մենտի անդամ Ֆ. Սթիվենսոնը,պասովավոր քարտուղարը՝ կառավարության գանձապետ է. էթկինը։ Միությունը գտնվում Էր լիբերալ կուսակցության ազդեցության տակ։
Մյուս կազմակերպությունը՝ «Գ ր ովենորտան միությունը», ստեղծվել Էր լորդ Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության աջակցությամբ։ Նրա նախագահը Վեստմինստերի դուքսն Էր, իսկ ակտիվ անդամներից մեկը՝ Մ. Մաքկոլը
Ա-հ. մ. զգալի աշխատանք Էին տանում արևմտահայությանը նյութ, օգնություն կազմակերպելու գործում, մամուլում լուսաբանում էին Օսմանյան կայսրությունում հայերի ծանր վիճակը, հայկական հարցի լուծման հնարավոր ուղիները և այդ իմաստով ճնշում գործադրում բրիտանական կառավարության վրա՝ այդ քաղաքականությունը արդյունավետ դարձնելու համար։
Գրականություն
Киракосян А Дж., Великобритания и Армянский вопрос 90-е годы XIX века, Я, 1990, с. 160-165; N a տ տ / Ь / a n A., Britain and the Armenian Question 1915-1923, L N Y, No 7, 1984.
U. Կիրակոսյան
ԱՆԳԼՈ-ՌՈՒՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1878, գաղտնի համաձայնագիր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման մասին, ստորագրել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ռ. Սոլսբերին և Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Պ. Շուվալովը մայիսի 30-ին։ Սան Ստեֆանոյից հետո, հայտնվելով ավստրո-անգլ. զորեղ կոալիցիայի դեմ հանդիման, Ռուսաստանը ստիպված էր զիջումներ անել և Մեծ Բրիտանիայի հետ կնքել համաձայնագիր, որով ռուս, կառավարությունը հրաժարվում էր միացյալ Բուլղարիա ստեղծելու իր մտադրությունից, իսկ արևմտյան Հայաստանում գրաված որոշ տարածքներ վերադարձվում էին Թուրքիային։ Բացի այդ, ռուս, կողմը Մեծ Բրիտանիային հավաստիացնում էր, որ ապագայում «Ռուսաստանի սահմանը չի ընդարձակվի Ասիական Թուրքիայի կողմից»։ Համաձայնագրի 7-րդ հոդվածով արևմտյան Հայաստանի բարենորոգումների իրականացման վերաբերյալ Սան Ստեֆանոյի նախնական պայմանագրում եղած սուլթան, կառավարության «… խոստումները պետք է տրվեն ոչ թե բացառապես Ռուսաստանին, այլ նաև Անգլիային»։ Այդպիսով, Ռուսաստանը փաստորեն զրկվում էր արևմտահայերի դրության բարելավման հարցերում իր գերակա դերից։ Ա-ռ. հ. շատ բանով կանխորոշեց հայկական հարցի վերաբերյալ 1878-ի Բեռլինի կոնգրեսի որոշումները։
Գրականություն
Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 99-102;
U. Կիրակոսյան
ԱՆԳԼՈ-ՖՐԱՆՍ-ՌՌաԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1915՝ նեղուցների մասին, գաղտնի համաձայնագիր, որ կնքվել է հուշագրերի փոխանակմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Սազոնովի և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև 1915-ի մարտ-ապրիլին։ Թուրքիայի բաժանման վերաբերյալ Անտանտի տերությունների առաջին ռազմ, պայմանագիրն Էր, որը նախատեսում էր գերմ. դաշնակցության դեմ հաղթանակից հետո Կ. Պոլսի (Ստամբուլ) և սևծովյան նեղուցների (ափամերձ շրջաններով ու կղզիներով) միացումը Ռուս, կայսրությանը. Փոխարենը Ռուսաստանը պարտավորվում Էր հարգել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի «հատուկ շահերը» խնդրո առարկա շրջանում, ինչպես նաև նրանց պահանջատիրությունը Օսմանյան կայսրության տարածքում և Մերձ. Արլ-ի այլ մասերում։ Ա-ֆ-ռ. հ-ում արևմտյան Հայաստանի մասին խոսք չկար (թեպետ, ըստ պայմանավորվածության, Ալեքսանդրետի ծոցն ու Կիլիկիան մինչև Տավրոսի լշղթան պետք է անցնեին Ֆրանսիային), քանի որ Ռուսաստանի կառավար, շրջաններում դեռևս պատկերացում չունեին ապագա Հայաստանի կարգավիճակի մասին։ Բացի այդ, արևմտյան Հայաստանի բացահայտ բռնակցումը կարող էր վտանգել նեղուցների հիմնահարցը։ Այդ ամենի տրամաբան, շարունակությունը եղավ 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որն արդեն նախատեսում էր արևմտյան Հայաստանի միացումը Ռուս, կայսրությանը։
Գրականություն
Сборник договоров России с другими государствами М., 1952, с. 428-435։ Акопян С. М., Западная Армения в планах империалистических держав в период первой мировой войны, Е., 1967, с. 192-202
Ջ․ Թորոսյան
ԱՆԴՐԱՆԻԿ (Օզանյան Անդրանիկ Թորոսի) (1865, Շապին Գարահիսար 1927, Չիկո (Սակրամենտոյի մոտ, ԱՄՆ)), ազգային ֊ ազատագրական շարժման գործիչ, զորավար։ Սովորել Է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում։ Զինագործարանի բանվոր Է եղել Կ.Պոլսում, ապա աշխատել Ռումինիայում։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես ատաղձագործ, մասնակցել Է հասարակական կյանքին։ 1891-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, ապա (հավանաբար մեկ տարի անց)՝ ՀՀԴ կուսակցության անդամ Հորից հեռացել է առաջին անգամ 1907ին, վերականգնվել 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին, ինչի մասին հայտարարել Է մամուլում)։ XIX դ. 90ական թթ. զինվորագրվել է հայդուկային շարժմանը, նախ՝ շարքային հայդուկ, ապա՝ տասնապետ, խմբապետ՝ Աբրոյի, Գուրգենի, Աղբյուր Սերոբի խմբերում։ Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Յալթայում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Ալեքսանդրապոլում, էջմիածնում, Երեվանում, Նախիջևանում, Թավրիզում,