Սալմաստում։ Համագործակցել է ազատագրական շարժման գործիչներ Հրայրի, Նիկոլ Գումանի, Մեծն Մուրադի հետ։ Աղբյուր Սերոբի մահից (1899) հետո քորի մահվան վրեժը լուծել է՝ սպանելով նրան սպանող Բշարե Խալիլին) Ա. Վասպուրականում և Սասունում գործող հայդուկային խմբերով մասնակցել է թուրք, կանոնավոր զորքերի և քրդ. հրոսակախմբերի դեմ բազմաթիվ մարտերի, հանդես բերել անձն, արիություն և զորավարական հմտություն։ Ա-ին մեծ համբավ են բերել Առաքելոց վանքի կռիվը (1901) և Աղթամարի կռիվը (1903) , որոնց անդրադառնալով՝ եվրոպական և ռուս, մամուլը նշել են Ա-ի՝ թուրք, գերակշիռ ուժերի դեմ մղած հերոսական մարտերի մասին։ 1904-ի վերջից Ա. դուրս է եկել արևմտյան Հայաստանից, եղել Իրանում, Բաքվում, Թիֆլիսում, հանդիպել տեղերում հայ հասքաղաքական շրջանների հետ. ապա հաստատվել ժնևում։ Այստեղ հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» (1906) կանոնագիրքը։ 1907-ին տեղափոխվել է Բուլղարիա։ Ա. ուշադիր հետևել է հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժման զարգացմանը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանը, դեմ էր երիտթուրքերի հետ դաշնակցականների մերձեցմանը, գտնում էր, որ յուրաքանչյուր այդպիսի քայլ հղի է կործանարար հետևանքներով արևմտահայերի համար (այս տեսակետը նա արտահայտել է դաշնակցության IV համագումարում, 1907-ին, Վիեննայում)։ Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Ա. եռանդագին մասնակցել է հայկական կամավորական վաշտի ձևավորմանը, որը հետագայում Նժդեհի (վաշտի պետն էր) գլխավորությամբ (Ա. եղել է վաշտի ավագը) մասնակցել է թուրք, զորքերի դեմ մարտերին (տես Բալկանյան պատերազմներ 1912-13)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Ա. մեկնել է Թիֆլիս, նշանակվել հայկական կամավոր 1-ին ջոկատի հրամանատար, որը Կովկասյան ռազմաճակատի ռուս, բանակի կազմում աչքի է ընկել Վանի, Բիթլիսի, Մուշի գրավման ժամանակ, Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ)։ Հետագայում, վրդովված հայկական կամավոր. ջոկատների նկատմամբ ռուս, հրամանատարության անվստահությունից, 1915- ի մարտին Ա. հրաժարական է տվել և հեռացել .ռազմաճակատից։ 1914- 17-ին Թիֆլիսում և Հս. Կովկասում մեծ աշխատանք է կատարել հայ գաղթականներին բազմակողմանի օգնություն կազմակերպելու գործում, մասնակցել արևմտահայերի I համագումարին (տես Արևմտահայերի համագումարներ 1917, 1919)՝ նախաձեռնել «Հայաստան» (1917-18) թերթի հրատարակումը։ 1918-ի հունվ. էրզրումի ամրացված շրջանը թուրք, հարձակումից պաշտպանելու համար Ա. նշանակվել է նոր ձևավորված Հայկական բանակային կորպուսի երկրապահ դիվիզիայի հրամանատար։ Նույն ամսին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը Ա-ին շնորհել է գենմայորի կոչում։ Կովկասյան ռազմաճակատի փլուզման, ռուսական զորքերի հեռանալու, թուրք, գերակշիռ ուժերի հարձակման պայմաններում Ա-ի դիվիզիան հարկադրված նահանջել է ԿարսԱլեքսանդրապոլ-Վորոնցովկա ուղղությամբ, դիրքավորվել Ջալալօդլիում՝ խնդիր ունենալով արգելել թուրք, զորքերի առաջխաղացումը դեպի Երևան։ Հունիսին Հայկական առանձին հարվածային ջոկատը (Ա. հրամանատար նշանակվեց ապրիլին) նահանջել է ԴիլիջանՍևանՆոր ԲայազետՍելիմի լեռնանցքով դեպի Տուլֆա և Խոյ (Իրան)՝ Հս. Իրանում կուտակված հայ գաղթականներին, ինչպես նաև Վանի հայ բնակչությանը օգնելու նպատակով։ Հանդիպելով թուրք, զորքերի դիմադրությանը՝ Ա-ի ջոկատը վերադարձել է Նախիջևան՝ այն հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս. Ա. Բաքվի կոմունայի ղեկավար Ս. Շահումյանին հեռագրել է, որ իր ջոկատը դնում է Խորհրդային Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության տակ։ Բարդ իրավիճակում Ա. անցել է Գորիս, ապա՝ Սիսիան, որտեղ տեղավորել է իր զորամասն ու նրա հետևից եկող հայ գաղթականներին։ 1918-ի նոյեմբ. իր ջոկատով անցել է Ղարաբաղ՝ թուրքերից և մուսավաթականներից այն պաշտպանելու համար, բայց Կովկասում անգլիական հրամանատարության պահանջով (որը խոստանում էր հարցերը լուծել խա- ղաղ ճանապարհով) Ա. հետ է դարձել։ Հուսախաբվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և գժտվելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ Ա. 1917- ի ապրիլին իր զորամասը բերել է էջմիածին, զորացրել այն, իսկ ինքն անցել արտասահման։ Գտնվելով Ֆրանսիայում, ապա՝ Անգլիայում՝ Ա. ծրագրեր է մշակել Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու համար։ 1919- ից ապրել է ԱՄՆ-ում, շարունակել օգնությունը սփյուռքահայերին, կոչ արել միավորել բոլոր հայերի ուժերը՝ ժողովրդի բաղձալի նպատակներին հասնելու համար։ Ա. մահացել է Չիկո կուրորտային վայրում, թաղվել Ֆրեզնոյում։ 1928-ին Ա-ի աճյունը տեղափոխվել է Փարիզ, ամփոփվել Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Հայաստանի բազմաթիվ վայրերում Ա-ի անունով են կոչվում փողոցներ, հրապարակներ, նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ։ Ա. հայ ժողովրդի ամենասիրված հերոսներից է, նրա մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել։ Երկ Մարտական հրահանգներ, ժնև, 1906։ Անդրանիկի հուշերը, ժնև, 1935։ Զորավար Անդրանիկը կը խոսի , 2 հրտ., Լոս Անջելես, 1974։ ==Գրականություն== Զորավար Անդրանիկի կովկասյան ճակատի պատմական օրագրությունը (1914-1917), Բոստոն, 1924։ Ք ա ջ ո լ ն ի Ե., Անդրանիկի և հայկական ա֊ ռանձին հարվածող զորամասի հետ, Նյու Ջերսի, 1976։ Ներսիսյան Մ, ժողովրդական հերոսը (Զորավար Անդրանիկի ծննդյան 100-ամյակի առթիվ), Հայ ժողովրդի նոր պատմության էջերից, ե., 1982։ Չ և լ և պ յ ա ն Ա, Զորավար Անդրանիկ, Միչիգան, 1988։ Անդրանիկ Օզանյան, Մատենագիտություն, և 1989։ Ащраник Озанян. Документы и материалы. ԲՀԱ, 1991, No 1-2 Հ Կարապետյան ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԱԴՖՀ), պետություն, որը հռչակել է Անդրկովկասյան սեյմը, 1918-ի ապրիլի 9 (22)-ին։ ԱԴՖՀ Անդրկովկասը հայտարարել է խորհրդային Ռուսաստանից անկախ. Ռուսաստանից անջատումը նախապատրաստել էր Անդրկովկասյան կոմիսարիատը, որը չէր ընդունել խորհրդային իշխանությունը։ ԱԴՖՀ բարձրագույն մարմինը սեյմն էր, որի նախագահն էր (հանրապետության նախագահի իրավունքով) վրաց. մենշևիկ՝
Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/37
Արտաքին տեսք