ջին «Մահվան տեսիլք» (1893) բանաստեղծությունը։ 1902-ին լույս է տեսել «Դյուցազնորեն» աոաջին ժող.։ «Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Ս-ի հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է. իսկ վախճանը՝ Հաղթանակ։ Նկարագրելով թուրք բարբարոսների խոշտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները՝ Ս. պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի ու գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։ 1907ին հրատարակել է «Հոգեվարքի և հույսի ջահեր» ժող., որտեղ ռոմանտիկ ոգեվորությունը տեղի է տալիս հոգեվարքի գալարումներին, տառապանքի խոհական վերապրումներին։ Երիտթուրք. հեղաշրջումից (1908) հետո Ս. վերադարձել է Կ. Պոլիս։ Նա գուշակել է հայ ժողովրդի 1915-ի ողբերգական ճակատագիրը ե այդ կանխազգացումով գրել «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) բանաստեղծությունների շարքը, որտեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է դաժանամոլության և վայրագության անասնական բնազդը։ Հայ գաղթականների կյանքն ուսումնասիրելու նպատակով 1909-ին Ս. մեկնել է Ամերիկա։ Գրել է «Հայրենի հրավեր» բանաստեղծական նամակաշարը, որը տոգորված է տեղահանված ու աշխարհով մեկ սփռված հայերին հայրենիք վերադառնալու և այն նորոգելու կոչով։ 1911-ին վերադարձել է Կ.Պոլիս, ապա ազգային խնդիրների լուծման ուղիների որոնումները նրան տարել են արևելյան Հայաստան (1913-ին), եղել է նաև Թիֆլիսում, Բաքվում։
«Այլևս հունձք չի կա, հնձող չի կա, սերմնացան չի կա, ոչ ալ վարելահող», և, սակայն, Ս. «պաղատանքի, աղոթքի, լաց ու կոծի», բանաստեղծ չէ, արցունք թափելով չի գա փրկությունը, ազատագրությանը պետք է հասնել սեփական բազուկներով, և միայն զենքը կվճռի ազգի լինելիության խնդիրը. «Գթությունը մենք չենք ճանչնար, միայն վրեժն է ճշմարիտ»։
Բանաստեղծը համակված է հանուն ազատության նահատակվող իր ժողովրդի հետ ընդմիշտ լինելու վճռականությամբ.
«Մտածումիս մեջ իմ ամոթես ես սկաս կատաղությամբ արտասվել…
«Ուր կարշավեր, ով եք դուք, եղբայր, ընկեր թե զինակից,
Օ, ես ալ ճանչցա Տառապանքը, ուր կարշավեք,
զիս ալ առեք, զիս ալ տաբեք Ձեզի հետ…
ՍԻԲԻՐ9ԵՎ Պյոտր, ռուս գրական գործիչ, լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անդրանիկի ջոկատում եղել է ռազմաճակատում, ականատես եղել հայերի կոտորածին։ Մինչև 1920-ի վերջը ապրել և ստեղծագործել է Անդրկովկասում, խմբագրել «Պրոբուժդենիե» («Пробуждение») թերթը, կազմել «Պրոլետարի» թատերախումբը. բեմադրել ներկայացումներ։ Հոդվածներով հանդես է եկել հայ ժողովրդի, նրա արդար գործի և իրավունքների պաշտպանությամբ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Pro Armenia» հոդվածը, ուր մասնավորապես ասված է. «Բոլոր ճանապարհներին…, ժայռերին ու գետերի ափերին, ամենուր հանդիպում էի գաղթականների կարավանների ու ամենուր բախվում սովի, սառնամանիքի ու կեղտի նույն պատկերների։ Այսպես, ժայռերին ու ճանապարհներին զոհվել և զոհվում է հայ ազգը, հայ ժողովուրդը. զոհվում են քաղաքական թշնամանքից հեռու անմեղ մարդիկ… և նրանց պետք է փրկել։ Սա ողջ մարդկության պարտքն է» («Կավկագսկոյե սլովո», «Кавказское слово», N 4, 8, 1918)։ Ս. գրի է առել հայկական ժող. հեքիաթներ և առակներ, գրել Հայաստա նին և հայ ժողովրդին նվիրված բանաստեղծություններ։ «Հայաստան» բանաստեղծության մեջ պոետը սրտի ցավով պատկերում է հայ ժողովրդի տառապանքները, նրա տողերում հնչում է բողոքի ձայնը և հավատ լուսավոր ապագայի հանդեպ («Նաշե վրեմյա», «Наше время», 16.04.1919)։
Գրականություն
Ձ ա ք ա ր յ ա В Ա, Ռուս գրողները Անդրկովկասում և հայ գրական կյանքը (1914-1920), Ե., 1984։
U. Զաքարյան
ՍԻԳԱՐԻ (Sidari) Ֆրանչեսկո (19181983), իտալացի պատմաբան։ Եղել է Պադուայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի ժամանակակից պատմության ամբիոնի վարիչը։ 1962ին հրատարակել է «Հայկական հարցը մեծ տերությունների քաղաքականության մեջ՝ Բեռլինի կոնգրեսից մինչև Լոգանի պայմանագիրը (1878-1923)» ուսումնասիրությունը, որտեղ, հենվելով արխիվային փաստաթղթերի, հրապարակված գրակ. վրա, քննել է հայկական հարցի ծագումը, նրա զարգացման փուլերը, օսմ. կառավարության դիրքորոշումը, նրա կատարած բռնությունները. փորձել է բացահայտել հայերի ցեղասպանության պատճառներն ու դրա նախապատրաստությունը։ Այս խնդիրները Ս. շարադրել է անկողմնակալ, միևնույն ժամանակ նշել հայերի թույլ տված, իր կարծիքով, սխալ դիվանագիտական քայլերը։ Գրքի հրատարակումից հետո Ս. աշխատել է Թուրքիայի արխիվներում, հայտնաբերած նյութերի հիման վրա գրել է հոդվածներ, որոնք միշտ չէ, որ անկողմնակալ են։
Լ. Ձեքիյան (Իտալիա)
ՍԻԼԻԿՈՎ (Սիլիկյան) Մռվսես Բաբայի (1862, գ. Վարդաշեն (Ելիզավետպոլի նահանգի Նուխիի շրջանում) 1937), ռազմական գործիչ, ռուսական բանակի գենհրալ-մայոր (22.8.1917)։ Ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան (1882), Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1884), սպայական հրածդ, դպրոց (1904)։ Ռուս, բանակում ծառայել է 1884-ից։ Եղել է գումարտակային համհարզ, վաշտի, գումարտակի, գնդի և դիվիզիայի հրամանատար։ Առաջին