Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նրանց նկատմամբ։ Չնայած կուսակցության գործելակերպում նկատվող որոշակի փոփոխություններին, իր I) համագումարում (1913, Կ. Պոլիս) ՍՌԿ որոշում է ընդունել ղեկավարվել I համագումարում ընդունված որոշումներով և ծրագրային դրույթներով՝ պաշտոնապես չփոխելով վերաբերմունքը երիտթուրքերի նկատմամբ։ Կուսակցությունն իր դիրքորոշումը հայկական հարցի, ինչպես և երիտթուրքերի նկատմամբ փոխել է միայն 1915-ի Մեծ եղեռնից հետո։ Արևմտահայության ցեղասպանությունից հետո ՍՌԿ ղեկավարությունը սկսել է սերտորեն գործակցել հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ։ 1919-ի դեկտ. Երևանում հրավիրված ՍՌԿ շրջանային (Արևելյան Հայաստան) համագումարը որոշել է միավորվել վերակազմյալ հնչակյան կուսակցության և Փարիզում կազմակերպված Ազատական միության հետ մեկ կուսակցության մեջ (սակայն այդ որոշումը չի իրականացել), պայքարել միացյալ և անկախ Հայաստանի ստեղծման համար։ ՍՌԿ Թիֆլիսում հրատարակել է «Վան-Տոսպ», 1919 ին Երևանում՝ «Հայաստանի ձայնը» թերթերը։ ՍՌԿ կազմակերպչորեն բաղկացած էր Կենտր. ակումբից, տեղական ակումբներից և օթյակներից։ Աշխարհագրական դիրքով իրար մոտ գտնվող ակումբները միանալով կազմում էին շրջանակներ։ 1921-ի հոկտ.

1-ին ՍՌԿ. ի թիվս այլ կուսակցությունների, հիմք դրեց ռամկավար ազատական կուսակցության.

Գրականություն

Դարբինյան Ա. Հայ ազատագրական շարժման օրերին (հուշեր 1890-են-1940), Փարիզ, 1947։

Լ. Խոլրշոլդյան

ՍԱՄՍՌՒՆ, Ս ա մ ս ո ն (հնում Ամիսոս), նավահանգիստ-քաղաք և գավառ Օսմանյան կայսրության հյուսիս-արլ-ում՝ Տրապիզոնի վիլայեթի արևմտյան մասում (ներկայումս համընկնում է Թուրքիայի համանուն իլի մի մասին)։

Ս-ում հայերը բնակություն են հաստատել հնուց անտի։ 1890-ական թթից թուրք, իշխանություններն ակտիվորեն սկսել են հայաթափել Ս.։ Եթե 1890-ին Ս. քաղաքում և նրա գավառում բնակվեւ են շուրջ 22 հգ. հայեր, ապա 1895, 1899-ի ջարդերի ե Ռուս, կայսրության ծովափնյա շրջանները հարկադիր արտագաղթերի հետևան քով նրանց թիվը կրճատվել է՝ 1901-ին կազմելով ընդամենը 12 հազար, որից 2500-ը՝ Ս. քաղաքում, մնացածը՝ գավառի Չարշամբա, Թերմե, Ռւնիե, Ֆաշ, Բաֆրա քաղաքներում, շրջակա 30 փոքրիկ հայկական գյուղերում։ Հայահալած նոր գործողություններ են կատարվել հատկապես 1907-ին. միայն մայիս-հունիսին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներ են արտագաղթել ևս 1500 ասմսունցիներ։ 1914-ին Ս-ի գավառում հայերի թիվն արդեն չէր անցնում 10 հզ-ից։ 1915-ի հունիսի 24-ին տրվել է գավառի հայության տեղահանման հրամանագիրը։ Քաղաքի հայկական թաղամասը շրջափակվել է թուրք, կանոնավոր զորքերով։ Ձերբակալվել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների զգալի մասը և կախաղան բարձրացվել. 50 ընտանիքի պարտադրվել է մահմեդականություն։ Հուլիսի սկզբին սամսունցիների կարավանները տարվել են Մալաթիայի ուղղությամբ։ Հազարավոր մարդկանց չեթենները կոտորել են Հասան Չելեբի գ. մոտ և Եփրատն անցնելիս։ Բազմաթիվ տարագիր ու հիվանդ սամսունցիներ իրենց մահկանացուն են կնքել Սուրուճում և Հալեպում։ Մահից մազապուրծ մի քանի հարյուր սամսունցիներ հանգրվանել են Ռուսաստանում, իսկ Հալեպ տարագրվածներից ոմանք Կ. Պոլսի վրայով անցել են Ֆրանսիա։ Երբ 1919-ին ֆրանս. դեսանտը գրավեց Ս., այնտեղ մնացել էին միայն հատուկենտ հայեր։

Գրականություն

Հ ե ք ի մ յ ա ն Օ., Սամսունի հայության տխուր բաժինը 1915-1918-ի մեծ եղեոնեն, Փարիզ, 1961։

Ա Մելքոնյան

ՍԱՅԻԴ (Said) փաշա, Մեհմեդ Շ ափուր Չելեբի (1838-1914), թուրք քաղաքական գործիչ։ Ինն անգամ նշանակվել է մեծ վեզիր։ 1908-ին մտել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության մեջ և երեք անգամ գլխավորել մեջլիսը։ 1910-ին հրատարակել է «Սայիդ փաշայի հուշերը» եռահատոր գիրքը, որտեղ, չնայած իրադարձությունների միտումնավոր և աչառու շարադրանքին. ուշագրավ նյութեր կան 1895-ի սեպտ. Կ. Պոլսում հայերի խաղաղ ցույցի (տես Բարը Ալիի ցույց 1895), նրա մասնակիցների հետ ծրագրված հաշվեհարդարի, XIX դ.

3-րդ կեսի հայ-թուրքական փոխհարաբերությունների և Հայկական հարցի վերաբերյալ։

U. Փափագյան

ՍԱՅԻԴ ՀԱԼԻՍ (Said Halim) փաշա (1863-1921), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքերի պարագլուխներից և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ Հայտնի էր իր տեսական աշխատություններով։ Գտնում էր. որ մահմեդականությունը, ի տարբերություն առաջընթացը «խոչընդոտող» քրիստոնեության, ժողովրդավարական կրոն է՝ հիմնված իրավահավասարության և անձն, ազատության վրա։ Այդ պատճառով, ըստ Ս. Հ-ի, մահմեդական աշխարհում անհարկի է պայքարը ժողովրդավարության և ազատության համար։ 1913-ին նշանակվել է մեծ վեզիր՝ միաժամանակ կատարելով «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Աոաջին աշխարհամարտի (1914-18) վերջին շրջանում մեծ վեզիրի պաշտոնը զիջել է Թալեաթին Մուդրոսի զինադադարից (1918) հետո ձերբակալվել է և պատասխանատվության ենթարկվել իբրև պատերազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպման մասնակից։ Սակայն անգլիացիների քաղաքական խարդավանքների շնորհիվ փրկվել է պատժից և աքսորվել Մալթա, իսկ 1921-ին ագատ արձակվել։ 1921-ի դեկտ. 6-ին Հռոմում Ս. Հ-ին սպանել է հայ վրիժառու Արշավիր Շիր ակյանը։

U. Բոջոլյան

ՍԱՅՔՍ-ՊԻԿՌՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1916, գաղտնի համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին։ Ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրհյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում, 1916-ի մայիսին։ Կոչվել է համաձայնագրի նախագիծը պատրաստած դիվանագետների՝ Մ. Սայքսի (Մեծ Բրիտանիա) և ժ. Պիկոյի (Ֆրանսիա) անունով։