Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րակությանը առաջարկեց հրաժարվել եվրոպական դիվանագիտությունից և հայթուրք. վեճի լուծումը հանձնել Մոսկվայի իրավարարությանը։ Իսկ տարածքային հարցի լուծման համար աոաջ քաշեց ագգագրական սահմանի սկզբունքը՝ հիմք ընդունելով մինչև աոաջին աշխարհամարտը եղած ազգային փոխհարաբերությունները. և առաջարկեց երկու կողմից էլ փոխադարձ վերաբնակեցում կատարել՝ միատեսակ, ազգագրական տարածք ստեղծելու նպատակով։ Շանթի պատվիրակությունը թեև արևմտյան Հայաստանի մասին բանակցություններ վարելու լիազորություն չուներ, բայց համաձայնեց այդ սկզբունքի հետ, թեև, ինչպես Չիչերինն է նշել, «այդ սկզբունքը կոնկրետացնելու փորձի ժամանակ պարզվեց, որ դաշնակների պահանջները դեռևս այնքան մեծ են, որ նրանց հետ Հայաստանի սահմանների ընդունելի որոշման հասնել հնարավոր չէր» ("Документы внешней политики СССР", т. 2, 1950, с. 726)։ Նույն ժամանակ Մոսկվայում գտնվող թուրք, պատվիրակությունը Բեքիր Սամիի գխավորությամբ (հուլիս-օգոստ. Չիչերինը և Կարախանը բանակցություններ էին վարում թուրք, պատվիրակության հետ) ոչ միայն չընդունեց ազգագրական սահմանի սկզբունքը, այլև համառորեն պնդում էր Բրեստ-Լիտովսկի պայմանագրով գծված սահմանների և Հայաստանի դեմ ռազմական արշավանքի անհրաժեշտության վրա (տես Մոսկվայի ոուս-թուրքական կոնֆերանսներ 1920, 1921)։ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճըշտման հարցում ևս բանակցություններն արդյունք չտվեցին, եթե Շանթը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղը որպես պատմական Հայաստանի տարածք և հայերով բնակեցված երկրամաս պետք է կցվի Հայաստանին, ապա խորհրդային Ադրբեջանը Մոսկվայից պահանջում էր իրեն կցել ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրը, Նախիջևանը, ՇարուրԴարալագյազը։ խորհրդային Ադրբեջանի ղեկավարները հանդես էին գալիս նաև Թուրքիայի շահերի պաշտպանությամբ՝ Չիչերինին ուղարկած հեռագրերում պնդելով, որ «դաշնակցական կառավարության հետ ամեն մի բանակցություն համարում ենք ավելորդ, իսկ Թուրքահայաստանի հարցը Ձեր մտադրության ձևով՝ անժամանակ»։ Հուլիսի 1-ին Երևան ուղարկած հեռագրում Լ. Շանթը նշում էր. որ «միակ դժվարությունը Ադրբեջանի սահմանն է, որովհետև Բաքվից ամեն կերպ աշխատում են խանգարել պայմանագրի կնքմանը»։ Հուլիսի 19-ին Թիֆլիս՝ Հայաստանում ՌԽՖՍՀ փազոր ներկայացուցիչ նշանակված Բ. Լեգրանին ուղարկած հեռագրում այդ նույն միտքը կրկնել է նաև Չիչերինը՝ ասելով, որ «հայկական պատվիրակության հետ բանակցությունները կանգ են առել մեռյալ կետի վրա», քանի որ Ադրբեջանի պահանջները հայկական պատվիրակության համար ընդունելի չեն, և հայտնում էր, որ նա լիազորվում է շարունակել բանակցությունները Հայաստանում, անմիջականորեն կառավարության հետ (տես ԼԵգրանի առաքելություն):

Այսպես անարդյունք ավարտվեց Շ. ա. Մոսկվայում. օգոստ. 10-ին Շանթի պատվիրակությունը դուրս եկավ Մոսկվայից և Երևան հասավ սեպտեմբերին։ Հոկտեմբերին պատվիրակությունը նույն կազմով բանակցություններ վարեց Լեգրանի հետ Երևանում, որն ավարտվեց ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի ստորագրումով (տես Հաշտության պայմանագիր ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև 1920)։

Գրականություն

ՏերտերյաՕՀ, Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի բանակցությունները. Լևոն Շանթի պատվիրակությունը. •Հայրենիք» ամսագիր, 1954, N1,2,5։ Документы внешней политики СССР, т. 2, Л/., 1958.

է. Զոհրաբյան

ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ, Շ ա բ ի ն Կ ա ր ա հ ի ս ա ր. քաղաք և գավառ արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգում, պատմական Փոքր Հայքի Նիկոպոլիս գավառում։ Համանուն գավառի վարչական կենտրոնը։

XV դ. նվաճել են օսմանյան թուրքերը, XVII դ. վերածել էրզրումի էյալեթի ինքնուրույն սանջակի. 1846-ին միացվել է Սեբաստիայի էյալեթին (վիլայեթ 1864ից)։ XIX դ. սկզբին Շ. Գ. գավառը տրոհված էր 14 գավառակների (կագա), որտեղ կար 2 քաղաք և 34 հայաբնակ գյուղ՝ 16,3 հգ. բնակչությամբ։ Շ. Գ. բերդաքաղաքում կար 2400, իսկ գավառի մյուս գյուղաքաղաք Թամզարայում՝ 500 ծուխ հայ բնակիչ։ Գործում էին Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին եկեղեցիները. Սուրբ Առաքելոց վանքը, դպրոցներ։ 1894-ի հունիսից Շ. Գ-ում սկսվել են բռնությունները հայերի նկատմամբ, թուրք, իշխանությունները ձերբակալել և բանտում գնդակահարել են 6 հայ ազգային գործիչների։ Ի պատասխան տեղի հայերի՝ եվրոպական հյուպատոսներից օգնություն ստանալու խնդրանքների, իշխանությունները ձերբակալել են ևս 80 մտավորականների, փակել բոլոր հայկական դպրոցները, արգելել հայերի տնտեսական գործունեությունը, հրահրել հայ-մահմեդ. ընդհարումներ։ Անպատասխան են մնացել նաև Կ. Պոլսում ռուս, դեսպան Նելիդովին ուղղված հայերի խնդրագրերը։ 1895-ի աշնանը սոսկալի կոտորածներ են տեղի ունեցել հատկապես Շ. Գ. և Թամզարա քաղաքներում ու Ագշարօվա գավառակում։ Որոշ տվյալներով մինչև 1896-ի վերջը զոհվել են 5 հգ. հայեր։ Դանիել Չաուշի գլխավորած ջոկատը գավառի տարբեր տեղերում կազմակերպել է ինքնապաշտպանություն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գավառում ապրել են 25 հգ. հայեր։ 1914-ի հոկտ. Անդրեաս, Բուրգ, Արղավիս, Կրդանոց, Վերին Այծպտեր, Վարին Այծպտեր և այլ բնակավայրերում տեղադրված 15 hq-անոց թուրք.