Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պարտվել են 5-15 տարվա բանտարկության։ Նրանց մեծ մասը 1884-ին ներում է ստացել։

«Պ. հ.»-ի գործունեությունը նպաստել է հայ ագգ-ազատագրական շարժման նոր վերելքին։

Գրականություն

Հովհաննիսյան Ռ., Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի tՊաշտպան հայրենյաց» կազմակերպությունը XIX դարի 70-80-ական թթ., Ե., 1965։

է. Կոստանդյան

ՊԱՏԿԱՆՅԱՆ Ռափայել, Գ ա մ ա ռ Քաթիպա (1830, Նոր Նախիջևան1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։ սկզբնական կրթությունը ստացել է հոր՝ մանկավարժ և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանի երկլեզվյան դպրոցում, ապա սովորել Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1843-49), Դորպատի և Պետերբուրգի համալսարաններում։ Արդեն առաջին ստեղծագործություններում՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զայրմայր նահապետի մահը» պոեմներում, «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» բանաստեղծություններում արծարծել է հայրենիքի, ազգի, ազգային ինքնագիտակցության գաղափարները։ 1852-ին Մոսկվայում Պ. ստեղծել է Գամաո-Քաթիպա ընկերությունը (հրատարակում էր պարբերական)՝ ազգը հայրենասիրական գաղափարներով կրթելու, համազգ. խնդիրների շուրջ համախմբելու նպատակով։ 1854-ին Պ. տեղափոխվել է Պետերբուրգ՝ հրատարակելու «Գամառ-Քաթիպայի արձակ և չափաբերական տետրակները»։ հայկական շրջաններում տարածել է իր տեսակետները ազգի վիճակի մասին՝ հանգեցնելով դրանք դարավոր լծից զենքի ուժով և արյան գնով ազատության հասնելու գաղափարին («Աիաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը»)։ 1857-ին մտել է Պետերբուրգի հայ մտավորականության ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության մեջ, որի հետ կապել է ազգը համախմբելու, հայրենասիրական զգացմունքներ դաստիարակելու և զինված ապստամբությամբ ազատ Հայաստան ստեղծելու իր գաղափարները։ 18571862-ին Պ. գրել է Պետրոս Մեծին, Մարտին կութերին, Նապոլեոն Բոնապարտին նվիրված պատմական ուսում նասիրություններ, «Դե Մրուս», «ՔյորՕղլի» պոեմները, որոնցում մարմնավորել է անկախության համար պայքարող մարտիկներին՝ կամենալով նրանց օրինակով ոգևորել հայ ժողովրդին. «Աղասու մոր երգը», «Իմ սոխակին», «Օտար օրիորդ և հայ պատանի» ծրագրային բանաստեղծությունները։ Այդ շրջանում Պ-ի խմբագրությամբ Պետերբուրգում հրատարակվել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրվել են Զեյթունի հերոսամարտի բոլոր դրվագները։

1866-ին Պ. վերադարձել է Նոր Նախիջևան, ուր ուսումնակրթական աշխատանքներին զուգընթաց շարունակել է ստեղծագործել։ 1875-ին թուրք, բռնատիրության դեմ սլավոնների ապստամբության լուրի տպավորության տակ ստեղծել է «Ագատ երգեր» բանաստեղծությունների շարքը։ 1877-78-ի ռուսթուրք. պատերազմը մոտալուտ ազատության գաղափարով ու հույսով էր պարուրել հայ ժողովրդին, և բոլորին խանդավառում էին Պ-ի բանաստեղծությունները։ 1878-ի Բեռլինի վեհաժողովից հետո տիրող հիասթափության տարիներին անգամ Պ. չի հրաժարվել իր գաղափարներից, իսկ 1880-ական թթ. կեսին արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ընդվզումներն ու ցույցերը դարձյալ հույս ու հավատ են ներշնչել նրան։ Հրատարակվել և ձեռքից ձեռք են անցել «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդումը» բանաստեղծությունները, «Վարդապետարան Հայաստանի ազատության» տրակտատը, որոնք համայն հայությանը կոչ էին անում կանգնել հայրենիքի ազատագրության սուրբ դրոշի տակ, առանց վարանելու գնալ դեպի մահ՝ հանուն ազատության։

M r Ա Սաղյան

«ՊԱՏՄԱԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ» (ՊԲՀ), գիտական եռամսյա հանդես։ Լույս է ընծայում Հայաստանի Հանրա պետության ԳԱ (1993-ից՝ ԳԱՄ) 1958-ից, Երևանում։ գլխավոր խմբագիր՝ Մ. Ներսիսյան։ ՊԲՀ հայագիտական առաջատար պարբերական է, այն մշտապես լուսաբանել ու լուսաբանում է հայկական հարցին վերաբերող հիմնախնդիրները։ Հրապարակում է հոդվածներ, հաղորդումներ, վավերագրական նյութեր՝ նվիրված արևմտահայության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակին, հայկական հարցի ձևավորման և պատմության տարբեր փուլերին. հայ ագգ-ազատագրական շարժման և Մեծ եղեոնի պատմությանը, արևմտահայ մտավորականության ճակատագրին, սփյուռքի առաջացմանն ու խնդիրներին և այլն։ 1965-ին, երբ Հայաստանում առաջին անգամ պետականորեն նշվեց արևմտյան Հայաստանում և Թուրքիայում հայերի ցեղասպանության 50ամյա տարելիցը, ՊԲՀ հրապարակեց Երևանում կայացած Մեծ եղեռնի գոհհրի հիշատակին նվիրված հանդիսավոր նիստի նյութերը։ ՊԲՀ էջերում հաճախ խնդրին նվիրված հոդվածներով հանդես են գալիս նաև սփյուռքահայ և օտար հեղինակներ։

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՅ ԹՈՒՐՔԻՈ, Կոստանդն ու պոլսի հայոց պատրիարք ու թյ ու ն, հայ համայնքի եկեղեցական կազմակերպություն։ Ստեղծվել է 1461-ին (հայ եկեդեց. համայնքը Կ. Պոլսում կազմակերպվել է 572-ին)։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հաս-քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրք, կառավարության մոտ։ Պ. հ. Թ-ի դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860) ընդունումից հետո։

Հայ ազգ-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել մահմեդական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, Պ. հ. Թ-ի նախաձեռնությամբ Սան ՍտԵֆանոյի պայմանագրի (1878) մեջ մտավ արևմտահայերի դրութան համեմատա