ՎԱԶԳԵՆ (Տերոյան Տիգրան) (1873, Վան 1898, գ. Կուռուբաշ (Վան)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Վանի Հայկազյան կենտրոնական վարժարանում։ հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, բանտից ազատվելուց հետո անցել Սալմաստ (1895) , այնտեղից Նիկոլ Գումանի խմբի (60 հոգի) հետ՝ Վան (ճանապարհին կռիվներ մղելով)։ Մասնակցել է 1896-ի Վանի «մեծ դեպքին»։ Դեմ է եղել Խանասոիի արշավանքին (1897)։ Գուրգենի \սճբուձ կռվել է Սպահան լճի մոտ։ Խուսափել է մասնակի և վադաժամ ընդհարումներից, ձգտել գադտնորեն զինելով ժողովրդին՝ նախապատրաստել ընդհանուր ապստամբության։ Կազմել է ընդհանուր ապստամբության առաջին հրահանգը։ Վանից ոչ հեռու, Կուռուբաշ գ. ջրաղացում թուրքերը պաշարել են Վ-ին իր ընկերների (Արշակ Չալկադրյան, շատախցի Միքո) հետ. հերոսաբար զոհվել է կռվում։
U. Ներսիսյան
ՎԱՀԱՆ (Աանվելյան Վահան, Տուղրեմաճյան Կարապետ) (1870-ական թթ. 1-ին կես, Բուլղարիա 1904), ագգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Գործել է Կ. Պոլսում։ «Բանկ Օտոմանի» միջադեպից հետո (1896, օգոստ.) մեկնել է Բուլղարիա, աշխատել ուսուցիչ։ 1901-ին եկել է արևմտյան Հայաստան (Վան. Սասուն)։ 1902-04-ին՝ ՀՀԴ Սասունի լիազոր ներկայացուցիչն էր։ Լինելով ընդհանուր ապստամբության կողմնակից՝ ձգտել է յուրաքանչյուր գյուղում ստեղծել մարտական ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեին գյուղի ինքնա պաշտպանությունը։ 1904-ի Սասունի ապստամբության փաստացի հրամանատարներից էր։ Զոհվել է ապստամբությունից հետո, Գելիեգուգան-Մուշ ճանապարհին։
Գրականություն
Նշխարներ (Վահան Մանվելյան), Ֆիլիպե, 1907։
Ա Ներսիսյան
ՎԱՀԵ ՀԱՅԿ (Տինճյան Վահե Ակրւոչի) (1896, Խարբերդ 1983, Ֆրեգնո), գրող, խմբագիր։ Ռամկավար ազատական կուսակցության գործիչ։ Ավարտել է ծննդավայրի Եփրատ քոլեջը։ 1915-ին մեկնել է Կ. Պոլիս։ 1920-ին անցել է Հունաստան, ապա ԱՄՆ, որտեղ Բոստոնի համալսարանում հետևել է իրավաբանության, քաղաքատնտեսության և գրակ-յան դասընթացներին։ Խմբագրել է «Հուշարար», «Նոր կյանք» «Արոր» (1922-ի վերջից՝ «Նոր օր») պաշտոնաթերթը, աշխատակցել սփյուռքահայ այլ պարբերական-ների։ Իր ստեղծագործություններում Վ. Հ. վերստեղծել է կորուսյալ հայրենի երկրի պատկերը, ցույց տվել օտար միջավայրի ուծացնող ու ավերիչ ազդեցությունը տարագիր հայերի հոգեբանության ու վարքագծի վրա, նրանց պայքարը հանուն իրենց ազգային նկարագրի պահպանման («Հայրենի ծխան», հ. 1-5, 1930-70)։ Կազմել է «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը, հուշամատյան պատմական մշակութային և ազատագրական» (1959) գիրքը։
ՎԱՆ, քաղաք արևմտյան Հայաստանում, Վանա լճի արևելյան ափին. Պարսկաստան տանող առևտրական ճանապարհին։ Վանի թագավորության մայրաքաղաքն էր, հիմնել է Սարդուր l-ը (Ք.ա. 835825)։ Օսմանյան կայսրությանն է անցել XVI դ. 1-ին կեսին՝ դառնալով համանուն էյալեթի (հետագայում վիլայեթ) կենտրոնը։ Բաղկացած էր 2 մասից՝ բուն քաղաք կամ Քաղաքամեջ և Այգեստան, որն իր հերթին բաժանվում էր Հայկավանք, Շամիրամ, Սուրբ Հակոբ, Կլոր դար, Նորաշեն, Արարք, Հայնկույսներ թաղերի։ Քաղաքի թաղամաս էր համարվում նաև Ակոբի (թուրք. Ակքյոփըրյու) գյուղը։ 1914-ի վիճակագրության տվյալներով, ուներ 22470 հայ և 15000 թուրք բնակիչ (ըստ Վանի առաջնորդարանի՝ 34000 հայ, 31000 թուրք)։ Հայերը գերազանցապես զբաղվել են արհեստներով և առևտրով (միայն արհեստավորների թիվն անցնում էր 3800-ից)։ Հռչակված էին Վ-ի ոսկերիչները, զինագործները, շալագործները, կտավագործները, դարբինները և այլն։ Գործել են մի շարք կտավագործ, արհեստանոցներ։ XX դ. սկզբին Վ-ում կային 12 եկեղեցիներ, որոնցից 10-ը՝ գործող (Էջմիածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Տիրամայր, Ս. Վարդան, Ծիրանավոր, Հայկավանից Ս. Աստվածածին, Արարուց Ս. Աստվածածին, Տիրակսաույց Ս. Աստվածածին, Հայնկույսներու Ս. Աստվածածին, Ս. Հակոբ)։ 1914-ին Վ-ի 8 ազգային ուս. հաստատությունները՝ Կենտրոնական և Երամյան վարժարաններ, Արարուց (երկսեռ), Հայկավանքի, Ս. Հակոբի, Նորաշենի, Հայնկույսների (արական) թաղային, Սանդխտյան օրիորդաց դպրոցներ, ունեին 259 ուսուցիչ և մոտ 4500 աշակերտ։ Դպրոցներ ունեին նաև բողոքականները (Քաղաքամեջում, կից՝ եկեղեցիով). Այգեստանում հաստատված ամերիկյան, գերմանական և դոմինիկյան միսիաները։ Վ-ի հայերի մոտ 55 %-ը (ավելի քան 12000 մարդ) գրագետ էր։ Այգեստանում էին գըտնըվում նաև անգլիական, պարսկական. ռուսական և ֆրանսիական հյուպատոսարանները։