Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կի մոտ հակահարված ստանալով՝ թուրք, հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ հ պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895-ի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գ. շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել։ Սասունի պաշտպանները և 20 հգ. անզեն բնակիչներ կուտակվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրք, զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները։ Անդեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Թուրքական ջարդարարները կոտորել են մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։

Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու քաղաքականությունից։

Գրականություն

Թ ա ո ոյա ն Կ., ժողովրդական շարժումները Սասունում. 1890-1894, Ե., 1966։ Саркисян Е. К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., Е., 1972.

Հ. Պողոսյան

ՍԱՍՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1915. Սասունի հայերի գոյամարտը արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում իրակա նացվող հայկական ցեղասպանության ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18) թուրք, կառավարությանը հնարավորություն տվեց իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը։ Սակայն արևմտյան Հայաստանի տարբեր մասերից եկող լուրերը հայերի զանգվածային կոտորածների մասին սասունցիներին հարկադրեցին պատրաստվել ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացան։ Սասանի պաշտպանների խմբերը, որոնց գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը, Կոմսը, Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Աճոն (Մկրտիչ Պոլեյան), հշխանաձորցի Արթինը և Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, դիրքեր գրավելով կարևորագույն կետերում, 1915-ի մարտին հետ շպրտեցին թուրք, ու քրդական ուժերը, որոնք հարձակվել էին Տալվորիկի վրա։ Ապրիլմայիսին համառ մարտեր տեղի ունեցան Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Սրսփանքի շրջանում։ Չնայած անձնը վեր դիմադրությանը, այդ վայրերի հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի, հրանոթային կրակի ճնշման տակ նահանջեցին դեպի Անդոկ սարը։ Հունիսին թուրքերը հարձակվեցին Փսանքի շրջանում։ Իրենց հայրենակիցներին օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի հարձակումով խուճապի մատնեցին քրդերին և գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Մազի (Սատանի) կամուրջը։ Այնուամենայնիվ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմեցին պաշարման օղակը, հունիսին Սասունի պաշտպանների ձեռքին մնաց ընդամենը 1200 կմ2 տարածություն։ Հուլիսին թուրք-քրդական ուժերն անցան վճռական հարձակման։ Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30 հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավեց Կուրտիկը։ Հուլիսի 20-ին հայերը հետ գրավեցին Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ։ Թուրքքրդական հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրքքրդական ուժերով, հուլիսի 23-ին անցան նոր հարձակման, գրավեցին Անդոկի ստորոտին գտնվող Հրմոյի գոմերը, կոտորեցին հայերին, հատկապես՝ կանանց և երեխաներին։ Անդոկի, օովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրեցին մինչև օգոստ. 3-ը։ Թուրքքրդական բարբարոսները կոտորեցին պաշտպանների մեծ մասին, քչերին հաջողվեց մարտերով ճեղքել կրակի գիծը։

Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ թուրք-քրդական ջարդարարները 60 հազար հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորեցին, մնացածները թաքնվեցին լեռներում ու ձորերում և միայն 1916ի գարնանը. Երբ ռուս, զորքերը գրավեցին Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջան լեռներից և փրկվեցին կոտորածից։

Ս. ի. ուղղված էր թուրք, կառավարության իրականացրած ցեղասպանության դեմ և հայ ժողովրդի գոյատևման պայքարի հերոսական արտահայտություններից է։

Քարտեզը տես էջ 404։

Գրականություն

Տեր-Պարսամյան Ե., Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը. 1914-1915, Ֆրեզնո, 1920։ С ա ր ա ֆ յ ա ն Ե., Տարոսի եղեռնը, ականատեսի վկայություններ, Սան Ֆրանցիսկո, 1965։

Հ. Պողոսյան

ՍԱՍՈՒՆԻ Կարո (1889, գ. Ահարոնք (Սասունում) 1977, Բեյրութ) հասարակական, քաղաքական գործիչ, պատմաբան։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Մուշի Մխիթարյան վարժարանը (1906), Կ. Պոլսի իրավաբանական համալսարանը (1912)։ Գործել է Տարոսում։ Աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916ին, երբ ռուս, զորքերը գրավել են Մուշը. Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական, իսկ զորքերը նահանջելիս կարողացել