Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փաստորեն բռնի տեղահանության մղեց շուրջ 350 հազար հայերի, որոնք ապաստան գտան Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

Ս-ի կենսագործունեությունը պայմանավորված է որոշակի սոցիալական հիմնարկությունների առկայությամբ, որոնց հիմնական խնդիրն է միասնականության ապահովումը, նրա անդամների համախմբումը որոշակի ագգ-մշակութ. արժեքների շուրջ։ Սփյուռքահայության ազգային ինքնությունը պահպանելու գործում վճռական դեր ունեն հայ առաքելական եկեղեցին, դպրոցը և մամուլը, նաև հայրենակցական, բարեգործական, քաղաքական, մշակութային, գիտական, երիտասարդական, ուսանողական, կանանց, մարզական միություններն ու կազմակերպությունները։ Կարևոր է նաև սոց-մշակութային շրջապատի ազդեցությունը, հայերի տարաբնակեցումը (համախումբ թե ցրիվ), կապը Հայաստանի հետ։

Հայ Ս-ի հատկանշական գիծը նրա էթնոքաղ. գործունեությունն է հանուն Հայ դատի արդար լուծման, բռնագրավված հայրենիքի՝ արևմտյան Հայաստանի ազատագրման և հայրենիք վերադառնալու իրավունքի, նրա տարածքում ազգային պետականության վերականգնման. ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը 1920-ական թթ. նրանից բռնի անջատած տարածքների միացման։ Այս նպատակին հասնելը գործնականում Ս-ի, առանց բացառության. բոլոր կազմակերպությունների կարևորագույն խնդիրն Ւ։ Այս իմաստով Ս-ի շուրջ 80-ամյա պատմությունը հանուն հայկական հարցի արդար լուծման հարատև պայքարի պատմությունն Ւ, որը բաժանվում է չորս փուլի։

Առաջին փ ո ւ լ ի (1915-23) ընթացքում բազմահազար հայեր, որոնք ապաստանել էին աշխարհի տարբեր երկրներում, հավատացած էին, որ շատ շուտով պետք է վերադառնան հայրենիք, և հնարավոր է ազգային ինքնավարության վերականգնումը արևմտյան Հայաստանի տարածքում։ Այս սպասումները կապված էին առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտու թյան, արևելյան Հայաստանի մի մասում հայկական պետականության վերականգնըման, 1920-ին Սևրի հաշտության պայմանագրի արդարացի պայմանների իրականացման հույսի հետ։ Սակայն իրադարձությունների ընթացքը, հատկապես 1922-23-ի Լոգանի կոնֆերանսի որոշումները, հանգեցրին բոլորովին այլ անբարենպաստ քաղաքական իրադրության, որը բացառում էր մոտակա ապագայում հայ ժողովրդի իրավունքների իրականացումը։ Այս պայմաններում Ս-ի կենսագործունեության մեջ տեղի ունեցավ գերակայությունների փոփոխություն, և առաջնահերթ դարձավ հայերի սոցիալ-տնտեսական ինքնահաստատումը ապաստանած երկրներում, ազգային ինքնության պահպանումը և Ս-ի նոր սերունդների մոտ ագգ-քաղաքական ինքնագիտակցության ձևավորումը՝ այս բոլորը դիտելով որպես ապագայում Հայ դատի լուծման համար պայքարի նախադրյալներ։ Այս նպատակով երկրորդ փուլի (1923-65) ընթացքում հայ Ս-ի տարբեր համայնքներում տեղի է ունեցել համապատասխան Էթնոսոց. կառույցների՝ տարաբնույթ կազմակերպությունների, դպրոցների, մամուլի և այլնի ձևավորում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ռազմաճակատներում դաշնակից բանակների կազմում, ինչպես նաև ֆրանս., բուլղ., հուն, և այլ դիմադրության շարքերում անձնվիրաբար մարտնչում էին տասնյակ հազարավոր սփյուռքահայեր, վերստին հայկական հարցի լուծման հույսեր ծագեցին՝ կապված այն բանի հետ, ոի Թուրքիան ընդհուպ մինչև պատերազմի ավարտը վարում էր սպասողական քաղաքականություն, իսկ ԽՍՀՄ-ը հանդես էր գալիս արևմտյան Հայաստանի մի շարք մարզերը խորհրդային Միությանը միացնելու պահանջով։ Այս ժամանակ հայ քաղաքական կուսակցությունները (հնչակյան, դաշնակցություն, ռամկավար ազատական) ակտիվ գործունեություն ծավալեցին՝ բազում դիմումներ հղելով ՄԱԿ-ին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի կառավարություններին՝ կոչ անելով վերականգնել պատմական արդարությունը և նպաստել հայ ժողովրդի վերադարձին իր բուն հայրենիքը։ Սակայն հայ ժողովրդի շահերը նորից հակասության մեջ մտան մեծ տերությունների ռազմաքաղ. շահերի հետ։ Սկսված «սառը պատերազմի» և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու պայմաններում, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հրաժարվեցին քըննարկել Թուրքիայի և ԽՍՀՍ-ի միջև սահմանների վերանայման հարցը, իսկ խորհրդային կառավարությունը 1953-ին, կրկին անտեսելով հայ ժողովրդի օրինական իրավունքներն ու ձգտումները, հայտարարեց, որ տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից։

Երրորդ փուլի (1965-88) ընթացքում հայ համայնքներում կատարվեց սերնդափոխություն, նոր սերունդը ձգտում էր մշակել հայկական հարցի քաղաքական լուծման ամբողջական, երկարաժամկետ ծրագիր։ Անցյալ տարիների փորձից ելնելով՝ Ս-ում հանգեցին այգ գործունեության մեջ իրենց հատուկ դերի կարևորության գաղափարին, քանի որ խորհրդային Միության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները բացառում էին որևէ նախաձեռնություն ԽՍՀԱ-ի և խորհրդային Հայաստանի կողմից։

1965-ին Ս-ի բոլոր համայնքներում լայնորեն նշվեց Մեծ եղեռնի 50-ամյակը։ Հայ քաղաքական կուսակցությունները, շատ հասարակական կազմակերպություններ համապատասխան ուղերձներ հղեցին տարբեր երկրների խորհրդարաններին ու կառավարություններին։ Աննախադեպ նման լայն քաղաքական գործունեության արդյունք էր 1965-ի հոկտ. ՄԱԿ-ում Կիպրոսի արտգործնախարար Կիպրիանուի ելույթը, որը կոչ էր անում քննարկել հայկական հարցը. 1967-ի ապրիլին Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) կայացած Լատին. Ամերիկայի երկրների միջխորհրդարանային համագումարի ընդունած որոշումը աջակցեց հայկական հարցի քննարկմանը ՄԱԿ-ում։ Երեք տարի անց Ուրուգվայի խորհրդարանը հանձնարարեց երկրի կառավարությանը և արտգործնախարարին Հայկական հարցը ներկայացնել ԱԱԿ-ի քննարկմանը։

1974-ին հայ քաղաքական կուսակցությունները՝ ՀՀԴ. հնչակյան. ՌԱԿ, աոաջին անգամ կազմավորեցին համազգ. կենտրոնական մարմին՝ 1915-ի ցեղասպանության 60-ամյակի կապակցությամբ գործողությունների միասնական ծրա