Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երագ» (1917, էրգրում-1918, Թիֆլիս), «Հատված» (1918, Թիֆլիս), «Ամենապոեմ» (1920, Երևան-1921, Մոսկվա), «Չարենց-Նամե» (1922, Մոսկվա) պոեմները, «Երկիր Նայիրի» (1921, Աոսկվա-1924, Երևան) վեպը, «Ողջակիզվող կրակ» (1918-20, ԹիֆլիսԿարս-Երևան) շարքի բանաստեղծությունները։ Ահավոր մորմոքի անհուսությունից հույսի ճանապարհ որոնելու զգացողությամբ են գրված բոլոր այս գործերը։

Հայրենիքի ողբերգությունը Չ. ապրում էր ինքնակործանման տագնապներով։ Դրա ցայտուն վկայությունն են «Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ» և հատկապես «Մահվան տեսիլ» (1920) բանաստեղծությունները։ Վերջինը իր մեջ խտացնում է հայ ժողովրդի պատմական ճակատագրի ամբողջ ողբերգությունը հայրենիքի բախտի համար որպես ողջակեզ ունենալով իրեն՝ բանաստեղծին։ Դա հայ ժողովրդի բոլոր անկումների ու պարտությունների վերջին ճիչն է՝ սկիզբ առած առաջին պատմիչների տխուր մատյաններից և վերջացրած իր սերնդի ճակատագրով։

Ազգ. ողբերգության անհատականացված արձագանքներն առկա են նաև 1910-ական թթ. գրած մի քանի այլ բանաստեղծություններում՝ «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար» (1915), «Պատահական անցորդին» (1916), «Հեռացումի խոսքեր» (1917), «Տաղ անձնական» (1920)։ Համազգ. աղետի զգացողությամբ են գրված նաև «Փողոցային պչրուհուն» շարքի «Անկումների սարսափից» (1920, Երևան), «Տաղարան», «Հայաստանին», «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» (1920, Երևան-1921, Մոսկվա) բանաստեղծությունները։ Աի դեպքում՝ անկում, կրկնվող աղետ, մյուս դեպքում՝ ազդ. կյանքի համահավաք պատկեր, օրհներգ Մասիս սարի հավիտենական խորհրդանշանով։

1920-ին Ձ. մի շարք ստեղծագործություններում արտահայտեց նաև իր խիստ բացասական վերաբերմունքը 1919-ի Աոսկվայի պայմանագրի և Կովբյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի՝ Լեռ նային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու վերաբերյալ ռրոշման նկատմամբ։

1924-ի հունիսի 14-ին «Երեքի» դեկլարացիան հրատարակելուց հետո Չ-ի ստեղծագործության մեջ հայրենիքի մոտ անցյալի գեղարվեստական պատկերումը փոխում է հարցադրումների շրջանակը (որովհետև ճշմարիտ հայրենասիրությունը համարվեց «նացիոնալիզմ»՝ քաղաքական մեղադրանքի հալածանքներով)։ Այդ իսկ պատճառով Չ. այս տարիներին ավելի շատ տարվում է փոշիներից հառնող նոր հայրենիքի պատկերման տրամադրություններով («Պոեգոզուռնա», 1922, Մոսկվա) և նոր ժամանակների գաղափարների գեղարվեստական պատկերմամբ («Կոմալմանախ», 1924, Մոսկվա, «Կապկագ թամաշա», 1923, Թիֆլիս, բալլադներ)։

Սակայն արդեն 1929-ին նա հրատարակում է «Խմբապետ Շավարշը» պոեմը։ Խմբապետ Շավարշի կերպարով Չ. ոգեկոչում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժամանակները, այլև՝ դրանից առաջվա տարիները, երբ Շավարշը, Խնուսից, Ալաշկերտից մի կերպ փախած հայության բեկորներին տեր կանգնելով, բերում է արևելյան Հայաստան, ինչպես ինքն է գրում Ռուսահայաստան։ Պոեմում Ձ. նրբորեն օգտագործել է 1910-ական թթ. տարածված հայդուկային ժող. երգերի մոտիվները։

Հայրենիքի պատմական ճանապարհի գեղարվեստական պատկերումը և փիլ. իմաստավորումը Ձ-ի ստեղծագործության մեջ մի նոր փուլ թևակոխեց «Գիրք ճանապարհի» (1934, Երևան) ժող-ի պոեմներում և առանձին բանաստեղծություններում։ 1915-ի ցեղասպանության արձագանքներն առկա են «Պատմության քառուղիներով», «Մահվան տեսիլ» պոեմներում։ Վերջինս, որ Ձ-ի հանճարի բարձրագույն արտահայտություններից է, ունի Սիամանթոյից վերցրած բնաբան՝ «Կոտորած, կոտորած, կոտորած»։ Պոեմում շարադրված է ազգ-ազատագրական պայքարի պատմությունը, որտեղ խոսվում է և «գազան արքայի»՝ սուլթան Համիդի ոճրագործությունների, և հայ հեղափոխական դաշնակցության գործունեության, և արևմտահայ բանաստեղծների ու մտավոր մի ամբողջ սերնդի կյանքի արյունոտ մայրամուտի մասին։

1930-ական թթ. ստալինյան հալածանքների օրըստօրե ծանրացող պայմաններում Չ. երբեք չմոռացավ իր ժողովրդի ողբերգական պատմությունը. «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1936) , դարձյալ Կոմիտասին նվիրված մեկ այլ պոեմ, որից «լռությունն ահռելի է, որպես մարմարե անշարժ մի խաչքար» սկսվածքով պահպանվել է մի պատառիկ (27 տող)։ Այս տրամադրությունները նա արտահայտել է «Որպես գորշ, դեղին տերևներ» (1936-37) տողով սկսվող պոեմում, առանձին բանաստեղծություններում։

Իր ամբողջ կյանքը Չ. ապրեց հարազատ ժողովրդի ճակատագրով, դարձավ նրա կործանվող հույսերի նորօրյա Դանթեն և վերածնության իղձերի ազդարարը։

Դ. ԳասպարյաՕ

ՉԵՐԱԶ Մինաս Գրիգորի (1852, Կ. Պոլիս 1929, Փարիզ), գրող, հասարակական-քադաքական գործիչ։ Սկզբ. կրթությունն ստացել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, այնուհետև՝ մանկավարժ Կ. Պոլսի հայկական վարժարաններում։ Տիրապեւոել է հուն-ին, ֆրանս-ին, անգլ-ին, թուրք-ին։ 1878-ին ազգային պատվիրակության կազմում (Մ. Խրիմյան, Ս. Փափազյան, Խ. Գալֆայան), իբրև քարտուղար և թարգմանիչ, մասնակցել է Բեռլինի վեհաժողովին (տես Բեռլինի կոնգրես 1878)։ Եղել է Իտալիայի, Ֆրանսիայի. Անգլիայի կառավարությունների հետ բանակցությունների, այնուհետև Բեռլինի վեհաժողովում հայկական հարցի քննարկման մասնակիցը։ Վեհաժողովում Մ. Խրիմյանի գլխավորությամբ հայ պատվիրակության գործունեության մանրամասնությունների և արդյունքների մասին Չ. շարադրել է «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովեն» աշխատությունում (1878), որն ունի պատմական աղբյուրի նշանակություն։ Որպես Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի մասնավոր պատվիրակ, 1880-ին եղել է Անգլիայի վարչապետ Գլադստոնի մոտ, խնդրել նրա միջամտությունը՝ հայկական գավառներում Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումներն իրականացնելու համար։ 1883-ին նույնպիսի առաքելությամբ մեկնել է Ֆրանսիա և Իտալիա։