919-1921), ft, 1991։

Կ. Սարդարյան

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ (Տեր-Հովհաննիսյան Նիկողայոս) (1867, գ. Ղշլաղ (ԼՂՀ Ասկերանի շրջանում) 1914, Բաքու), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1891-94-ին՝ Թավրիգի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894-96-ի Դերիկի կռիվներին։ Բողազքյասանի մարտում վաստակել է Դ ո ւ մ ա ն անունը։

1895-ին խմբով (50 հոգի) անցել է Վան։ 1897-ի Վանի «մեծ դեպքից» հետո հղացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնղիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել։ 1905-ի հայթաթար. ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ընդհանուր ապստամբության։ 1910-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրան, հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիգի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել արևմտյան Հայաստանում ու Պարսկաստանում։ Թոքախտով հիվանդ Ն. Դ., զգալով, որ չի կարող մասնակցել 1914-ին սկսված պատերազմում հայկական կամավորական շարժմանը, ինքնասպան է եղել։

Երկ Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության, ժնև, 1907։

U. Ներսիսյան