պես աջակցել է օտար երկրներից հայրենիք վերադարձող հայերի համար Երևանի մոտակայքում ավանի կառուցմանը, որը ի պատիվ հովանավորի կոչվել է Նուբարաշեն։
ՊՈՂՈՍՅԱՆ Հայկագ Մանուկի (ծ. 1924), պատմաբան։ պատմական գիտական դ-ր (1972), պրոֆեսոր (1973)։ Ավարտել է Երեվանի Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժ. ինստ-ի պատմության ֆակուլտետը (1948)։ 1962-65-ին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտ. կրթության կոմիտեի նախագահի, 1965-75-ին՝ նախարարի առաջին տեղակալ, 1975-79-ին՝ Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժ, ինստ-ի ռեկտոր։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազգ-ազատագրական շարժումներին, Զեյթունի, Սասունի և Վասպուրականի պատմությանը։
Երկեր Ձեյթունի պատմությունը (1409-1921), ե., 1969։ Սասունի պատմություն (1750-1918), Ե., 1985։ Կաս-, պարականի պատմությունից (1850-1900), Ե., 1988։ Փարամազ, ft, 1992։
ՊՈՂՈՍՅԱՆ Ռուբեն (ծ. 1923), հասարակական գործիչ (Սիրիա)։ Տնտեսագիտության դ-ր, Հալեպի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս։ Պ. քննում է հայկական հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից, հանդես գալիս հանուն հայկական հարցը այժմեական միջազգային հարց դարձնելու, որին հասնելու ձևերից մեկը համարում է միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, Եվրոխորհրդարան և այլն) հետ կապեր հաստատելը, նրանց գործունեութունը խրախուսելը։ Գրել է «Թուրք-հայկական հակամարտությունը» (1987, ֆրանս.) աշխատութունը, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրել է թուրք-հայկական բախումները և հայկական հարցի լուծման հեռանկարները՝ ելնելով միջազգային իրավունքի ընդունված նորմերից և խիստ կապակցված մեծ տերությունների քաղաքականության ու Ազգերի լիգայի և ՄԱԿ-ի հռչակած սկզբունքների հետ։ Հանդես է գալիս հանուն «համահայկական կազմակերպության» ստեղծման, որը կկարողանար մեծ դեր խաղալ միջազգային հանրության կողմից հայ ժողովրդին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչել տալու գործում։
Երկեր Le Contli Turco-Armdnien, Beyrouth, 1987. Historical Forgery as an International Crime, Boston, 1994.
ft Հովհաննիսյան
ՊՐԵՍԱՆՍԵ (Pressens6) Ֆրանսիս դը (1853-1914), ֆրանսիական հասարակական-քաղաքական գործիչ։ Ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր։ Եղել է «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրական կոմիտեի անդամ և ակտիվորեն աշխատակցել նրան։ Գործուն մասնակցել է Ֆրանսիայում և արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում հայանպաստ հանրահավաքներին։ Գրել է աշխատություններ՝ նվիրված հայկական հարցին, Օսմանյան կայսրությունում հայ բնակչության հալածանքներին («Հաղորդագրություն Հայաստանի իրադարձությունների մասին»՝ «Ի պաշտպանություն Հայաստանի և Մակեդոնիայի» (1903) գրքում)։
Երկեր La question armrinmnne, "Revue des deux mondes". 1895, Decembre; Pour I’Armdme et la Macddoine, Prat. Vidor Bdrard Introd. de Pierre Quillard, Rapport de Francisde Pressencd, P., 1903.
Ռ. Սահակյան
«ՊՐՈ ԱՐՄԵՆԻՍ» ("Pro Armenia") ֆրանսերեն երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել Ֆրանսիայում, 1900-14-ին։ Հրատարակության նախաձեռնողն էր Ք. ՍիքայեԱանը. գլխավոր խմբագիրն էր Պիեռ Քիյաոը, քարտուղարը՝ ժան Լոնգեն, խմբագրական կոմիտեի անդամները՝ ժ. Կլեմանսոն, Ա. Ֆրանսը, ժ. ժորեսը, Ֆ. դը Պրեսանսեն, է. դը Ռոբերտին։ Նպատակն էր ֆրանս. և միջազգային հասարակայնությանը ծանոթացնել հայկական հարցին, հայ ժողովրդին ցույց տալ օգնություն և օժանդակություն, Եվրոպայում ուժեղացնել հայանպաստ շարժումը։ Թերթի խմբագիրները նշում էին, որ իրենք հանդես չեն գալիս ֆրանս. որևէ կուսակցության կամ հայկական այս կամ այն խմբավորման անունից, այլ ցան կանում են միություն ստեղծել բոլոր բարի կամքի մարդկանց միջև, ուշադրություն հրավիրել հայ ժողովրդի նկատմամբ կատարվող բռնությունների վրա։ Թերթի հիմնական նպատակն էր Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի և 1895-ի «Մայիսյան բարենորոգումների» իրականացումը։ Հրատարակողները ձգտում էին հասարակական կարծիք ստեղծելու միջոցով ազդել Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա, նրա կառավարողներին հուշել հայանպաստ ձեռնարկումների իրականացման անհրաժեշտությունը (ժ. ժորեսի "Vigilance" «Զգոնություն» հոդվածը՝ տպված 1901-ի փետր. 25-ի N 7-ում)։ «Պ. Ա.» հարուստ տեղեկություններ է հաղորդել արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ջարդերի, հայկական հարցի օգտին եվրոպական երկրներում կազմակերպված միջոցառումների մասին։ Թերթում հրատարակվել են սուլթան, կառավարության հայաջինջ քաղաքականությունը մերկացնող փաստաթղթեր։ Կովկասում հայկական դպրոցների փակման և դրան հաջորդած ռուս, առաջին հեղափոխության տարիներին «Պ. Ա.» տպագրել է նաև ցարիզմի ռուսականացման քաղաքականության դեմ ուղղված բազմաթիվ հոդվածներ։ Թերթի էջերում հայ ժողովրդի արդար դատի պաշտպանությամբ հաճախ հանդես են եկել II ինտերնացիոնալի առաջնորդները, ժամանակի ականավոր քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ ու պատմաբաններ (Է. Վանդերվելդե, է. Բեռնշտայն, Ա. Ֆրանս, Պ. Միլյուկով և ուրիշներ)։ Տպվել են հոդվածներ նաև արևմտյան Հայաստանում հայ ֆիդայիների հերոսական կռիվների մասին։
1912-13-ին «Պ. Ա.»-ի փոխարեն հրատարակվել է "Pour les Peuples d’Orient" («Արևելքի ժողովուրդների համար») թերթը (ամիսը 2 անգամ)։ Տնօրեններ՝ Ֆ. դը Պրեսանսե և Վիկտոր Բերար, քարտուղար՝ ժան Լոնգհ։ Թերթին աշխատակցել է Մ. Վարանդյանը (M. Varandi ստորագրությամբ)։
1913-ի դեկտ. 10-ին վերականգնվել է «Պ. Ա.» անվանումը։ Թերթի վերջին համարը թվագրված է 1914-ի հունիսի 25-հուլիսի 10։
Գրականություն
Վարանդյան Մ., Հ. Հ. Դաշնակցության պատմություն, հ. 1, Փարիզ, 1932, էջ 204-205։
Գ. Խոլդինյան