Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տուգալիա և այլ երկրներ՝ ստվարացնելով տեղի հայ համայնքները կամ կազմավորելով նորերը։

Սփյուռքահայ յուրաքանչյուր համայնքի վիճակը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի դրությամբ ու ընդհանուր մակարդակով։

Ս-ի ընդհանուր կաոուցվածքում աոանձնացվում են երեք հիմնական խմբեր. Միջին և Մերձ. Արլ-ի երկրների (Իրան, Իրաք, Լիբանան. Սիրիա, Հորդանան և այլն), Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկըրների (Ֆրանսիա. Անգլիա. ԱՄՆ, Կանադա), Հարավային Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ և այլն), արևելյան Եվրոպայի երկրների (Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիս! և այլն) և նախկին խորհրդային Միության հայ համայնքներ։ Միջին և Մերձ. Արլ-ի երկրներում հաստատված հայերը համալրեցին հնուց այնտեղ գոյություն ունեցող համայնքները։ Հարմարվելով՝ հայ փոքրամասնությունը հաջողությամբ ներգրավվեց հյուրընկալող հասարակության սոցիալ-տնտեսական կաոուցվածքի մեջ. ինչին, անշուշտ, նպաստեց տեղի ազգաբնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Լիբանանում և Իրանում հայերը, լինելով խոշոր և իշխանությունների կողմից ճանաչված կրոն, համայնքներ, ներկայացված են նաև այդ երկրների խորհրդարաններում։ Արևելքի երկրներում հայ փոքրամասնությունը առավել նվազ չափով է։ ենթակա ուծացման վտանգին, ինչը հիմնականում պայմանավոիված է կրոն, տարբերությամբ՝ քրիստոնյա և մահմեդական։ Միջին և Մերձ. Արլ-ի երկրներում հայերի ճնշող մեծամասնությունը բնակվում է քաղաքներում՝ Բեյրութ (Լիբանան), Հսդեպ և Դամասկոս (Սիրիա). Թեհրան և Թավրիգ (Իրան). Բաղդադ ու Մոսուլ (Իրաք) և այլն։ Արևելքի երկրների, աոաջին հերթին Լիբանանի, Սիրիայի, Իրանի հայ համայնքներին հատուկ են ազգային ինքնագիտակցության զարգացման բարձր մակարդակը, նրանց մեծամասնության ընդգըրկվածությունը համայնքային գործունեության մեջ, բազմաթիվ և բազմաբնույթ հասարակական կազմակերպությունների առկայությունը, այս ամենը, ըստ էության, կանխորոշել է նրանց մշակութային և քաղաքական կենտրոնի դերը Ս-ում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950ական թթ. սկսած հայերի արտագաղթը Եգիպտոսից, Սիրիայից, Հորդանանից նվազեցրեց համայնքների թվաքանակը և թուլացրեց նրանց ազգային գործունեությունը։

Հայ համայնքների կենսագործունեությունը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում սկզբնական շրջանում ընթացել է մեծ դժվարություններով։ Զարգացած կապիտալիստ, այդ երկրների արտադրական ոլորտում ներգրավվելը պահանջում էր համապատասխան մասնագիտ. որակավորում, իսկ ներգաղթած հայերի ճնշող մեծամասնությունը երկրագործներ էին, արհեստավորներ ու մանր աոևտրականներ և ստիպված էին կատարել որակավորում չպահանջող ծանր ու ցածր վարձատրվող աշխատանք։ Սփյուռքահայերի նոր սերունդները, որոնք աճել և կրթություն են ստացել տեղական ուս. հաստատություններում, գրեթե լիովին ընդօրինակել են իշխող ապրելակերպի նորմերը։ Դրա հետևանքով, հենց տվյալ հասարակություններում սկսեց ձևավորվել ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք տեղի հայերի նկատմամբ։ Հայերի գործունեության համար ավելի լայն հնարավորություններ ստեղծվեցին տարբեր ոլորտներում, որի շնորհիվ նրանք շուտով տեղ գրավեցին այդ հասարակությունների սոցիալական կառուցվածքի ամենատարբեր, նաև բավական բարձր օղակներում։ Դրա հետ մեկտեղ Արևմուտքի երկրների հայ փոքրամասնությանը հատուկ է ուծացման արագ գործընթացը։ Միջին և Մերձ. Արլ-ի երկրներից ներգաղթը Արևմուտք որոշակիորեն նպաստեց տեղի հայերի ազգ-մշակութ., քաղաքական գործունեությանը, նրանց ազգային ինքնագիտակցության վերածննդին, հնի հետ նոր հաստատությունների (դպրոցներ, եկեղեցի, մշակութային, մարզական, բարեգործական և այլն միություններ) ստեղծմանը։

Լատին. Ամերիկայի երկրներում փոքր թվով հայեր բնակություն են հաստատել դեռևս XIX դ. վերջին։ Սակայն հայ համայնքները ձևավորվել են XX դ. 1ին տասնամյակներին, երբ մեծ թվով հայեր այստեղ են գաղթել արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից։ Հայերը հաջողությամբ ներգրավվել են տեղի սոցտնտ. և էթնոմշակութ. կառույցնե րի մեջ։ Այս աշխարհատարածքի հայ համայնքների յուրահատկությունն այն է, որ համայնքների քանակական աճը ընթանում է բնական վերարտադրության եղանակով, ինչի հետևանքով այստեղ համայնքների կենսագործունեության մեջ կտրուկ որակական փոփոխություններ չեն նկատվում ոչ դրական. ոչ բացասական առումով։ Տեղական համայնքների նման համեմատաբար մեկուսի զարգացումը, կտրվածությունը և մշտական կապերի բացակայությունը Ս-ի հիմնական կենտրոնների հետ, ստեղծում են որոշակի դժվարություններ Լատին. Ամերիկայում հայ փոքրամասնության էթնոմշակութ. յուրահատկությունը դրսևորելու խնդրում։ 1915-23-ին արևմտյան Հայաստանից տեղահանված հայերի մի մասն ապաստան գտավ արևելյան Եվրոպայի երկրներում (Բոււդարիա, Ռումինիա, Հունգարիս! և այլն) և Ռուս, կայսրության մի շարք շրջաններում։ Մինչև երկրորդ հա մաշխ. պատերազմը Բոււղարիայի և Ռումինիայի համայնքներն ապրել են աշխույժ ազգային կյանքով և եղել Ս-ի կենտրոն Եվրոպայում։ Այս երկրներում սոցիալիստ, հասարակարգի հաստատումից հետո, խորհրդային Միության օրինակով, տարվեց ազգային փոքրամասնությունների գործունեության սահմանափակման քաղաքականություն, որի նպատակն էր նրանց արագ ձուլումը (ուծացումը)։ Խորհրդ. Միությունում նման քաղաքականություն, այսպես կոչված՝ ազգայնականության դեմ պայքարի դրոշի ներքո, իրագործվել է 1920-ական թթ-ից և ժամանակի ընթացքում փաստորեն հանգեցրել բոլոր ազգ. փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, համայնքային կառույցների վերացմանը։ Միայն 1988-ից սկսած, դեմոկրատացման գործընթացների շնորհիվ, Մերձբալթիկայի, Ղրիմի, Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ստեղծվեցին հայկական մշակութային միություններ, մեկօրյա դպրոցներ և այլն։ Այս ամենի հետ 1988-92-ին Ադրբեջանի, ցեդասպան գործողությունները Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլուր