Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բանակը իրագործել է հայերի սպանություններ. ունեցվածքի բռնագրավումներ, այլ անօրինություններ։ 1914ի նոյեմբ. բանակ զորակոչված բազմաթիվ շապինգարահիսարցիների թուրք զինվորականները զինաթափել են և գնդակահարել։ Ոչնչացվել են նաև թուրք, բանակ հարկադիր աշխատանքի քշված հարյուրավոր հայեր։ 1915-ի ապրիլի վերջին և մայիսի սկզբին ձերբակալվել են ևս 50 հայ մտավորականներ։ Ի պատասխան տեղահանվելու իշխանությունների հրամանի, հունիսին 4 հազար շապինգարահիսարցիներ դիմել են զենքի և, մոտ մեկ ամիս թուրք, կանոնավոր զորքերին դիմադրելուց հետո, մեծ մասամբ նահատակվել (տես Շապին Գարահիսարի հերոսամարտ 1915)։ Գյուղական բնակչության մի մասին հաջողվել է Սև ծովով հասնել արևելյան Հայաստան։ Այժմ Շ. Գ-ի հայագուրկ գավառը Կիրասոնի իլի կազմում է։

Գրականություն

Տեր-Հարությունյան Հ., Շաբին-Գարահիսարի ապստամբությունը, 2 հրտ., Բոստոն, 1955։ Պատրիկ Առաքել, Պատմագիրքհուշամատյան Սեբաստիո և գավառի հայության, հ. 1, Բեյրութ, 1974։

Ա. Մելքոնյան

ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Շապին Գարահիսարի հայ բնակչության գոյամարտը թուրքական զորքերի ու հրոսակախմբերի դեմ 1915-ի հունիսին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին շուրջ 300 շապինգարահիսարցի երիտասարդներ զորակոչվել են թուրք, բանակ, իսկ մյուսները, վճարելով պահանջվող հարկը, ժամանակավորապես ազատվել։ Սակայն շուտով նրանց էլ են զորակոչել. և ճանապարհաշինության ու շինարարական ծանր աշխատանքներում օգտագործելուց հետո, բոլորին կոտորել։ Թուրքական իշխանության ներկայացուցիչները բռնագրավել են հայերի խանութները, խլել նրանց ունեցվածքը, ապրուստը։ Իսկ 1915-ի մայիսից սկսվել են զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները։ Թուրքերով, չերքեզներով ու քրղերով շրջապատված քաղաքի հայության վիճակն օրավուր ծանրացել է։ Մհրձռազմաճակատային թուրք, բանակը և բան տից ազատված հանցագործները շրջակա հայկական գյուղերում զբաղվել են կողոպուտով ու սպանություններով։ Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915-ի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և ոչնչացրել շուրջ 400 մարդու։ Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության, որն սկզբում կրել է տարերային բնույթ, բայց շուտով դարձել համընդհանուր ու կազմակերպված։ Ամրացվել է թաղամասը, կառուցվել են պատնեշներ, կազմավորվել ու դասավորվել մարտական ուժերը։ Պաշտպանության գործը գլխավորել է Դուկաս Դեովլեթյանը. աչքի են ընկել նաև Ավագ Տյուրիկյանը, Գարեգին Կարմիրյանը. Շապուհ Օգանյանը, Իսրայել Օզանը, Գասպար Ղուկասյանը, Հմայակ Կարագյոզյանը և ուրիշներ։

Առաջին իսկ օրերին տեղի են ունեցել թեժ մարտեր, և հայերն արժանի հակահարված են տվել թուրք, հրոսակախմբերին։ Բայց երբ թուրքերը թնդանոթներից ռմբակոծելով հրդեհել են հայկական թաղամասը, հայերի վիճակը վատացել Է։ Մի քանի օրում հրո ճարակ է դարձել ու ավերվել ավելի քան 3 հազար տուն։ Հայերը (ավելի քան 5 հազար մարդ, հիմնականում՝ կանայք ու երեխաներ) հարկադրված թողել են իրենց ավերված տները և մարտերով նահանջել Շապին Գարահիսարի հինավուրց բերդը մերձակա լեռան գագաթին։ Նրանք տարել են նաև որոշ չափով պարեն, անասուններ, եղած զինամթերքը։ Ստեղծվել է բերդի պաշտպանությունը ղեկավարող զինվորական խորհուրդ Ղ. Դեովլեթյանի գլխավորությամբ։ Բերդի և նրա մատույցների կարևորագույն կետերի պաշտպանությունը հանձնվել է 5-25 հոգանոց մարտական խմբերի։ Բնակչությունն ամրացրել է բերդի շրջապարիսպը, որը դարձել է պաշտպանության առաջին գիծը։ Ռազմիկ կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավարար։ Պահանջվել է խնայողաբար ծախսել պարենն ու ռազմամթերքը։ Պարենավորումը կարգավորելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։

Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստանալով համալրում և թնդանոթներ, գերմ. սպաների ուղեկցությամբ, գնդակոծել են բերդը։ Սեբաստիայի վալի Մուամմարը բանագնացի միջոցով հայերից պահանջել է հանձնվել՝ խոստանալով «ներում շնորհել նրանց»։ Հայերը, սակայն, շարունակել են ինքնապաշտպանությունը։ 3 օր անց վալին նորից հայերին հանձնվելու պահանջ է ներկայացրել, բայց մերժում ստանալով ձեռնարկել է ավելի կատաղի հարձակում (20 հգ. հոգով)։ Հայերը համառորեն ղիմադրել են և հետ մղել թշնամուն։ Թուրքական մի ջոկատի (մոտ 70 հոգի) հաջողվել է ժայռը մագլցելով հասնել բերդ և որոշ խուճապ առաջացնել պաշտպանների շարքերում։ Հայերի դրությունն օրավուր ծանրացել է (սպառվել էին պարենը, զինամթերքը, ջուրը)։ Այդ անհուսալի վիճակում, հունիսի 25-ին գիշերային հարձակումով որոշ գոհերի գնով հայ մարտիկները ճեղքել են թշնամու պաշտպանական գիծը և դուրս եկել՝ հարևան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու, թուրքերի վրա ճնշում գործադրելու և բերդում գտնվողներին փրկելու հույսով։ Բերդում մնացածները թշնամուն հանձնվելու փոխարեն թույն են ընդունել։ Չնայած հաջորդ օրերի լռությանը, թուրքերը չհամարձակվեցին մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտպանության 27-րդ օրը) ներխուժեցին բերդ, այնտեղ հանդիպեցին միայն երեխաների, կանանց ու ծերերի, որոնց կոտորեցին գազանաբար։ Բերդից հեռացածները թեև չկարողացան օգնություն կազմակերպել, բայց տարբեր վայրերում շարունակեցին պայքարը։

Ուժեղ մարտեր տեղի ունեցան Շապին Գարահիսարի դաշտային մի քանի հայաբնակ գյուղերում։ Հատկանշական է Բուրգի ինքնապաշտպանությունը։ Կռիվը խիստ անհավասար , էր. և թվով գերակշռող թուրքերը բնաջնջեցին գյուղի հայ բնակչությանը։

Գրականություն

ՏերՀարությու նյան Հ., Շապին-Գարահիսարի ապստամբությունը, 2 հրտ., Բոստոն, 1955։ Հ այ կ ա գ U ր ա մ, Շարին Գարահիսար ու իր հերոսամարտը, Նյու Յորք, 1957։ Արգումանյան Ա, Հայաստան. 1914-1917, ե., 1969։

ՇԱՏԱԽ, գավառակ Աբմ. Հայաստանի Վանի նահանգի համանուն գավառում, Վանա լճից եվ., ընդգրկում էր արևելյան Տիգրիսի և նրա վտակ Սիվտիկինի (Սևտիկինի) ձորահովիտները։ Համա