շալույս) և Ղուրդուղուլիից (այժմ Արմավիրի շրջ. գ. Արմավիր) անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 1520 կմ։ Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Արաքս կայարանից հյուսիս-արմ. գտնվող Չիմնի և Թուլքի բարձունքներում։ Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը (մայիսի 22 ի մարտերի ընթացքում թուրքերը տվեցին 3500 սպանված), սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան։ հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնե լու և ջախջախելու ծրագիր։ Ստեղծվեց հարվածային զորախումբ (գնդ. Կ. Հասանփաշայանի (Ղասաբփաշյան) հրամանատարությամբ, զորախմբի կազմում էին Երզնկայի Իետեակային գունդը, Մակուի աոանձին գումարտակը, երկու էսկադրոն, Խնուսի գնդի մեկ վաշտ և 4 հրանոթ), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից։ Շանր կորուստներ կրելով՝ թուրք, զո րաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապու։ ճակատամարտն ավարտվեց թուրք, գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով։
Ս. ճ-ում հաղթանակը նվաճվեց հայ հրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով։ Ս. ճ-ում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները։ ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ոուս. բանակում ծառայած հայ սպաներ, քաղաքական բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները։ Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարա րում և ծառայում իբրև գթության քույրեր։
Ս.Ճ. հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից Է։ Ս.ճ-ում տարած հաղթանակի շնորհիվ արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրք, զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։
Ի նշանավորումն Ս. ճ-ում հայերի տարած հաղթանակի՝ 1968-ին ճակատամարտի վայրում բացվել է Ս.ճ-ի հուշահամալիրը։
Գրականություն
Սարգսյան Ե. Ղ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 19141918 թթ., ft, 1964։ Թ ու ր շ յ ա ն Հ., Սարդարապատի հերոսամարտը, ft, 1969։ Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն U. Հ., Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները, ft, 1984։ Աֆանասյան Ա, Սարդարապատի հաղթանակը, 1991։ Б а гр а м я н И. X, Мои воспоминания, Е, 1979.
ft Սարգսյան
ՍԱՐԸՅԱՆ Մկրտիչ (1853, Տրապիզոն1901, Զմյուռնիա), հասարակական գործիչ։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել է Կ. Պոլսի Ղալաթա-Սարայի հայկական լիցեյը։ Խիստ կարևորելով կրթությունն ու լուսավորությունը գավառների հայության համար՝ լայն գործունեություն է ծավալել այդ ուղղությամբ։ 1879-ին Սի նախաձեռնությամբ բացվել է Մշո Կեդրոն, վարժարանը, որի ընդհանուր տեսուչ է նշանակվել ինքը։ Նրա ջանքերով Մուշում բացվել է նաև իգական վարժարան։ Եղել է Միացյալ ընկերություն հայոցի վարչության անդամ։ Մ-ի հրահանգով արևմտահայ բոլոր արական վարժարաններում աշակերտներին տրվել են ռազմական պատրաստության նախնական գիտելիքներ։ 1880-ական թթ. վերջին սաստկացող թուրք, հետադիմության պայմաններում Ա. ենթարկվել է հալածանքների։ 1886-ին ձերբակալվել է. երկու տարի բանտում պահվելուց հետո՝ աքսորվել Աֆրիկա (Տրիպոլի)։ 1897-ին ազատվել է ընդհանուր ներմամբ։ Հաստատվել է Զմյուռնիայում, ուր ստանձնել է Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարանների տնօրինությունը։ Աակայն այստեղ էլ թուրք, պաշտոնյաները Ս-ի գործունեությունը դիտել են քաղաքականապես անբարեհույս ու վտանգավոր և նրան հեռացրել պաշտոնից։
է. Կոստանդյան
ՍԱՐՈՒԽԱՆ (ասրուխանյան) Առաքել Զատիկի (1863, Արտանուջ 1949, Բրյուսել), պատմաբան, բանասեր, հասարակական գործիչ։ Ավարտել է Կ. Պոլսի’ Վիեննայի Մխիթարյանների վարժարանը։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է մանկավարժությամբ, 1911-ին եղել է մեծահարուստ Ա. Մանթաշյանի նավթարդ. և առևտր. ընկերության լիազոր ներկայացուցիչը (ապա լիազոր վարիչը) Բաթումում, Բաքվում, Թիֆլիսում, Պետերբուրգում, իսկ 1911-17-ին՝ մի շարք օտարերկրյա