Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍԵՎ ԽԱՁ», ագգային-ագատագրական գաղտնի կազմակերպություն։ Հիմնվել է Վանում, 1878-79-ին՝ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու, զենք հայթայթելու և ժողովրդին զինավարժելը ապահովելու նպատակով։ Կազմակերպությունն ուներ իր լեգալ և անլեգալ մարմինները. լեգալը Վանում հաստատված կիրակնօրյա լսարաններն ու ակումբներն էին. որպես հռետորներ հռչակվել են Ավետիս Պարթևյանն ու Մ. Փորթուգալյանը, որոնք ձգտում էին ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, բալկանյան ժողովուրդների ագատագրական պայքարի օրինակով ցույց տալ ազատագրվելու միակ ճիշտ ուղին։ Անլեգալ օրգանը «Զինակիր» ընկերությունն էր. որն զբաղվում էր զենք հայթայթելով (զենքի մեծ մասը գնում էին թուրք, բանակից ու զինվորներից)։

1880-ի Վանի սովի ժամանակ կազմակերպվել է զինված հարձակում հացահատիկի կառավարական պահեստների վրա, հափշտակվել դրամ (մեծահարուստներից) կազմակերպության կարիքների համար։ 1880, 1881 և 1882-ին «Ս.խ.» նշել է Ազգային սահմանադրության տարեդարձերը։ Կազմակերպությանը հովանավորել և սատարել են այն ժամանակ Վանի հոգևոր առաջնորդ Մ. Խրիմյանը, Վանի ռուս, փոխհյուպատոս Կ. Կամսարականը և Վանի Կեդր. վարժարանի տնօրեն Ա. Փորթուգալյանը։ 1884-ին Խրիմյանին և Կամսարականին Վանից հեռացնելուց հետո կառավարությունը փակել է նաև Կեդր. վարժարանը, ցրել աշակերտներին։ Դա առաջ է բերել հայ ժողովըրդի հուզումը, որը «Ս.խ.» վերածել է զինված ելույթի։ Բանտարկվել են կազմակերպության աչքի ընկնող անդամներ Խ. Սոլախյանն ու Շիրակյանը, աքսորվել Մ. Նաթանյանը, Ք. Փանոսյանը։ «Ս. խ.» գոյատևել է մինչև 1880-ական թթ. կեսը։

Գրականություն

Թերզիբաշյան Ա, Արծիվր իր բույնին մեջ, Փարիզ, 1938։

է. Կոստանդյան

ՍԵՎԱԿ (Ղագարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։ Բան. գիտական դ-ր։

Ս., մեծապես կարևորելով հայ ժողովրդի պատմության, հատկապես Մեծ եղեռնին նախորդած և հաջորդած ժամանակահատվածների ուսումնասիրությունը, տարիներ շարունակ զբաղվել է այդ խնդիրներով։ Եվ Ս-ի գեղարվեստական ժառանգությունից հստակորեն երևում է հայացքների այն համակարգն ու գնահատումների այն տեսանկյունը, որով նա մոտեցել է հայերի ցեղասպանության խնդրին։ Բանաստեղծի խոհերն ու մտածումները հարազատ ժողովրդի ողբերգության մասին հիմնականում բացահայտվել են «Անլռելի զանգակատուն» (1959) և «Եռաձայն պատարագ» (գրված 1965-ին, Եղեռնի 50-ամյակի առիթով) պոեմներում։ «Գրել Կոմիտասի մասին, հավասարազոր էր գրել հայ ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը՝ ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգերով ու լացով, եվրոպական դիվանագիտությամբ ու թուրքական բարբարոսությամբ, ազգագրությամբ ու ազգագիտությամբ, անցյալով ու ապագայով» (ՍԳ. 1988, N 1, էջ 135)։ Դեռևս բանաստեղծությունների առաջին՝ «Անմահները հրամայում են» (1948) գրքույկում հեղինակը գետեղել է երկու բանաստեղծություն՝ նվիրված հայրենադարձ հայերին և Մասիսներին, ակնարկելով «սրով մորթված մի ամբողջ ժողովրդի» բախտի դարձդարձիկ ճանապարհի դժվարությունները։ «Տունը» և «Մասիսները» բանաստեղծություններում այն միտքն է, որ Վիլհելմ կայսրը և կարմիր սուլթանը (Համիդ Il-ը) կազմակերպեցին հայերի ցեղասպանությունը, որովհետև Հայաստանը «կամեցել էր մտքով դավաճանել… սուլթանին»։ Բնութագրելով 1878-ի Բեռլինի վեհաժողովը որպես «ճակատագրի ծաղր ու ծանակ»՝ Ս. գտնում էր, որ այն գումարվել էր, որպեսզի «Պետերբուրգը հաղթության դաշտից իր սպասածից քիչ բերք ժողովի»։ Բեոլինում Սան Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ կետը փոխարինվեց 61ով։ Ինքնավարություն տալու փոխարեն որոշվեց հայկական գավառներում բարենորոգումներ անցկացնել… Դարասկզբիս Նիկոլայ II ցարը շարունակում էր արևելյան Հայաստանի նկատմամբ նույն քաղաքականությունը։ Եվ սկսվեց բռնությունների այն շարանը, որը, ինչպես վերապատկերել է բանաստեղծը, բերեց հայոց ազգի նոր վերազարթնում. «Մինչև իսկ արդեն ռուսացած հայից Մոլի հայ սարքեց», ժողովրդի մեջ «հակառակության ոգին էր խոսում», որին և Ս. վերագրում է հայոց գոյատևման գաղտնիքը։ Այդ ոգով հայոց որդիները ելան պաշտպանելու ազգի սուրբ պատիվը, ծնվեց նոր Դավիթ մանուկ՝ Անդրանիկը, և ահեղ մարտերի ճառագող բոցում «Ամեն ասսանցի դարձավ Սասնա ծուռ»։ Եվ, «երբեք չմեռած հայկյան մեր ոգու» վերքը երգելով, բանաստեղծն առաջին անգամ առանց երկիմաստության պատմում է ֆիդայական շարժման մասին:

Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1945), Մոսկվայի Մ. Գորկու անվ. համաշխարհային գրակ. ինստիտուտը (1956)։

Ախ, իմ ժողովուրդ,
Ես դեռ չկայի,
Բայց կտրիճ որդիք միթե քիչ կայիհ,
Որ-եոդի տակից-զեեք էին պեղում Եվ քո արյան դեմ սև արյուն հեղում։
Սասուհր…
Արդեն որերորդ անգամ
Նորից տեր դարձավ հոր Գավիթ մանկան,
Որ-իհչու սակայն Կոչվեց… Անդրանիկ։
Անեղ ջարդերի ճարակոդ բոցում Ամեն սասունցի դարձավ Սասնա ծոա…

Թե «Անլռելի զանգակատան» մեջ, և թե մասնավորապես «Եռաձայն պատարագ» պոեմում Ս. ընդգծում է հայոց հողային պահանջատիրության խնդիրը։ Բանաստեղծական պատկերներում վերարտադրելով թռւրք. բարբարոսության տեսարանները, Հայաստանը հայաթափելու ծրագրված գործողությունների գազանաբարո բնույթը և այն համաձայնությունը, որ լռելյայն Թուրքիային հայտնեցին եվրոպական պե