Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համաշխարհային պատերազմի (1914-18) նախօրյակին նշանակվել է Երևանի պարետի օգնական։ Պատերազմին մասնակցել է Կովկասյան ռազմաճակատում։ Եղել է գնդի, ապա Վանի զորախմբի հրամանատար, աչքի ընկել Մուշի, Բիթլիսի գրավման, Էրզրումի գրոհի ժամանակ, որի գրավումից հետո նշանակվել է քաղաքի պարետ։

Մ. Սիլիկով

Մարտական սխրանքների համար պարգևատրվել է շքանշաններով, Գեորգիևյան զենքով։ Կովկասյան ռազմաճակատի փլուզումից և ռուս, զորքերի հեռանալուց հետո պաշտոնաթոդ է եղել, սակայն 1918-ի հունվ. նշանակվել է 1-ին հայկական հրաձգ. դիվիզիայի հրամանատար։ Կարճ ժամանակում ստեղծել է մարտունակ զորամասեր, որոնք դիմակայել են թուրք, արշավանքին։ Շուտով նշանակվել է Երևանյան զորախմբի հրամանատար։ Երբ 1918-ի մայիսին, գրավելով Ալեքսանդրապոլը, թուրք, զորքերը սկսել են հարձակումը Երևանի ուղղությամբ, Ս. ստանձնել է կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների ընդհանուր հրամանատարությունը։ Սարդարապատի (տես Սարդարապատի ճակատամարտ 1918) և Բաշ Ապարանի (տես Բաշ Ապարանի ճակատամարտ 1918) ճակատամարտերում ջախջախիչ հարված է հասցրել թուրք, զորքերին, կասեցրել նրանց հարձակումը։ Այս մարտերում ի հայտ է եկել Ս-ի զորավարական հմտությունը։ Մարշալ Հ. Բաղրամյանը բարձր է գնահատել Ս-ի ծառայությունները՝ նրան բնութագրելով որպես «ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին»։ 1920-ի աշնանը Ս. եղել է հայկական զորքերի հրամանատարը Կարս-Ալեքսանդրապոլ ճակատում՝ ջանալով սանձել առաջացող թշնամու առավել գերակշիռ ուժերը։ Բանակից զորացրվելով՝ ծառայել է խորհրդային հիմ- նարկություններոլմ։ 1937-ին անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Q Սիլիկով

ՍՅՈՒՆԻ Ոռնալդ Գրիգոր (ծ. 1940), պատմաբան, հրապարակախոս (ԱՄՆ)։ Հայտնի կոմպոզիտոր Գրիգոր Սյունիի (Միրզոյան) թոռը։ Ավարտել է Սվարթմորի քոլեջը (1962) և Կոլումբիայի համալսարանը (1968)։ Սովորել է Երևանի և Թբիլիսիի համալսարաններում։ Ռուսաստանի և Եվրոպայի պատմություն է դասավանդել Օբեռլին քոլեջում, Կալիֆոոնիայի Իրվին համալսարանում, 1981-ից՝ Միչիգանի համալսարանի ժամանակակից հայոց պատմության ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր։

Գիտ. հետաքրքրությունները վերաբերում են Անդրկովկասի ու խորհրդային Միության պատմությանը, հատկապես 1917-ի հեղափոխություններին ու դրանց հետևանքներին ոչ ոուս ազգերի համար (հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ), ինչպես նաև ստալինիզմի սոցիալական պատմությանը։ Վերջին շրջանում զբաղվում է 1980-ական թթ. վերջից ԽՍՀՄ-ում և Անդրկովկասում ծավալված ազգային շարժումների, ազգամիջյան հարաբերությունների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերով։ Անդրադարձել է հայկական հարցի վերարծարծման և հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներին, այդ թեմաներին նվիրել մի շարք գիտական աշխատություններ, բազմաթիվ հրապարակային ելույթներ։ Մասնակցել է ցեղասպանության խնդրին նվիրված մի շարք միջազգային գիտական կոնֆերանսների։ Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է։

երկ The Baku Commune, 1917-1918։ Class and Nationality in the Russian Revolution. Princeton, 1972; Armenia in Twentieth Century, Chicago, 1983; Transcaucasia, Nationalism and Social Change։ Esseys in the History of Armenia, Azerbaijan end Georgia, Ann Arbor, 1983.

Ջ Թորոսյան

ՍՌԼՍԲԵՐԻ (Salisbury) Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ (1830-1903), անգլիական քաղաքական և պետական գործիչ։ 1866-67-ին և 1874-78-ին՝ Հնդկաստանի գործերի նախարար, 1878-80-ին՝ արտգործնախարար, 1881-ին՝ պահպանողականների պարագլուխ Լորդերի պալատում, այնու հետև՝ նաև պահպանողական կուսակցության ղեկավար, 1885-86, 1886-92ին և 1895-1902-ին՝ պրեմիեր մինիստր և մինչև 1900-ը, միաժամանակ արտգործնախարար։ Վարել է Օսմանյան կայսրության ամբողջության պահպանման քաղաքականություն, անգլ. շահերն ամրապնդելու նպատակով օգտագործել հայկական հարցը որպես սուլթան, կառավարության վրա ճնշում գործադրելու միջոց։ եվրոպական տերությունների վերահսկողությամբ արևմտյան Հայաստանում բարենորոգումների քաղաքականության հիմնադիրներից էր։ 1878-ին հանդես է եկել 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանների, մասնավորապես՝ նրա 16-րդ հոդվածի դեմ. և ապրիլի 1-ին շրջաբերական ուղղել բոլոր անգլ. դեսպաններին, որում պայմանագիրը գնահատել է որպես անհամատեղելի Մեծ Բրիտանիայի «օրինական շահերի» հետ։ 1878-ի մայիսի 30ին գաղտնի համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ (տես Անգլո-ոուսական համաձայնագիր 1878), եղել է անգլոթուրք. համաձայնագրի (տես Կիպրոսի կոնվենցիա 1878) նախաձեռնողներից։ Մեծ Բրիտանիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչն էր 1878-ի Բեռլինի կոնգրեսում։ 12-րդ նիստում պահանջել է վերանայել Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, 14-րդ նիստում հրապարակել է թուրք, կողմի հետ համաձայնեցված Բեռլինի «դաշնագրի 61րդ հոդվածը։ 1895-ին դառնալով պրեմիեր մինիստր՝ 1894-ի Սասունի կոտորածների կապակցությամբ, հասարակական կարծիքի ճնշման տակ հարկադրված էր վերստին բարձրացնել արևմտյան»Հայաստանում բարենորոգումների հարցը, որը հարուցեց եվրոպական տերությունների հակազդեցությունը։ 1896-ի ապրիլի ՅՕ-ին Ս. Լորդերի պալատում հայտարարեց, թե հայ բնակչությանը պաշտպանելու