Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական)։

Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում։ Քաղաքը բաժանվել է չորս պաշտպանական շրջանների։ Ինքնապաշտպան. խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդհամենը 518 հրացան։ Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տ. Տերոյան) ե Ներսհսի (Գ. Պոզիկյան) հայդուկային խմբերը։ Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հգ. զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով։ Դիմադրական մարտերն սկսվել են հունիսի 3-ին։ Հույսը դնելով իր հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեդքել վանեցիների պաշտպանությունը։ Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին և տալով զգալի կորուստներ՝ նահանջել Է։ Հաջողությամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ինքնապաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների և նման մի գործողության ժամանակ գրավել թշնամու երկու թնդանոթ։ Սակայն զենքի ե զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին ստիպել է համաձայնել Վանի անգլ. հյուպատոսի և թեմական առաջնորդ Սահակ Բագրեվանդցու առաջարկությանը՝ դադարեցնելու դիմադրությունը։ Իշխանություններն էլ թույլ են տվել մարտիկներին ու նրանց միացած մի խումբ բնակիչների դուրս գալ Վանից և գնալ Պարսկաստան։ Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ հեռացել է Վանից։ Դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա են հարձակվել թուրքերը։ Համառ մարտերից հետո միայն 20 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ, իսկ մնացածը, այդ թվում և Մ. Ավետիսյանը, զոհվել է։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Պետոյի ու Մարտիկի 83 հոգուց բաղկացած ջոկատը։ Փրկվել է միայն մեկ մարդ, իսկ Վարագա լ. վրա ապաստանածները Վազգենի առաջարկով վերադարձել են Վան։

Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրքական զինվորներն ու համիդեականները անարգել ներխուժել են քաղաքի հայկական թաղամասերը և կոտորել խաղաղ բնակչությանը։ Մեկ շաբաթում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք։ Առավել ծանր կորուստներ են եղել գյուղերում։ Ջարդարարները կոտորել են շուրջ 20 հգ. հայ։

Գրականություն

Եր ա մ յա ն Հ., Հուշարձան Վան-Վասպուրա-

կանի, հ. 1, Ալեքսանդրիա, 1929։ Հիշատակարան, նվիրված 1896 ել 1915-ի Վասպոլրականի հերոսամարտերուն, pu. Ամերիկա), 1945։ Պողոսյան Հ. Ա, Վասպուրականի պատմությունից (18501900), ft, 1988։

Ռ. Օ. Սահակյան

ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Վան քաղաքի և շրջակա գյուղերի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ ապրիլ-մայիսին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրք, իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած։ Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրք, զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մահմեդական խառնամբոխը դաժանորեն սպանում էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շե ները։ Վանի նահանգի մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ Ամենաերկարատևն ու արդյունավետը եղավվ. հ.։

1913-ին Վանում բնակվում էր 41 հազար մարդ, որից 23 հզ-ը՝ հայեր, մնացածը՝ մահմեդականներ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ։ Առաջինում բնակվում էր շուրջ 20 հզ., իսկ երկրորդում՝ մոտ 3 հազար հայ։ Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը։ 1915-ի ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հգ. հայ։ Պատրաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը’ թուրք, կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել արյունարբու Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման։ 1915-ի ապրիլին թուրք, զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ։ Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան։ Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արամ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը։ Կազմակերպվեցին պարենամթերքի հայթայթման ու բաշխման, բուժօգնության ծառայություն, զինագործական արհեստանոց (որտեղ պատրաստվեց երկու թնդանոթ, փամփուշտ և այլն) ինչպես նաև կանանց միություն (զբաղվում էր մարտիկների համար շորեր կտրելով)։ Արհավիրքի դեմ հանդիման միավորվեցին հայ քաղաքական կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) ներկայացուցիչներ։

Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար, ունեին 505 հրացան և 549 ատրճանակ։ Ջևդեթ թեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ։