Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԻԿՈԼԱՅ II (Ռոմանով Նիկոլայ Ալհքսանդրովիչ) (1868-1918). ռուսական կայսր 1894-1917-ին։ Ն. Il-ի օրոք ռուս, արտաքին քաղաքականության մեջ որոշակի տեղ է գրավել հայկական հարցը։ 1896-ին Ն. II Անգլիայում մասնակցել է Բալմորալյան բանակցություններին, որոնց ընթացքում շոշափվել է նաև արևմտահայերի դրության խնդիրը։ Ինչպես և Անգլիայի կառավարող շրջանները, Ն. Il-ը անտարբեր է մնացել 1894-96-ի հայկական կոտորածների նկատմամբ. աննպատակահարմար գտել արևմտյան Հայաստանի գրավումը այն դիտելով որպես «շատ թանկ ձեռնարկում», որից Ռուսաստանը շահ չունի։

1907-ին նա Պետերբուրգում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանղնուպոլսեցուն ու հասարակական գործիչ Մինաս Չերազին (որոնք խնդրում էին Ռուսաստանի օգնությամբ վերաբացել հայկական հարցը) և խուսափել որոշակի խոստումից՝ սահմանափակվելով Թուրքիայի քրիստոնյաների հանդեպ Ռուսաստանի համակրանքի մասին ընդհանուր դատողություններով։ Բայց արդեն առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նրա կառավարությունը ավելի գործուն դիրք է գրավել հայկական հարցում (տես Հայկական բարենորոգումներ 1912-14)։ Պատերազմի ժամանակ Ն. Il-ը դրժեց արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու իր խոստումը։ 1916-ի Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով, արևմտյան Հայաստանը դիտվում էր որպես ռուս, ազդեցության գոտի, իսկ ավելի ուշ՝ պատերազմի իրավունքով գրավված տարածք։ Ն. ll-ի ներքին քաղաքականությունը ծանր է անդրադարձել հայ իրականության վրա. բռնագրավվել է հայկական եկեղեցու գույքը (տես Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903), փակվել են հայկական դպրոցները։ 1905-07-ի ռուս, հեղափոխության տարիներին Ն. II ստիպված 1905ի օգոստ. 1-ին ստորագրել է հայկական եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերստացման որոշումը։

1917-ի փետր. Ն. II գահընկեց է արվել, իսկ 1918-ի հուլիսի 17-ին գնդակահարվել բոլշևիկների կողմից։

Կ Խուդավերդյան

ՆԻՊԱԳԵ (Nipage) Մարտին (18861963), գերմանացի ուսուցիչ։ Հալեպի գերմ. ռեալական դպրոցի դասատու։ 1915-ին հանդես է եկել «Մի քանի խոսք գերմանացի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին» կոչով (հրտ. սկզբում ֆրանս., 1917-ին՝ անգլ., 1919-ին՝ գերմ., առանձին բրոշյուրով)։ Որպես ականատես Ն., բերելով փաստեր հայ բնակչության եղեռնի և տեղահանության մասին, եզրակացրել է, որ թուրք, իշխանությունների՝ հայերին ներկայացված մեղադրանքները ծառայել են միայն այն բանին, որ «հայ ազգի ոչնչացումը թաքցնեն քաղաքականության դիմակի տակ»։ Ն. նշել է նաև, որ կատարված այղ հրեշավոր ոճրագործության մեջ մեղավոր է նաև Գերմանիայի կառավարությունը։ «Տեղահանռւթյան նպատակն է հայ ժողովրդի գլխովին ոչնչացումը։ Այդ մտադրությունը պարզորոշ երևում է այն փաստից, որ կառավարությունը սիստեմատիկաբար խոչընդոտում է այն միսիոներներին, գթության քույրերին և երկրռւմ գտնվող մյուս եվրոպացիներին, որոնք փորձում են օգնություն ցույց տալ հայերին» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում», փաստաթղթերի և նյութերի ժող., 1991, Էջ 393-394)։ Ն-ի կոչը արձագանք է գտել եվրոպական մամուլում։ Երիտթուրքերի պարագլուխների և նրանց գերմ. հովանավորների հանցագործության մերկացումը վնաս էր հասցնում Գերմանիայի հեղինակությանը, որի համար էլ գերմ. մամուլի որոշ ներկայացուցիչներ փորձեր են արել անգամ կասկածի տակ դնել Ն-ի գոյության փաստը։

Գրականություն

Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. փաստաթղթերի և նյութերի ժող. Մ. Գ. Ներսիսյանի խմբ., Ե., 1991, էջ 390-394։

ՆՈԳԱԼԵՍ (Nogales) Ռաֆայել (Սան Քիստռբալ դը Լոս ԱԱդես) (1879 ՞), վենեսուելացի ռազմական գործիչ, ճանապարհորդ, գրող։ Դեմ լինելով Վենեսուելայում բռնապետական վարչակարգին. կյանքի մեծ մասն անցկացրել է տարագրոթյան մեջ։ 1915-ին ծառայության է անցել գերմ. բանակում և ուղարկվել Թուրքիա՝ ծառայելու թուրք, բանակին կից գերմ. շտաբում։ Գրել է «Չորս տարի կիսալուսնի ներքո» (իսպ. 1924-ին, գերմ.՝ 1925, անգլ.՝ գիրքը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Թուրքիայում հայերի կացության և նրանց նկատմամբ թուրք, իշխանությունների քաղաքականության մասին։ Որպես գերմ. բանակի սպա Ն. բացասաբար է վերաբերվել հայ ժողովրդի ագգ-ազատագրական պայքարին։ Միևնույն ժամանակ, լինելով իրադարձությունների մասնակիցն ու ականատեսը, նա արժանահավատ վկայություններ է բերում հայերի նկատմամբ Թուրքիայի մարդատյաց քաղաքականության վերաբերյալ։ Գրքում շատ են հայերի կազմակերպված զանգվածային ոչնչացման մասին ուղղակի փաստերը, ինչպես նաև թուրք, իշխանությունների զուր ջանքերը՝ վերացնելու կատարած հանցագործությունների հետքերը և արդարանալու հնարված «հայկական ապստամբությունների» վարկածով։

Վ. Մաթևոսյան (Արգենտինա)

«ՆՈՐ ԴԱՐ», հասարակական-գրական թերթ։ Հրատարակվել է 1883-1916-ին (ընդհատումով), Թիֆլիսում։ Խմբա գիր՝ Սպանդար Սպանղարյան։ 18931897-ին բազմաթիվ հոդվածներ է հրապարակել արևմտյան Հայաստանի ծանր վիճակի. Հայկական հարցի և հայերի կոտորածների մասին։ Թերթը մտահոգություն է հայտնել հայերի պանղըխտության և արտագաղթի վերաբերյալ։

1894—95-ին լայնորեն լուսաբանել է Սասունի իրադարձությունները, հայկական կոտորածները Տրապիզոնում, Կ. Պոլսում, Մարաշում, Ակնում, Խարբերդում և սղլուր։ Հրապարակվել են հաղորդումներ արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու ծրագրի, Հայկական հարցի նկատմամբ եվրոպական հասարակայնության ունեցած վերաբերմունքի մասին։ Թերթում արտատպվել են է. Դիլոնի, Օ. Նովիկովայի հողվածները, Սթիվենսոնի, Գլաղստոնի և այլոց ճառերը։ Խոսելով Հայկական հարցում անգլիական կառավարության դիրքորոշման մասին, Ս. Սպանդարյանը նշել է, որ թե Ռոզբերին, թե Սոլսբերին, խառնվելով արևելյան գործերին, բացառապես մտահոգվել են «զուտ անգլիական և միմիայն