գիր մշակելու նպատակով։ Նորա ստեղծ կազմակերպությունը մեծ աշխատանք տարավ համաշխարհային հասարակայնությանը ծանոթացնելու 1915-23ին Թուրքիայի վարած հանցավոր քաղաքականությանը. ընդունեց մի շարք պետությունների ղեկավարներին, ՄԱԿին, Եվրոխորհրդարանին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և այլ միջազգային կազմակերպություններին ուղղված դիմում՝ հայկական հարցի բազմակողմանի քննարկման պահանջով, ապահովեց զանգվածային ցույցեր ու ելույթներ յուրաքանչյուր համայնքում։
Չնայած որոշակի տեղաշարժերին 1915-ի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ, Ս-ում աճում էր անբավարարությունը նման քաղաքական գործունեության արդյունքներից։ Սփյուռքահայ երիտասարդության մի մասը սկսեց հակվել այն կարծիքին, որ միայն դիվանագիտական միջոցներով անհնար է ճեղքել հայկական հարցի շուրջ ստեղծված լռության պատնեշը, և որ անհրաժեշտ են ավելի գործուն միջոցներ՝ ազդելու համաշխարհային հասարակական կարծիքի վրա։ Դրա համար ընտրվեց տարբեր երկրներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչներին ահաբեկելու միջոցը (տես Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ). հայկական խմբերի զինված ելույթները, որոնք ընթանում էին ազգ-ագատագրական պայքարի դրոշի ներքո, հետապնդում էին հետեվյալ հիմնական նպատակները՝ դատապարտել աշխարհի առաջատար տերություններին, որոնց անտարբերությունը հայկական հարցի նկատմամբ հարկադրում է հայերին դիմելու նման ծայրահեղ միջոցների արդարության համար պայքարում. ցույց տալ Թուրքիային, որ նրա իրագործած հայերի ցեղասպանությունը չի հասել իր նպատակին, և որ հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր հայրենիքը վերադարձնելու և հարազատ հողում ապրելու իրավունքից. ամրապնդել հայ ժողովրդի հավատը առ այն, որ նրա երիտասարդները. որոնք ծնվել ու մեծացել են իրենց պապերի երկրից շատ հեռու, ժառանգել են իրենց հայրերի ու պապերի պատգամները և հանուն նրանց իրականացման պատրաստ են գոհել իրենց կյանքը։ Ձեռնարկած ահաբեկչությունները խթանեցին հայկական հարցի քննարկումը ամենատարբեր մակարդակներով՝ սկսած զանգվածային տեղեկատվության միջոցներից, վերջացրած մի շարք երկրների խորհրդարաններով ու կառավարություններով։ Այդ նույն ժամանակ աշխուժացրին իրենց գործունեությունը Ս-ի այն շրջանները, որոնք հայկական հարցի լուծումը կապում էին նախ և առաջ քաղաքական պայքարի նոր ձևերի հետ։ Սկսվեց հայ համայնքների լոբբիական գործունեությունը մի շարք երկրների. առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլոց խորհրդարաններում ու կառավարություններում, հատկապես այդ նպատակի համար ստեղծված կազմակերպությունների միջոցով (տես Հայկական համագումար, Հայ դատ)։ Զինվելով Արևմուտքում ընդունված քաղաքական պայքարի մեթոդներով՝ սփյուռքահայ նոր սերունդը որակապես այլ բնույթ հաղորդեց իր պատմական իրավունքները ճանաչելու համար հայ ժողովրդի պայքարին, որի ընթացքում ձեռք բերվեցին որոշակի արդյունքներ։ 1983-ի օգոստ. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը իր ասամբլեայում (Վանկուվեր, Կանադա) ճանաչեց Թուրքիայի կողմից 1915-ի կատարած հայերի ցեղասպանության փաստը և դիմեց ՄԱԿի գլխավոր քարտուղարին՝ այդ փաստը ճանաչելու կոչով։ 1984-ի ապրիլին Փարիզում ժողովուրդների մշտական ատյան հեղինակավոի միջազգային կազմակերպությունը նույնպես ճանաչեց Թուրքիայի մեղավորությունը հայերի ցեղասպանության մեջ և ընդունեց ՄԱԿ-ին ուղղված համապատասխան կոչ։ 1975-ից սկսած ԱՄՆ-ի կոնգրեսում քանիցս քննարկվել են բանաձևեր, որոնք կոչ են անում ճանաչել հայերի ցեղասպանության փաստը, սակայն ԱՄՆ-ի վարչակազմի ճնշման տակ այդ բանաձևերը մերժում է սենատը։ Այդուհանդերձ, 1990-ին Կալիֆոռնիա նահանգում ապրիլի 24-ը հայտարարվեց «Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։ 1987-ի հունիսին Եվրոխորհրդարանը դատապարտեց 1915-ի հայերի ցեղասպանությունը, կոչ արեց Թուրքիային ճանաչել ցեղասպանության փաստը և երկխոսություն սկսել հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ (տես Եվրոպական խորհրդարանի բանաձևը…)։
1988-ից հայկական հսփցի արդարացի լուծման համար պայքարը թևակոխեց նոր փուլ, այն կապված է Լեռնային Ղարաբաղի հայության՝ մայր հայրենիքին վերամիավորվելու պահանջի հետ։
է. Մելքոնյան
«ՍՓՅՈՒՌՔ», գրական, գեղարվեստական, հասարակական պարբերաթերթ։ Հիմնադիր՝ Սիմոն Սիմոնյան, 1990-ից՝ Հայկական ժողովրդային շարժման հրատարակություն։ Լույս է տեսնում ԲեյրՈԼթՈԼմ՝ 1958-75, 1978, 1985-86, 1988-ին և 1990-ից։ 1958-78-ին հրատարակվել է իբրև շաբաթաթերթ. 19851988-ին՝ տարեկան ընդամենը մեկ համար, 1990-ին՝ երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ։ Խմբագիրներ՝ Սիմոն Սիմոնյան (1958-78), Գևորգ Աճեմյան (1985-88) և Գևորգ Յազըչյան (19901994)։ «Ս.» անկախ ուղղության թերթ է. անդրադառնում է Հայաստանի և սփյուռքի հասարակական կյանքին, Հայ դատին, Ղարաբաղի և Նախիջևանի հարցերին, հայրենիք-սփյուոք հարաբերություններին. Անթիլիասի եկեղեցական տագնապին և մերձավորարլ. ճգնաժամին։ Լուսաբանում է հայրենիքի և սփյուռքի գրականմշակութային կյանքը, հրատարակում գրական-գեղարվեստական ստեղծագործություններ։
Ս. Սանջյան (Լիբանան)