Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձեռնմխելիությունը։ Ն. Փ. գտնում էր, որ թուրք, կառավարության նախաձեռնած նախորդ բարեփոխումները տարբեր պատճառներով անցել են ապարդյուն։ Բարենորոգումների հաջողու թյունն ապահովելու համար ծրագրի հեղինակը գտնում էր, որ անհրաժեշտ է ունենալ մի ընդհանուր կառավարիչ, որը լիներ հայերեն հաստատվեր սուլթանի կողմից և ստանար եվրոպական պետությունների հովանավորությունը։ Ընղհանուր կառավարչի ղեկավարությամբ պետք է իրականացվեր 3 կարևորագույն բարեփոխում, կառավարչին կից պետք է ստեղծվեր պահակազոր, թալանի ու ասպատակությունների դեմն առնելու համար, դատ. բարեփոխում, որը ստեղծեր անձի ու գույքի ապահովություն. հարկահավաքման համակարգի փոփոխություն, երբ հայերը պետք է իրավունք ստանային գանձել իրենց տուրքերը նահանգի դպրոցական ու հոգևոր հաստատությունների ծախսերը հոգալու համար։ Ն. Փ-ի ծրագիրը շատ ավելի չափավոր էր, քան Ներսես Վարժապետյանի Բեռլինի կոնգրեսին ներկայացված ծրագիրը։ Սակայն թուրք, վարչակարգի պայմաններում անհնար էր նույնիսկ նման չափավոր ծրագրի իրականացումը։

Երկեր Մեկ քանի նոթեր Հայաստանի վարչության մեջ մտցվելիք բարենորոգմանց մասին, «Անահիտ», 1899, N4։

Գրականություն

Բերտրան է, Նուբար Փաշա (18251899), ԿՊ, 1910։

Գ. Խուդինյան

ՆՈԷՐԻ (Nuri) Զելալ (1877-1939), թուրք գործիչ։ Օսմանիզմի, պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոս։ 1908-ին ընտրվել է մեջլիսի անդամ։ Գրել է պատմական, գրակ., քաղաքական և իրավաբանական բնույթի մենագրություններ, որոնցից առավել ուշադրության արժանի են 1912-13-ին արաբատառ թուրք, լույս տեսած «Իսլամի միություն», «Օսմանյան կայսրության անկման պատմություն», «Պատմություն ապագայի մասին» գրքերը։ Վերջինում կա հատուկ գլուխ՝ «Հայկական և քրդական հարցեր» խորագրով։ Ն. հետևողականորեն ջատագովել է օսմանիզմի գաղափարախոսության այն թեզը, թե Օսմանյան կայսրությունում բացի օսմանյան ազգից ուրիշ ազգություններ չկան։

Ըստ նրա, Թուրքիայում իսկական քաղաքացի են հռչակվելու միայն թուրքերը և նրանք, ովքեր կթրքանան, կմոռանան սեփական լեզուն և կձուլվեն թուրքերի հետ։ Ղատապարտել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարը, հայերին կոչ արել մոռանալ Աբդուլ Համիդ ll-ի բռնությունները, վերջ տալ հայերի և թուրքերի փոխադարձ թշնամանքին, իսկ եթե հայերը չհամաձայնեն ղրան, ապա, ըստ Ն-ի, «հայերի հարցը կարելի է լուծել բոլորին կոտոիելով»։

U. Փավւազյան

ՆՈՒՐԻ (Nuri) Օսման (1875-1909), թուրք պատմաբան, լրագրող։ Ն-ի «Աբղուլ Համիդ Երկրորդը և նրա իշխանության շրջանը» (1909, արաբատառ թուրք.) եռահատռր աշխատությունը, որն ընդգրկում է Թուրքիայի պատմության 1876-1909-ի ժամանակաշրջանը, պարունակում է քաղաքական, ռազմական և դիվանագիտական բազմաթիվ փաստաթղթեր, հուշագրեր, արձանագրություններ, պայմանագրեր։ Կարևոր նշանա կություն ունի աշխատության «Հայկական հարցը» գլուխը (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 7, Թուրքական աղբյուրներ 4ա, թրգմ. բնագրից՝ Ա. Սաֆրաստյան և Գ. Սանթուրջյան, 1972)։ Թեև Ն-ի մտքերն ու եզրակացությունները հայկական հարցի վերաբերյալ միշտ չէ, որ համապատասխանում են պատմական փաստերին, այնուամենայնիվ, անկողմնակալ է մեկնաբանել Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Ն. արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում 1894-1896-ի հայկական կոտորածները համարում է «մի ահարկու եղեռն» մարդկության դեմ և կործանարար Թուրքիայի համար։

U. Փավւազյան