Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ջ

ՏԱՀԱՆԳԻՐ աղա (1874-1938), արևմտյան Հայաստանի եզդիների առաջնորդներից, թուրք, բոնապետութան դեմ պայքարի գործուն մասնակից։ 1900-ական թթ. սկզբից գլխավորել է հեծյալ ջոկատ։ Սերտ կապեր է հաստատել Վանի հայերի հետ. կողմ էր հայ-քրդական դաշինքին։ 1909-ին Արճակ գավառի Ազարյան գյուղում Անդրանիկի հետ հանդիպումով սկզբնավորվել է նրանց մարտական բարեկամությունը։ Հետագա տարիներին, թուրք, իշխանությունների հայահալած քաղաքականության ուժեղացման պայմաններում, Ջ. աջակցել է հայ ֆիդայիներին, ցույց տվել ռազմական և նյութական օգնություն։ 1918ին. թուրք, արշավանքի ժամանակ, Ջ-ի ջոկատը Մոլլա-Բայագետ գ. մոտ զգալի վնաս է հասցրել թուրքական զորքին. այնուհետև Ջ. իր 1500 հեծյալներով մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին և հայկական զորքերի հետ փակել թուրքերի ճանապարհներն ու հետ շպրտել Ալեքսանդրապոլ։ Արիության և նվիրվածության համար Ջ-ին անվանել են «հայ ժողովրդի նվիրված դաշնակից»։

Անհիմն բռնադատվել է. մահացել բանտում։ Հետմահու արդարացվել է։

Շ. Սհոյան

ՏԱՄԱԼՅԱՆ (Իսահակյան) Արշակ (1882, Գանձակ-1940, Փարիզ), հասարակական-քաղաքական, պետական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1901)։ 1905-ի հայ-թաթար. ընդհարումների ժամանակ մասնակցել է հայատյաց ցարական ոստիկանապետի ահաբեկչությանը, որի համար բանտարկվել է։ 1906-ին Գերմանիայում զբաղվել է հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ, հիմնադրել ՀՀԴ «Եվրոպայի հայ ուսանողական միութունը», հրատարակել «ուսանող» պարբ-ը և հայ ազատագրական պայքարը լուսաբանող գրքույկներ (հայ., ֆրանս., գերմ.)։

1909-ին վերադարձել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Հորիզոն» օրա թերթին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայ կամավոր, ջոկատների կազմակերպիչներից (անձամբ կռվել է ուսանող, կամավոր, ջոկատում)։ 1917-ի հոկտեմբերից՝ հայոց ազգային խորհրդի անդամ։ Մասնակցել է Երզնկայի զինադադարի կնքմանը (1917-ի դեկտ.)։ 1918-ին՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Եղել է Հայոց ազգային խորհրդի (1918-ին)՝ Բեոլին մեկնած ազգային պատվիրակության կազմում։

1917-ին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանը Թիֆլիսում, 1919-ին՝ Հայաստանի խորհրդարանի անդամ, գինահավաքման արտակարգ կոմիսար, 1920-ին՝ հաղորդակցության ճանապարհների նախարար։ 1920-ի օգոստ. 10-ին Թիֆփսիում ստորագրել է զինադադարի համաձայնագիր Խորհըրդ. Ոուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ։ 1921-ին մասնակցել է բոլշևիկների և դաշնակցականների միջև Ոիգայի բանակցություններին։ խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, ապա՝ Կ.Պոլիս, այնուհետև՝ Ֆրանսիա։ 1925-33-ին Փարիզում հրատարակվող «Դրոշակ» ամսագրի խմբագրութան անդամ էր։

1934-ին կազմակերպել է «Հայ-վրացական միությունը»։ Գրել է «Դաշնակցության տեսությունը» գիտական աշխատությունը (1908), թատերգություններ՝ «Տարերքի ընդվզումը», «Գծից դուրս», «Նահապետ Նահապետյան» և այլն։

Երկեր Հայ-վրացական կնճիռը, «Հայրենիք», 1928, հ. 6, N6-12, հ. 7, N 1. 1929, հ.7, N4-6։ Հ. Քաջազն ունին և Հ. 3 Դաշնակցությունը, նույն տեղում, 1924, հ.2, N 3,4,5,8,9։ Մարքսիզմի փոխակերպությունները, «Դրոշակ», 1926, N251-253։ Մզզային հարցը մարքսիզմի քուրայում, «Դրոշակ», 1928, N 277։ Հայաստանի անկախության խնդիրը և Ռուսաստանը, •Յուսաբեր», 1938, հունիսի 8-11։

Գրականություն

Չթշյան Ա, Հուշեր Արշակ Ջամալյանի մասին, «Հայրենիք», 1941, N 5-6, Լ ա զ յ ա ն Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժու մեն, Կահիրե, 1949, էջ 286-303։

Ե. Գասպարյան

ՋԱՆՇՅԱՆ (Ջանշիև) Գրիգոր Ավետի (1851, Թիֆլիս-1900, Մոսկվա), հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը. ապա՝ ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուս, մամուլում, պայքարել դեմոկրատական, բարոյական, իրավական նորմերի կենսագործման համար։ ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դա րաշրջանը» (1892) պատմահրապարակախոսական աշխատությամբ։ Լինելով «Ոուսկիե վեդոմոստի»-ի ("Русские ведомости") հրատարակիչ-խմբագիրներից, գործուն մասնակցելով ռուս, գրակ. հասարակական կյանքին՝ Ջ. նպաստել է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ռուս հասարակայնությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության և նրանց ազատագրական պայքարի վրա։ 1893-ին Ջ. («Դիև» ծածկանունով) լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը, որտեղ գրել է. որ հայկական հարցը պետք է վճոել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։ 1894-96-ի հայկական կոտորածների կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (հ. 1-2, 1897-98, ռուս.) ժող., որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար։ Այդ գումարով արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն-ապաստարան։

Երկեր Сб. СТ., М., 1914.

Գրականություն

Литературные связи, т. 3, Е„ 1981.

ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ Հմայակ (1886, Վայոց ձոր-1905, Բաքու), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1903-04-ին մասնակցել է Երկիր զենք փոխադրելու գործին։ 1904-ի օգոստ. ահաբեկել է Օլթիի սահմանագծի կազակական վաշտի պետին, որը, թուրքերի հետ համագործակցած, սահմանի վրա մայիսին սպանել էր Թումանի խմբի անդամներին։ 1904-ի աշնանը Թիֆլիսում կազմակերպել է հայ հեղափոխականներին հետապնդոդ պրիստավի ահաբեկումը։ 1905-ի փետր. Բաքվում հայթաթար. ընդհարումների ժամանակ կռվել է՝ պաշտպանելով հայ բնակչությանը։ Զոհվել է Բաքվում՝ հայատյաց նահանգապետ Նակաշիձեի դեմ կազմակերպած մահափորձի ժամանակ։

Ե. Գասպարյան

ՋԵԲԵՍՈՅ (Gebesoy) Ալի Ֆուադ (18831968), թուրք պետական, ռազմական գործիչ, դիվանագետ։ Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-13) և