Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չացվեցին Շենիկի, Սեմալի, Գելիեգուզանի, Աղբու, Տալվորիկի, Իշխանաձորի դպրոցները։ Կոտորածներն ու կողոպուտը շարունակվեցին 1895-Ց6-ին. Խուլփում, Խիանքում, Հազզոյում և այլուր ավերվեցին բազմաթիվ հայաբնակ գյուղեր։ Վերին Ս-ի բնակչությունը նորանոր աղետների ենթարկվեց նաև 1904-ին (45 ավերված գյուղ, 3-8 հգ. սպանված) (տես Սասունի ապստամբություն 1904)։ Միայն ֆիդայական խմբերի համառ դիմադրության շնորհիվ կոտորածն ավելի մեծ չափեր չընդունեց։ Ապստամբության ճնշումից հետո թուրք, կառավարությունն առաջին անգամ Ս-ի առավել աչքի ընկնող գյուղերում (Սեմալ, Գելիեգուզան, Տափըկ, Տալվորիկ, Իշխանաձոր) կառուցեց զորանոցներ, ուր տեղակայեց զգալի թվով գինվ. ստորաբաժանումներ։ Սակայն ֆիդայիների և հայ բնակչության հերոս, պայքարը վիժեցրեց Ս-ի այս մասը լիովին քրդացնելու ծրագիրը (մինչև 1907-08-ը լքյալ գյուդերը կրկին վերաբնակվել են)։ Մեծ եղեռնի նախօրեին Ս-ի հայերի թիվը 47-50 հազար էր (ամբողջ բնակչության կեսից ավելին)։

1914-ին բոլոր կողմերից շրջապատված Ս-ի հայ բնակչությունը, շուրջ 6 ամիս (մարտ-օգոստ.), հերոսաբար դիմադրեց թուրք, զորքերին և քրդական խաժամուժին՝ տալով ծանր կորուստներ (տես Սասունի ինքնապաշտպանություն 1915)։ Փրկված սասունցիները (շուրջ 15 հազար մարդ) գաղթել են արևելյան Հայաստան՝ բնակություն հաստատելով ներկայիս Թալինի և Աշտարակի շրջաններում։ Այժմ (1991) Ս-ի մեկ տասնյակից ավելի գյուղերում (Աղբի, Դալհոր, Խաբլջոզ, Մըձղի, Փշուտ, Փսանք և այլն) դեռևս բնակվում են որոշ թվով հայեր (մասամբ՝ քրդախոս), որոնք գերազանցապես վարում են փակ, ինքնամփոփ կյանք։

Գրականություն

ս Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ ի գ ի թ բ ա շ ի, Սասան, гԱրձագանք», Թ., 1894, N144-147, 150-151։ «Սասունի կոիւը», «Դրոշակ», Վնն., 1895, N1, 11։ Ս ա ս ու ն ի Կ., Պատմութիւն Տարօնի աշխարհի, Բեյրութ, 1957։ Геноцид армян в Османской империи, под ред. М. Г. Нерсисяна, Е, 1983; Маевский В. Т., Военно-статистическое описание Ванского и Битлиского вилайетов, Тифлис, 1904.

Գ. Բադալյան

ՍԱՍՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1894, Սասունի հայերի զինված ելույթն ընդեմ թուրքական բռնապետության։ XIX դ. ՑՕ-ական թթ. թուրք, իշխանությունները որոշել են վերացնել Սասունում հայերի դեռևս գոյատևող կիսանկախ վիճակը։ Սասուն արշավելու պատըրվակ ունենալու համար թուրք, կառավարությունը հրահրել է հայ-քրդական ընդհարումներ։ 1891-ին, 1892-ին, 1893ին, 1894-ի գարնանը սասունցիները մի քանի անգամ պարտության են մատնել հարձակվող թուրք, կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին։ 1894-ին թուրք, կառավարությունը վճռական միջոցներ է ձեռնարկել Սասունն ընկճելու համար։ Սասունի շուրջն ստեղծվել է ռազմական գոտի և հայտարարվել պատերազմական վիճակ, զորքերի ընդհանուր ղեկավարությունը հանձնըվել է 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային։ Նրա տրամադրության տակ եղած 12 հազար թուրք զինվորներից բացի Դիարբեքիրից Սասուն են բերվել Օսման փաշայի հետևակային կորպուսը (Յհգ. զինվոր), Երզնկայից ու Աուշից՝ հեծելազորային երկու գունդ. Կաբինի (Էրզրում) 26-րդ հետևակային գունդը և կանոնավոր այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք բաշիբոզուկներ։

Թուրքական և քրդական հարձակումներին դիմակայելու համար սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության։ Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիս-ից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են։ Անհաջողության են մատնվել նաև օգոստ. սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս։ Օգոստ. 3-ին թուրք, ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով հետ են քաշվել Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լ. բարձունքները։ Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստ. 13-ին անցել հարձակման։ Դիմադրելով մինչև օգոստ. 27-ը՝ պարենի և ռազմամթերքի պաշարները սպառած սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, սակայն, ընկնելով քրդական բազմաքանակ ուժերի շրջապատման մեջ, զոհվել են անհավասար կռվում։ Տղամարդկանց հետ կողք կողքի կռվող կանայք թշնամու ձեռքը չընկնելու համար նետվել են անդունդը։ Հերոսի մահով ընկել է ազատագրական շարժման գործիչ Գրգոն (Գ. Մոսեսյան), գերվել են Գևորգ Չավուշը և ուրիշներ։ Թուրքական և քրդական զորքերը շարունակ հարձակվելով ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել անզեն հայերին (ավելի քան 10 հազար մարդ)։

Սասունի 1894-ի ինքնապաշտպանությունը միջազգային լայն արձագանք է ստացել, առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների։ Սասունի հայերի կոտորածը այն դրդապատճառներից էր, որը հարկադրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ռուսաստանին թուրք, կառավարությանը ներկայացնել արևմտյան Հայաստանում Բեռլինի կոնգրեսի (1878) որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895)։ 1894-ի Սասունի կոտորածը 1894-96-ի հայկական կոտորածների սկիզբն Էր։

Գրականություն

Թ ա ո ո յ ա ն Կ., ժողովրդական շարժումները Սասունում. 1890-1894, Ե., 1966։ Саркисян Е К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., Е, I97Z

Հ. Պողոսյան

ՍԱՍՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1904. Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ։ Հայերին բնաջնջելու նպատակով թուրք, կառավարությունը 1904-ին Սասունի դեմ խոշոր արշավանք է ձեռնարկել։ 1904-ի գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն՝ ջախջախվել։ Դրանից հետո թուրք. (10 հգանոց) և քրդական (5 hq-անոց) զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիս-ից, Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայրը (Ա. Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպան, ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հ. Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը. Ապրիլի 11-ին Շենի-