Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նավթարդ. ընկերությունների լիազոր վարիչ, միաժամանակ թղթակցել է հայերեն պարբ-ներին («Մշակ», «Արևելք» և այլն)։

1920-ական թթ. սկզբից ապրել է Հոլանդիայում, ապա՝ Բելզիայում։ Ծառայության բերումով Ս. եղել է շատ երկրներում, առիթ ունեցել շփվելու և ուսումնասիրելու տեղի հայ համայնքների պատմությունն ու մշակույթը, որոնք ամփոփվել են առանձին գրքերում՝ «Հոլլանդան և հայերը ԺԶ-ԺԹ դարերում» (1926), «Բելգիա և հայերը» (1937), «Վրաստան և հայերը» (1939)։ «Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում 18601910» (1912) գրքում Ս. ներկայացրել է Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական պատկերը, հայ գործիչների դերը Թուրքիայի սահմանադրական շարժման մեջ, եվրոպական պետությունների դիվանագիտությունը հայկական հարցում և այլն։

Գ. Գոցումջյան

ՍԵԲԱՍՏԻԱ, Կաբրիա,Դիոսպոլ ի ս, Ս ե վ ա ս տ, Ս վ ա զ, քաղաք Փոքր Հայքում, Ալիս (Հալիս) գետի աջ ափից ոչ հեռու, Սեբաստիա նահանգի վարչական կենտրոնը։

1400-ին Լենկթեմուրը, գրավելով Ս., ոչնչացրել է մոտ 4հզ. հայ զինվոր։ 1413-ին Ս. գրավել են օսմանյան թուրքերը և դարձրել Ռումի էյալեթի (հետագայում՝ Սեբաստիայի վիլայեթի) կենտրոնը։ 1562-ին Ս-ում Միքայել Սեբաստացու նախագահությամբ տեղի է ունեցել ժողով՝ նվիրված թուրք, լծից Արմ-ի օգնությամբ հայ ժողովրդի ազատագրության ուղիներ գտնելու խնդրին։ XVI-XX դ. սկիզբը Ս. եղել է ամենահայաշատ քաղաքներից մեկը։ 1891-ին ունեցել է 65 հազար բնակիչ, որից 35 հազար՝ հայեր։ Գործել են Ս. Աստվածածին, Ս. Մինաս, Ս. Փրկիչ, Ս. Սարգիս առաքելական և հայ ավետարանականների երկու եկեղեցիները, Ս. Նշան, Ս. Հրեշտակապետ, Ս. Վլասիոս, Անապատ, Ս. Խնդրակատար Աստվածածին կամ Խոնորկտոր, Ս. Հակոբ, Քառասուն մանկունք վանքերը, 17 արական (Արամյան, Թարգմանչաց, Ներսիսյան, Սահակյան, Ս. Փրկիչ, Ռուբինյան, Թորգոմյան, Սանասարյան, Հողդարի, Մխիթարյան միաբանության և այլն) և 4 իգական (Լուսինյան, Հռիփսիմյաց, Բեղիքյան և այլն) դպրոցներ, նաև երեք տպարան, հրատարակվել են պարբներ։ Տարբեր ժամանակներ Ս-ում հիմնվել Են Ագգ. հիվանդանոց, որբանոց. Աղքատախնամ ընկերություն և այլ բարեգործական, ինչպես նաև ազգ-մշակութ. կազմակերպություններ, 1870-ից՝ թատերական ընկերությունը։

1895-ի նոյեմբ. 12-ին Ս-ի շուկա ներխուժած թուրք, խուժանը թալանել ու քանդել է հայերի խանութները։ 400 հայեր «Նոր խան» կոչված շենքում կազմակերպել են դիմադրություն։ Կեսօրին թալանն ու կողոպուտը վերածվել են հայերի զանգվածային կոտորածների, որին ակտիվորեն մասնակցել են ոստիկանությունում ծառայող համիդեական գնդերը։ Մեկ օրում ջարդերի զոհ են դարձել շուրջ 1000 հայեր։

1909-ի Սղանայի ջարդերի ժամանակ զոհվել են այնտեղ պանդխտության մեկնած հարյուրավոր սեբաստացիներ։ Մինչև 1914-ը Ս-ում հայ բնակչության թիվը չէր աճել և կազմում էր 36 հգ. մարդ։ 1914-ի վերջին թուրք, իշխանությունները հարյուրավոր սեբաստացիների քշել են հարկադիր աշխատանքի և կոտորել, բանակ զորակոչված բազմաթիվ հայեր էլ զինաթափվել և գնդակահարվել են։ 1915-ի փետր. Ս. բերված 1700 ռուս գերիների մեծ մասը սովամահ է արվել, իսկ նրանց օգնության ձեռք մեկնած տասնյակ հայեր ենթարկվել են մահապատժի։ Այնուամենայնիվ, տեղի հայերը կարողացել են գրեթե բոլոր զոհված ռուսներին գաղտնաբար հանձնել հողին։ 1915-ի մարտի 15-ին ձերբակալվել են 40 հայ կուսակցական գործիչներ և 40 օր բանտում պահվելուց հետո, նահանգապետ Աուամմարի հրամանով գնդակահարվել Յոգղատի ճանապարհին՝ Մաշատլար ՅԵրի կոչված վայրում։ Ս. ժամանած Բեհաէդդին Շաքիրի և Քյամիլ փաշայի հրամանով մոտ 1000 առեվանգված հայուհիներ տարվել են Կ. Պոլիս. Հ. Գեյթսի վկայությամբ, նրանցից շատերին վաճառել են մայրաքաղաքի շուկաներում։ Աուամմարի կարգադրությամբ ապրիլի վերջին և մայիսի սկզբին զորքերը հայերի ապստամբությունը կանխելու շինծու պատրվակով շրջափակել են Ս-ի հայկական թաղամասերը և իրականացրել մտավորականների զանգվածային ձերբակալություններ։ 500 մտավորականներից մի մասին ասկյարները խումբ-խումբ գնդակահարել են Ալիս գետի ափին՝ Փաշա չայիր վայրում, մյուսներին ջրախեղդ արել Տիգրիսում՝ աքսորի ճանապարհին։ Կախաղան են բարձրացվել մեկ տասնյակ աչքի ընկնող ազգային գործիչներ՝ Բարսեղ Դարբինյանը, Ամասացի Գորու Նշանը, Բիձա Մկրտիչը և ուրիշներ։ Հունիսի 3-ին ձերբակալվել են ևս 3500, ամսի 11-ին՝ շուրջ 900 հայեր, որոնց գնդակահարել են քաղաքից դուրս՝ Մայրագոմի լ. վրա գտնվող Ղարլըղ վայրում՝ նահանգապետ Աուամմարի ներկայությամբ։ Կառավարության հրամանով բռնագաղթից ազատվելու էին այն հայերը, որոնք մահմեդականություն ընդունելու համար իրենց մանուկներին կհանձնեին իշխանություններին։ Տնային կալանքի է ենթարկվել եպիսկոպոս Գնել Գալեմքերյանը։ Մինչև հուլիսի 4-ը 3 կարավաններով տեղահանվել է Ս-ի ամբողջ հայ բնակչությունը՝ 5850 ընտանիք։ Առաջին կարավանից Հալեպ են հասել ընդամենը 350 կանայք և երեխաներ։ Պետության կարիքների համար թողնված 70-80 հայ արհեստավորները աքսորվել են հոկտ. 2-ին և սպանվել Կ. Պոլսի ճանապարհին։ Կոտորածներից փըրկված 1500 սեբաստացիներ 1917-18-ին վերադարձել են հայրենի քաղաք։ Մինչև 1Ց20-ը նրանց թիվը ի հաշիվ նաև տարբեր շրջաններից եկած գաղթականների հասել է 5 հզ-ի։ Վերջիններիս մի մասը 1920-30-ական թթ. ներգաղթել է խորհրդային Հայաստան և հիմնել Երևանի Նոր Սեբաստիա թաղամասը։ Այժմ Ս. համանուն իլի վարչական կենտրոնն է, որի 175 հգ. բնակիչներից 350-ը (ոչ պաշտոնական տվյալներով) հայեր են, գործում է հայկական եկեղեցի։

Գրականություն

Սապահ-Գյուլյան Ս, Փոքր Հայքի հիշատակներ, Չիկագո, 1917։ U կ ու ն ի Ս., Միլիոն մը հայերու ջարդի պատմությունը, ԿՊ., 1920։ Գ ա բ իկ յ ա ն Կ., Եղեռնապատում Փոքուն Հայոց ե Նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիո, Բոստոն, 1924։ Առաքել Պատրիկ, Պատմագիրք-Հուշամատյան Սեբաստիո և գավառի հայության, հ. 1, Բեյրութ, 1974։

U. Մելքոնյան

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՆԱՀԱՆԳ, Սեբաստիայի վիլայեթ, Ռումի է յ ա լեթ, Սեբաստիայի կուսակա-