Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լռությունները և Ռուսաստանը՝ Ս. փիլիսոփայական ելակետից է դիտում հայրենի երկիրը կորցնելու ողբերգական իրողությունը։ Ս. հայոց պահանջատիրությունը ժողովրդի կենդանության, գոյության հետ է կապում։ Այն արյան հոսք է՝ սերնդեսերունդ, բջիջների և ոսկորների մեջ ներծծված հյութակենսաշարժում, որ գոյանում է պատմությամբ մխացող արյան հիշողությունից։ Հափշտակված հայրենիքի գաղափարը, տառապանքը «անլույծ է մնում», չի հալվում, այն կա յուրաքանչյուր հայի հոգում… Եվ բանաստեղծը հավատում էր, որ այդ տառապանքը մի օր վերջանալու է. չէ’ որ մեր զոհերի հիշատակները «մեր հաշվի մեջ են ու… կաշվի մեջ են»։

…Հայրենիքն այն է, ոք չեն որոնում։
Հայրենիքն այն է, որ գտնված է
Ի սկզրանն, ի ծնե և. միշտ,
lUpbtfb նաև նա չի էլ կորչում։
Իսկ մերը… կորավ… և ընդմիշտ։
Օ, ոչ։
Հայրենիքն այն է, ոք ոչ pb կորչում,
Այլ ընդամենը նափշտակվում է, Ինչպես որ ձեռքի ափը չի կորչում, երր նա փակվում է,
Բայց և չի կարող միշտ մնալ փակված, Ինչպես հայրենին՝ միշտ հափշտակված։

Կ. Դանիելյան

ՍԵՎԱԿ Ռուբեն (Ձիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (1885, գ. Սիլիվրի, (Կ. Պոլսի մոտ) 1915, Մեծ եղեոնի զոհ), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ Uվարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոգանի համալսարանի բժշկ. ֆակուլտետը (1911)։ 1911-14-ին աշխատել է Լոգանի հիվանդանոցներից մեկում։ 1915-ին վերադարձել է Կ. Պոլիս, զորակոչվել թուրք, բանակ՝ որպես բժիշկ, ապա ձերբակալվել է և աքսորի ճանապարհին (Այաշ) գազանաբար սպանվել այն խմբի (մեկնելուց 24 ժ. անց Կ. Պոլսից ստացվել է հիշյալ խմբին ազատ արձակելու վերաբերյալ հեռագիր) հետ. որի մեջ էին Սիամանթոն ու Վարուժանը։

1909-ի Ադանայի ջարդը ցնցել է երիտասարդ բանաստեղծին։ 1910-ին լույս է տեսել գրողի կենդանության օրոք հրատարակված միակ ժող.՝ «Կարմիր գիրքը» (պարունակում է երեք պոեմ՝ «Ջարդի խենթը», «Թրքուհին» ե «Աստղերգություն»), որն արյունոտ իրադարձությունների անմիջական արձագանքն էր։ Բողոքի, ցավի, ընդվզման արտահայտություն է «Վերջին հայերը» շարքը։ «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս…».

«Հայաստան» բանաստեղծությունների մեջ հայրենիքի ողբերգությունն է. մաքառման ճանապարհը, նզովք անարդար աշխարհին։ Ա-ի քնարական ստեղծագործություններն աչքի են ընկնում արտահայտչամիջոցների թարմությամբ, խորությամբ, նրբաճաշակությամբ։ Գրել է նաև պատմվածքներ, հանրամատչելի զրույցներ ու հոդվածներ և այլն։

ԱԵՎՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1920, ստորագրվել է օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914—18-ի առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիս!, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա. Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջագ՝ միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը. Ա. Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտր. հարաբերությունների վերաբերյալ։ միջազգային իրավունքի տեսակե տից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Ս. հ. պ-ի հիմքում դրվել էին 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու տերությունների 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից, որոնք վերաբերում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ոազմ., ծովային և օդային, գերիների և պատիժների, տնտեսական և ֆին., օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Ս. հ. պ-ի համաձայն Թուրքիային մնում էին Կ. Պոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբ, տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով որպես ենթամանդատային տարածք հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Ս. հ. պ. շատ առումներով հեշտացնում էր Մերձ. Արլ-ի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական. իրավաբանական, ռազմական և տնտեսական վերահսկման համար։

Ս. հ. պ-ի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի