Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շ

ՇԱԼՅԱՆ ժերար (ծ. 1930), հրապարակախոս (Ֆրանսիա)։ Գրել է (Իվ Տերոնի հետ) «Հայերի ցեղասպանությունը» (1980, ֆրանս.) գիրքը։ Հրատարակության է պատրաստել (Կլեր Մուրադյանի և Ալիս Ասլանյան-Սամուելյանի աշխատակցությամբ) ժողովուրդների մշտական ատյանի 1984-ի ապրիլի 13-16ին Փարիզում անցկացրած հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջանի նյութերը, որոնք հրատարակվել են նույն տարում «Լռության հանցագործությունը։ Հայերի ցեղասպանությունը» վերտառությամբ։ Գըրքում, որի նախաբանը գրել է պրոֆեսոր Պիեո Վիդալ-Նակեն, վերջաբանը Շ., զետեղված են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Գերմանիայի մասնագետ-պատմաբանների ելույթները նստաշրջանում, ինչպես նաև զանգվածային կոտորածների ականատեսների վկայությունները։ Ներկայացված բոլոր նյութերի ուսումնասիրման հիման վրա մշտական ատյանը որոշել է, որ «հայ բնակչության ոչնչացումը տեղահանության և կոտորածների միջոցով հանդիսանում է ցեղասպանության անվիճելի հանցագործություն 1948-ի դեկտ. 9-ի Կոնվենցիայի իմաստով», և որ «երիտթուրքերի կառավարությունը հանցավոր է այդ ցեղասպանության մեջ»։

Երկեր Le gAnocide des ArmAniens, Вгих., 1980 (հեղինակակից՝ իվ Տերնոն).

Ո. Սահակյան

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ (Տեր-Հակոբյան Հակոբ) (1884, գ. Հյուսենիկ (Խարբերդի նահանգում)1983, Բոստոն), հասարակական-քաղաքական գործիչ, գրող։

1897—1900-ին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում։ 1901-ին վերադարձել է ծննդավայր, զբաղվել մանկավարժությամբ։ 1904-ին մեկնել է ԱՄՆ, մտել ՀՀԴ շարքերը։ 1909-12-ին սովորել է Բոստոնի համալսարանում, հետևել գրակ-յան ու փիլիսոփայության դասընթացների։ Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժող-ներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրակ. հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը։ Եղել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցավորներին ահաբեկոդ «Հատուկ հանձնաժողովի» անդամ, «Նեմեսիսի» կազմակերպիչ։ 1927-ի հունվ. հրաժարվել է ՀՀԴ բյուրոյի անդամությունից, երբ ընթացք չի տրվել հակաթուրք. ահաբեկումները շարունակելու իր առաջարկին, իսկ

1928-ին դուրս է եկել ՀՀԴ-ից (1929-ին ՀՀԴ 11-րդ ընդհ. ժողովը Շ.Ն-ին հեռացրել է կուսակցության շարքերից)։ Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը։ Ապա վերադարձել է Բոստոն, ուր ապրել է; մինչև մահը։ Ն. գրել է մի շարք պատմագիտ. երկեր՝ «Թյուրքիզմը Անգորայեն Բաքու և թրքական օրիենտասիոն» (Աթենք, 1928), «Ալեքսանդրապոլի դաշնագրեն 1930-ի կովկասյան ապստամբությունները» (հ. 1-2, 1934-35), «Թուրքերը և մենք» (Աթենք, 1928), «Վերստին հավելված», «Ալեքսանդրապոլի դաշնագրի «ինչպե՞ս»-ն ու «ինչո՞ւ»-ն» (Բոստոն, 1955), «Երեք դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի), բաղդատական զուգակշիռ» (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության հանգել և առավել ևս՝ նրանց հետ դաշնակցելով ընդդիմանալ խորհրդային վարչաձևին։

U. Սանջյան (Լիբանան)

ՇԱՀՊԱԶ ՎԱՐԴԱՆ (Տոնիկյան Մինաս) (1864, գ. Օտուր (Սեբաստիայի նահանգում)-1959, Բեյրութ!, ազգայինազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Մասնակցել է «Բանկ Օտոմանի» մի ջադեպին (1896), որից հետո անցել է Եվրոպա (Մարսհլ, Լոնդոն, Վիեննա, Բուլղարիա)։ 1898-ին Թիֆլիսում ծավալել է հեղափոխական գործունեություն, որի համար արգելափակվել է Մետեխի բանտում։ 1902-ին մեկնելով Վան՝ գործակցել է անվանի ֆիդայիներ Վարդգեսի, Աշոտ Երկաթի, Իշխանի, Ռուբենի հետ։ Եղել է գաղտնի զինվելու և ընդհանուր ապստամբության կողմնակից։

1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո մեկնել է Կովկաս (Թիֆլիս), ապա՝ Կ. Պոլիս, Աեբաստիա, Սամսուն, կատարել կազմակեպչական և զինման աշխատանքներ։ 1913-14-ին գործել է Կայծակ Առաքելի, 1915-16-ին՝ Մուրադ Սեբաստացու հետ (Երզնկայում)։ Կովկաս. ռազմաճակատի քայքայումից հետո վերադարձել է Կովկաս։ Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է արտասահման, ապրել Բեյրութում։

U. Ներսիսյան

ՇԱՀՈՒՄՅԱՆ Ստեփան Գևորգի (1878, Թիֆլիս-1918). հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, հրապարակախոս։ ՌՍԴԲԿ անդամ 1898-ից։ 1886-88-ին սովորել է Թիֆլիսի Օրբելյանի գիշերօթիկ և Քաթանյանի մասնավոր դպրոցներում, 1889-98-ին՝ ռեալական ուսումնարանում։ 1898 1901-ին ընդհատումներով սովորել է Ռիգայի պոլիտեխ. ինստ-ի քիմ. բաժնում, մասնակցել է ուսանողական հեղափոխական շարժումներին։ 1902-07-ին սովորել է Բեոլինի համալսարանի փիլ-յան ֆակուլտետի պետական իրավունքի բաժնում, իսկ 1911-ին էքստեռն քննություններ է հանձնել և ավարտել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսումնառությանը զուգընթաց աշխատանք է կատարել ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպություններում (Բեուին, Մյունխեն, ժնև և այլն), գործնական կապեր է հաստատել Կ. Կաուցկու, Ա. Բեբելի, Ֆ. Մերինգի, Ռ. Լյուքսեմբուրգի. Կ. Լիբկնեխտի, ոուս. վտարանդի հեղափոխականներ Գ. Պլեխանովի. Վ. Լենինի, բոլշևիկյան մի շարք թերթերի խմբագրությունների, հնչակյան կուսակցության հիմնադիր Ա. Նազարբեկի և այլոց հետ։ Զբաղվել է ազգային հարցի տեսության խնդիրներով. 1903-05-ին գրել «Ազգային հարցը և սոցիալ-դե