Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են ամեն գնով ջարդել նրանց. «Ստամբուլի կառավարության ղեկավարները, որոնք պանթյուրքիզմի մեծ մարտիկներն էին, վճռեցին, որ հասել է հարմար պահը (նկատի ունի առաջին համաշխարհային պատերազմը) վերջ տալու երկու ամենաուժեդ ազգային շարժումներին՝ արաբական ազգայնականների շարժմանը Սիրիայում, Իրաքում և Հիջազում, ու հայկական շարժմանը՝ Արեվելյան Անատոլիայում»։ Ս. արդարացնում է հայ վրիժառուների գործողությունները, որոնք դատաստան տեսան թուրք, ցեղասպանների (Ջեմալ փաշա, Թալեաթ փաշա և այլն) հետ։

Երկեր Восстания арабов в 20 в., пер. с арабского, М., 1974.

Ն. Հովհաննիսյան

ՍԱԼԵՀ Ջիհադ, արաբ հասարակական գործիչ։ Ս. «Թուրքական թուրանիզմը ֆունդամենտալիզմի և ֆաշիզմի միջև» (1987, Բեյրութ) ուսումնասիրության մեկ գլուխ նվիրել է հայկական հարցին։ Նրա կարծիքով երիտթուրքերի ազգային քաղաքականության գլխավոր մոտիվը «մոլագար նացիոնալիզմն էր՝ հիմնված ենթակայության և բռնի թուրքացման սկզբունքների վրա», ինչը կոչված էր ապահովելու թուրք, ռասայի տիրապետությունը։ Ս. տվել է պանթյուրքիզմի (կամ ինչպես ինքն է անվանում «թուրքական թուրանիզմի») սահմանումը՝ «թուրանիզմը ցեղապաշտ, ազգայնամոլ, հետադիմական, ֆաշիստական շարժում է»։

Բացատրելով օսմ. կառավարողների իրագործած հայերի ցեղասպանության պատճառները՝ Ս. գրում է. «…ցեղապաշտ ատելության ամենասև և բարբարոսական էջերից մեկն է. որը կիրառվեց թուրքական կառավարող դասակարգի կողմից մի ժողովրդի դեմ, չնայած այն բոլոր մեծ ծառայություններին, որ հայ ժողովուրդը մատուցել էր թուրքական հասարակությանը սկսած այն ժամանակից, երբ նա 1520 թ. ընկավ ստրկական լծի տակ։ Նա տվել է ականավոր արտիստներ, իրավաբաններ, գրողներ, լրագրողներ, արդյունաբերողներ և արհեստավորներ։ Հայ ժողովրդի զավակների այդ կուլտուրական գերազանցությունը դարձավ թուր քական ցեղապաշտ ազգայնականության ատելության հարուցման պատճառներից մեկը՝ հետագայում այդ ժողովրդի ցեղասպանությունը իրականացնելու համար»։ Ս. գտնում է, որ պանթյուրքիստների այդ քայլը ուղղված էր ոչ միայն հայերի, այլև մարդկային ողջ ցեղի դեմ։

հ. Հովհաննիսյան

ՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք, Հայր Աբրահ ա մ (1865, Ջալալօղլի -1933, Բեյրութ), պետական, հասարակական-քադաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը. 1885-ից ուսանել Մոսկվայի Պետրովսկու գյուղատնտ. ակադեմիայում։ Ուսանողական ելույթներին մասնակցելու համար 1890-ին ձերբակալվել է և աքսորվել Թիֆլիս։ Այստեղ հիմնադրել է Հայ գյուղատնտ. ընկերությունը, խմբագրել «Գյուղատնտես» պարբ-ը։ Ունեցել է ազգային բեղուն հասարակական և կուսակցական գործունեություն։ 1909ին ձերբակալվել է «Դաշնակցության գործով», 1912-ին ազատվել բանտից։ 1914-ին ընտրվել է ազգային բյուրոյի անդամ, ավելի ուշ՝ Ռուսաստանի սահմանադիր ժողովի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ, եղել է խնամատարության և պարենավորման նախարար, այնուհետև՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ։ 1920-ի դեկտ. բոլշևիկները ձերբակալել են Ս-ին, ազատվել է Փետր. հակախորհրդ. ապստամբության ժամանակ։ Տարագրվել է Պարսկաստան, ապա՝ Լիբանան։

Գրականություն

Լ ա զ ա ր յ ա ն Գ, Հեղափոխական դեմքեր, Հալեպ, 1990, էջ 272-283։

Խ. Տեր-Գրիգորյան

ՍԱՀԱԿՅԱՆ Ռուբեն Գարեգինի (ծ. 1929), պատմաբան-արևելագետ։ պատմական գիտական դ-ր։ Աշխատությունները հիմնականում նվիրված են նորագույն ժամանակաշրջանի Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությանը, հայկական հարցի պատմությանն ու պատմագրությանը, հայերի ցեղասպանության մասին թուրք., անգլ., ֆրանս. հեղինակների աշխատությունների քննադատական վերլուծությանը։ «Ֆրանսթուրքական հարաբերությունները և Կիլիկիան 1918-1923 թթ.» (1986, ռուս.) աշխատության մեջ արխիվային նորահայտ փաստաթղթերի և օտարալեզու աղբյուրների հիման վրա ցույց է տվել Կիլիկիայի դերը ֆրանս-թուրքական հարաբերություններում, հայերի կացությունն այնտեղ 1919-22-ին, մասնավորապես լուսաբանել է Հաճընի, Զեյթունի, Այնթապի հերոսական ինքնապաշտպանությունը, մերկացրել ֆրանս. իմպերիալիստների ուխտադրուժ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Մասնակցել է «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (1966, ոուս., 1991, հայերեն) և «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», (1972) ժող-ների կազմմանը։

Երկեր Սովետա-թուրքական հարաբերությունների պատմության հակագիտական լուսաբանումը ժամանակակից թուրք պատմագրության մեջ, ft, 1964։ Թոլրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 19191921թթ., ft, 1970։ Ցեղասպանության պատմությունից, ft, 1990։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԿուսԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՍՌԿ), հայ սահմանադրական ռամկավար կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, լիբերալ-բուրժուական կուսակցություն։ Հիմնադրվել է 1908-ի հոկտ., Ալեքսանդրիայում (Եգիպտոս). Վերակազմյալ հնչակյանՕեր, Արմենական կազմակերպություն և այլ կազմակերպությունների նախկին անդամների մի խմբի կողմից։ ՍՌԿ ծրագրում նշվում էր, որ այն հանդիսանում է հայկական ազգային կուսակցություն, որը միավորում է ազգի բոլոր գիտակից և կենսունակ ուժերը՝ անկախ կրոն, և դասակարգ, պատկանելությունից։ ՍՌԿ որդեգրել էր «աշխատանքի, դրամագլխի և տաղանդի կամավոր ընկերակցության» սկզբունքը։ Ազգային հարցում հույս դնելով թուրք, սահմանադրության վրա՝ հրաժարվել է Հայաստանի անկախության գաղափարից և պատրաստ էր փոխզիջման գնալ երիտթուրքերի հետ։ Սակայն շուտով, զգալով երիտթուրքերի դավադրական էությունը, փոխել է իր քաղաքականությունը