Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադըրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկ. միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորվում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։

Մինչև Ս. հ. պ-ի ստորագրումը պրեզիդենտ Վ. Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը. ջրային ռեսուրսները, առևտր. ճանապարհները, ժողովրդագրական ու մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920ի սեպտ., իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն, Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 100 հազար կմ2։ Միավորվելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկ. անկախ պետությունը կունենար շուրջ 160 կզ. կմ2 տարածություն՝ դեպի Սև Ծով ելքով:

Ս.հ.պ. կարող էր նպաստել հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Ս.հ.պ. մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթան, կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետեվանքով, հասան Ս.հ.պ-ի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1Ց23-ի Լոգանի պայմանագրում (տես Լոգանի կոնֆերանս 1922-23)։ Դաշնակիցները ճանաչեցին Մ. Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք անցել էին Հայաստանին Ս.հ.պ-ով։ Ավելին, նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընգրկում էին արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրքիայի լիակատար հաղթանակն էր։ պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ որպես խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Ս.հ.պ. այսօր էլ մնում է որպես մի հուշագիր հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։

Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), պրոֆեսոր Յ Ա Կիրակոսյան ի խմբ., ե., 1972, Էջ 672-682։ Treaty of Peace with Turkey. Signed at Sevres, August 10.1920, Treaty Series N 11(1920), L., 1920։ Great Britain, British and Foreign State Papers, 1920, v. 113, L, 1923;Hebmreich P. C„ From Paris to Sevres, Columbus Ohio, 1974; Mandelstam A., La SociAte ’ des Nations et tes Puissances devant le РтЫбте ArmAnien, 2Ameed., Beyrvt, 1970.

Ռ. Հովհաննիսյան (ԱՄՆ)

ՍԵՎՔԱՐԵՏԻ ՍԱՔՈ (օովանյան Սարգիս Սարիբեկի), Անմեղ, Անմեղյան (1870, գ. Սևքար (ՀՀ Իջևանի շրջանում) 1908), ագգային-ագատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ագգ-ազա տագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Ս. Կուկունյանի հետ ծանոթությունը (1890-ին), Ք. Միքայելյանի, Ռոստոմի հետ համագործակցությունը։ 1892-ին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը շնորհիվ Բ. Թավաքալյանի դարձել էր հենակետ դեպի Երկիր ճանապարհին), մասնակցել քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը արևմտյան Հայաստան, ինչպես նաև ուղեկցել Պարսկաստան անցնող կամավորներին։ Ակտիվորեն մասնակցել է (որպես հեծյալ խմբի հրամանատար) 1897-ի Խանասորի արշավանքին, ապա անցել է Էջմիածին։ 188Ց-ին ճանապարհվել է Երկիր, հանդիպել և գործակցել ճարտարի ու Հրայրի հետ։ Ձերբակալվելով՝ դատապարվել է 101 տարվա բանտարկության (սկզբում Մաշում, ապա տեղափոխվել է Կարին)։ Կարինում պատիժը փոխարինվել է մահապատժով, սակայն 1901-ին հանձնվել է ռուս, կառավարության դատին, որը նրան շուտով ազատ է արձակել։ 1905-ի հայթաթար. ընդհարումների ժամանակ