Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջին (1Ց14-18) աշխարհամարտին։ Քեմալական շարժման մասնակից, Մ. Քեմսղի մտերիմը։ 1919-ին նշանակվել է Թուրքիայի ազգային ուժերի գլխավոր հրամանատար, այնուհետև ընտրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր, դարձել արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1920-ին կարգվել է դեսպան խորհրդային Ռուսաստանում, կարևոր դեր խաղացել խորհրդաթուրք. դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։ Հեղինակն է «Մոսկովյան հիշողություններ. 1920-1925» (1955) հուշերի, որոնցում տալիս է խորհրդային ղեկավարների, մասնավորապես՝ Ստալինի հետ հանդիպումների մանրամասները, նշում նրա հակահայկական տրամադրվածությունը։

Մ. Բոջոցան

ՋԵՄԱԼ (Gemal) փաշա Ահմեդ (18721922), թուրք պետական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, հրիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ, Էնվեր. Ջ.) անդամ, հայերի ցեղասպանութան գլխավոր հանցագործներից։ 1914-ին նշանակվել է ծովային նախարար։ Եղել է օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ջատագով, այդ գաղափարների իրագործումը կապել Գերմանիային դաշնակցելու հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի (191418) տարիներին՝ Սիրիայում գործող թուրք. 4-րդ բանակի հրամանատար։ Գործուն մասնակցություն է ունեցել արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը (տես Ուրֆայի հերոսամարտ 1915)։ Ջ. ճնշել է արաբների ազգ-ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո փախել է Գերմանիա։ 1919-ին Կ. Պոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջ-ին (տես Երիտթուրքերի դատավարություն 1919-20)։ Իր հուշերում փորձել է «արդարացնել» իր և գործընկերների հանցագործութունը, հայ- թուրքական հարաբերությունների վատացման մեջ մեղադրել Ռուսաստանին։

1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում Ջին սպանել են հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը։

ե. Սարգսյան

ՋԻՎԵԼԵԳՈՎ Ալեքսեյ Կարապետի (1875, Նոր Նախիջևան1952, Մոսկվա), պատմաբան. արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ։ Հայաստանի ԳԱ թդթ. անդամ։ հիմնական աշխատությունները նվիրված են Եվրոպայի երկրների պատմությանն ու մշակույթին։ Ջ. զբաղվել է նաև Հայաստանի քաղաքական պատմության խնդիրներով, հայկական հարցով (շուրջ 40 գիրք ու հոդված է գրել խնդրի շուրջ)։ «Հայերը Ռուսաստանում» (1906) գրքում ռուս ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանը, նրա՝ Ռուսաստանի հետ պատմական և մշակութային կապերին, դատապարտում ցարական կառավարության վարած քաղաքականությունը Կովկասում։ «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) ուսումնասիրությունը հայկական հարցի դիվանագիտական պատմու թյան, արևմտյան Հայաստանի նկատմամբ տերութունների վարած քաղաքականութան հանգամանալի ակնարկ է։

1916-ին Ջ. «Արմյանսկի վեստնիկ» (“Армянский вестник") ամսագրի կազմակերպիչներից էր, ապա՝ խմբագիրը, իր հեղինակությամբ և եռանդով ամսագրի շուրջն էր համախմբել ռուս մտավորականության ականավոր ներկայացուցիչների, որոնք հանդես էին գալիս հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ։ «Հայաստանի ճակատագիրը» (1916) հոդվածում դատապարտել է երիտթուրքերի քաղաքականությունը. քննադատել տերությունների դիրքորոշումը հայկական հարցում։ Թուրքիայի Իայերի փրկությունը կապել է Գերմանիայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի հետ, հանդես եկել արևմտահայ գաղթականներին անհապաղ օգնություն կազմակերպելու կոչով, հավանություն տվել հայկական կազմակերպությունների համագումար հրավիրելու նախաձեռնությանը։ Ջ. խմբագրական հոդված է նվիրել Թալեաթ փաշայի՝ գերմ. լրագրողի հետ զրույցին, որտեղ ցույց է տվել արևմտահայերի գլխավոր դահճի սուտն ու երեսպաշտությունը, գրել, որ «Հայերի ջարդերը կատարվել են նախօրոք մշակված ծրագրով, որ այդ ծրագրի գլխավոր մասը այն էր, որ ինչքան հնարավոր է շատ հայ կոտորել…»։ «Նեոթուրանիզմը և Հայաստանը» (1916) հոդվածում մերկացրել է պանթյուրքիզմի քաղաքականությունը. գրել, որ «Թուրքիան նպատակ ունի արմատախիլ անել Հայաստանը՝ Կիլիկիայի հետ, որը սեպի նման խրվել է մահմեդական Արևելքի սրտի մեջ»։ Ջ. ողջունել է Փետր. հեղափոխությունը Ռուսաստանում, Հայկական հարցի լուծումը կապել նրա հետ։ Հայ ժողովրդի քաղաքական կյանքի կարևորագույն խնդիրն է համարել արևելահայերի և արևմտահայերի ջանքերի միավորումը՝ հանուն Հայաստանի ապագայի, ինքնավար Հաաստանի ստեղծման ու գոյատևման երաշխիքը տեսել է Ռուսաստանի հանրապետության հովանավորության ներքո։ Իր հավանությունն է արտահայտել «Թուրքահայաստանի մասին» դեկրետին՝ գտնելով, որ «Ռուսաստանի օգնությունը կարող է արտահայտվել միայն նրանում, որ Հայաստանում կթողնվի ռուսական բանակի գոնե մի մասը»։

1918-ի թուրք. արշավանքի մասին գրել է. «Պահը, որին մենք մերձենում ենք. ճգնաժամային է Հայաստանի պատմության մեջ։ Հարցը դրվում և վճռվում է հույժ որոշակի։ Լինի թե չլինի Հայաստանը-այս է հարցը» ("Армянский вестник", 1918, N3, էջ 2-3)։ 1946-ի փետր. 20-ին Ջ. ելույթ է ունեցել Մոսկվայում «Հայաստանը և Թուրքիան» հրապարակային դասախոսությամբ, որտեղ տվել է Հայկական հարցի քաղաքական և դիվանագիտական պատմության փուլերը՝ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրից մինչև 1920-ի դեկտեմբերը։

Գրականություն

Киракосян Дж., А. К. Дживелегов и его историко-публицистическое наследие, Е, 1986.

U. Կիրակոսյան