Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Չ

ՉԱԼԽՈՒՇՅԱՆ Գրիգոր (1861-1931), հասարակական գործիչ, պատմաբան, իրավաբան։ 1919-ին Հայաստանի կառավարությունը Չ-ին նշանակել է Հանրապետության ներկայացուցիչ Դոնում։ 1920-ի հունվ. եկել է Հայաստան, ընտրվել Կարմիր խաչի կենտրոնական վարչության նախագահ։ 1920-ի նոյեմբ. Ю-ին մեկնել է Կ. Պոլիս, այնտեղ մնացել Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Ուսումնասիրությունների նշանակալի մասը վերաբերում է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը։ «Հայկական պոեզիան ի դեմս Ռափայել Պատկանյանի» (1886, ռուս.) գործում ներկայացրել է արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, եվրոպական տերությունների խաղերը հայկական հարցում։ «Հայկական խնդիրը և հայկական կոտորածները Ռուսաստանում» («Պանիսլամիզմ», 1905, ռուս.) աշխատության մեջ Չ. հիշեցնում է ռուս, կայսրերի հայերին շնորհած արտոնությունները, հայերի դերը ռուս-թուրքական պատերազմներում, ապա անդրադառնում ցարական իշխանությունների այն քաղաքականությանը, որն ուղղված էր հայերի դեմ. հայկական դպրոցների փակմանը XIX դ. 80-90ական թթ., եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքին (1903) և այլն։ Ձ. քննում է 1905-ի հայ-թաթար. բախումները Այսրկովկասում, մերկացնում ռուս, կառավարության դիրքորոշումը, պանիսլամիզմի էությունը։ «Կարմիր գիրք» (1919, ռուս.) երկում լուսաբանում է 1894-96-ի հայկական կոտորածները արևմտյան Հայաստանում և Թուրքիայում, երիտթուրքերի իշխանության գալը, Ադանայի կոտորածը (1909), առաջին աշխարհամարտի նախօրեին կայացած բանակցությունները, հայերի մասնակցությունը պատերազմին, հայկական կամավորական ջոկատների գործողությունները, հայերի ցեղասպանությունը։ Փաս տաթղթերի և վկաների հարցման հիման վրա հեղինակը մերկացնում է թուրքերի բարբարոսությունը, քննադատում գերմ. ղեկավար շրջանների և զինվորական հրամանատարության թողտվության քաղաքականությունը։ 1923- ին հրատարակել է «Ինչ էր և ի՞նչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունը, որտեղ վերլուծել է Հայաստանի Հանրապետության անկման տնտեսական և քաղաքական պատճառները։

Վ Բարխոլդարյան

ՉԱՌՆԻ (Chamy) Իզրայել (ծ. 1931), սոցիոլոգ, Ողջակիզման և ցեղասպանության ինստիտուտի (Երուսաղեմ) գործադիր տնօրեն։ հիմնական աշխատությունները նվիրված են ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրությանը. ցեղասպանության սպառնալիքի վաղ հայտնաբերման և կանխարգելման հնարավորություններին։ Մասնակցել է ցեղասպանության հարցերին նվիրված մի շարք միջազգային գիտական կոնֆերանսների (Թել Ավիվ. 1982, Երևան, 1990), հանդես եկել զեկուցումներով։ Առաջարկում է ստեղծել մարդու իրավունքների և ցեղասպանության կանխման համաշխարհային կենտրոն։ Ողջակիզման և ցեղասպանության ինստիտուտի «Ինտերնետ» բյուլետենի խմբագիրն է. «Ինտերնետի» 1990-ի ապրիլ ամսվա համարը նվիրված է Թուրքիայում հայերի ցեղասպանության 75-ամյակին։

երկ The Turks, Armenians and Jews in Israel W. Chamy and Shamai Davidson (Eds ), The Book of the International Conference on the Holocaust and Genocide. Book One, Tei-Avtv, 1983.։ Genocide։ The Ultimate Human Rights Problem, In Social Issues Resource Series։ Human Rights, v. 2, 1986, article N 57.

Գ Սախմուրյան

ՉԱՐԵՆՑ (Սողոմոնյան) Եղիշե (1897, Կարս 1937, Երևան), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրաքննադատ, մշակութային գործիչ։ 1904-12ին սովորել է Կարսի Ջամբագյանի 3-րդ կարգի մասնավոր հայկական, ապա ռուս, ռեալական դպրոցներում։

Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշված հայ ժողովրդի վիճակը, 1915-ի արհավիրքը, 1918-20-ին Կարսում, էրգրումում և այլուր ծավալված ողբերգական իրադարձությունները Չ. ապրել է անձամբ և պատկերել իր ստեղծագործություններում։ Հայրենիքի բախտով ու նրա վերածնության հույսերով ապրող բանաստեղծը 1915ի փետր. Կարսում գրել և Թիֆլիսում հրատարակել է «Կապուտաչյա հայրե նիք» պոեմը, որտեղ ստեղծագործող անհատի կյանքը և հայրենիքի պատմական ճակատագիրը ներկայացված են սերտորեն ներհյուսված։ Սակայն հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին նա չէր կարոդ սահմանափակվել սոսկ ստեղծագործելով։ 1915-ի օգոստ. Չ. գնացել է ճակատ, զինվորագրվել հայ կամավորական 6-րդ գնդին։ 1915-ի հոկտ. արդեն Վանում էր, դեկտ. 25-ին մասնակցել է Սուլդուգի դաշտի մարտերին։ Չ. դարձել է հազարավոր գաղթականների տառապանքների ականատեսը։ Այդ տպավորություններով Կարսում նա գրել և 1916-ին Թիֆլիսում լույս է ընծայել «Դանթեական առասպել» պոեմը, որը տեղագըրված էր՝ «Տաճկաստան-Պարսկաստան. ռազմաճակատ»։ Պոեմը ցեղասպա նության սարսափների գեղարվեստական պատկերում է. մորթոտված, այգիներում ու ջրհորերում ցրիվ տված մարդկային մարմիններ, ավերված գյուղեր ու քաղաքներ։ Պոեմում պատկերված մեռած քաղաքը ավերված Վանն Է։ «Հայրենիքում» (1915, Կարս) բանաստեղծությունը՝ զետեղված «Տեսիլաժամեր» շարքում, և «Հարդագողի ճամփորդները» (1916-17, Թիֆլիս) բալլադները եղեռն ապրած և կյանքի նկատմամբ հավատը կորցրած մի ամբողջ սերնդի ապրումների արգասիքն են։ Ազգային ողբերգության ծանր տպավորությունների արդյունք է «Վահագնը» (1916), որն ավարտվում է «Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան Եվ արնոտ միզում ճարճատում են դեռ» տողերով։ 19171918-ին Չ. Էրգրումում էր (այնտեղ էին նաև Բականցը, Թոթովենցը, այլ գրողներ) և ականատեսն էր ծավալված պատերազմական իրադարձությունների։

Իրականության ողբերգական պատկերներից և ժողովրդի անձնվեր պայքարից ծնված զգացմունքների տպավորության տակ Ձ. գրել է «Ազգային