Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց հայկական հարցի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հաս-քաղաքական շրջանակներին. Պ. հ. Թ. որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 187Ց-ին գումարվող Բեռլինի կոնգրես. Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պ. հ. Թ. բազմիցս փորձել է ներազդել թուրք, կառավարության վրա և ստիպել կատարել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները արևմտյան Հայաստանում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։ Պ. հ. Թի երբեմն վախվորած, անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների կողմից (տես Գում Գափոփ ցույց 1890). 1894 ի հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմում հայերի ցեղասպանության ժամանակ Պ. հ. Թ. զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Կ. Պոլսի, արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոս, ինքնապաշտպան. մարտերին արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ 1915-ի Մեծ եղեռնից հետո Պ. հ. Թ. զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։ Ներկայումս այն Թուրքիայի հայ համայնքի հոգևոի ներկայացուցչությունն է և ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (էջմիածին)։

Գրականություն

Պերպերյան Հ., Նյութեր Կ. Պոլսո Հայոց պատմության համար, Վնն., 1965։

Կ. Խուդավերդյան

ՊԱՐՈՆՅԱՆ Հակոբ Հովհաննեսի (1843, Ադրիանուպոլիս 1891, Կ. Պոլիս), գրող-երգիծաբան, դրամատուրգ, հրապարակախոս։ Կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1879-ին հաստատվել է Կ. Պոլսում։ հայկական հարցի վերաբերալ Պ-ի ստեղծագործությունները, հոդվածները տպվել են իր խմբագրած «Թատրոն». «Լույս» շաբաթաթերթերում. ինչպես և «Փորձ», «Արձագանք», «Մասիս», «Փարոս Հայաստանի», «Հանդես գրական և պատմական» պարբ-ներում։ Երգիծական սեղմ, բայց ցայտուն արտահայտչամիջոցներով Պ. բացահայտել է մեծ տերությունների շահախնդրական և խարդախ քաղաքականությունը հայկական հարցում, արտացոլել արևմտյան Հայաստանի ծանր կացությունը ազգային, կրոնական, տնտեսական ճնշման պայմաններում, մերկացրել թուրք, իշխանությունների խարդավանքները, որոնք վիժեցնում էին բարենորոգումների իրագործումը հայկական նահանգներում։

Պ. ցույց է տվել, որ 1878-80-ին արևմտյան Հայաստանում բարենորոգումների շուրջ ծավալված դիվանագիտական խաղերը տերութունների և Թուրքիայի միջև, փաստորեն, հնարավորություն տվեցին Աբդուլ Համիդ ll-ին սաստկացնելու հայ ժողովրդի հալածանքը։ Պ. սուր ծաղրել է Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի բովանդակությունը, որտեղ տերութունների հավաքական պարտավորությունը՝ բարենորոգումներ իրականացնել արևմտյան Հայաստանում, կատարելապես զուրկ էր իրավական որևէ երաշխիքից։ Պատրանքներ չունենալով օսմ. Թուրքիայի բարենորոգվելու հանդեպ, սպանիչ ծաղրի ենթարկելով նրա սահմանադրական հավակնությունները՝ Պ. հպատակ ժողովուրդների ազատագրումը տեսնում էր միայն կայսրության փլուզման մեջ։ Պ. ի հայտ է բերել առհասարակ Արևելյան հարցում միջազգային դիվանագիտութան միտումների և ընթացիկ դրսևորումների բացառիկ իրազեկություն և ծաղրել Եվրոպայից Հայաստանի ինքնավարություն ստանալու ռոմանտիկ սպասելիքները։ Սրանով հանդերձ, Պ. կարծում էր (մանավանդ 1880-ական թթ., երբ Անգլիան ակտի վություն ցուցաբերեց բարենորոգումների նկատմամբ՝ ի հակակշիռ ցարիզմի թուրքամետ քաղաքականության), որ հայկական հարցը, ունենալով միջազգային բնույթ, լուծվելու է ոչ առանց միջազգային բարենպաստ հարաբերությունների. «Ես Հայկական խնդիրն երագ չեմ համարիր, ոչ ալ Եվրոպայեն բարիք հուսալն հիմարություն, այլ կը հավատամ, որ եթե մենք ալ աշխատինք, Հայաստանի վիճակն անպատճառ փոփոխություն մը պիտի կրե դեպի լավն» (Երկեր ժող., հ. 4, էջ 485)։ Ի լրումն դրա. Պ. կոչ է արել հարստահարվող հայությանը՝ ընդդիմանալ բռնություններին և ըստ կարելվույն ապավինել ինքնապաշտպանության միջոցներին։

1880-ական թթ. իր երգիծական երկերում Պ. մերկացրել է Բ. դռան պատվերը կատարող թուրք, ծախու լրագրողներին, որոնք մամուլում հրահրում էին թուրք և քուրդ զանգվածի կրոն, մոլեռանդությունը արևմտահայության դեմ։

U Խաոատյան

ՊԵՏՈ (Պետրոսյան Ալեքսանդր) (*1896, Կարահիսար լ. մոտ (Արևմտյան Հայաստանում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ օնվել է Ալեքսանդրապոլում, ավարտել է Թիֆլիսի Ներսիս յան դպրոցը, եղել է ուսուցիչ։ Գործել է Վանում, սերտ կապեր հաստատել տեղական գործիչների (Փ. Թերլեմեզյան, Տ. Տերոյան և ուրիշներ) հետ։ Մասնակցել է ՀՀԴ կուսակցության առաջին ընդհանուր ժողովին (1892), ապա անցել Պարսկաստան։ 1894-ին առաջնորդել է Դերիկի վանքից Վասպուրական ՀՀԴ կուսակցության առաջին զինատար խումբը։ Վանի 1896-ի ինքնապաշտպանության ժամանակ (երեք կուսակցությունները միավորել էին իրենց ուժերը) Պ. դաշնակցականների ղեկավարն Էր։ Կռիվներից հետո Վարագա