Ինքնապաշտպան, կռիվները ըսկըսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա։ Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ռումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։ Նույնիսկ էրզրումից ժամանած գերմ. սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 1Ց-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։ Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյոււօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուրիշներ։
Իրավիճակն Այգեստանում ծանր էր, զինամթերքն ու պարենը՝ սուղ։ Թաղամասին էին ապավինել նաև մոտ 55 հազար գաղթականներ։ Ջևդեթը, ձգտելով ամեն գնով հաշվեհարդար տեսնել հայերի հետ. համալրել է իր զորքերը, ամբողջ ավարը խոստացել քրդերին՝ հայերի պաշտպանությունը ճեղքելու դեպքում։ 500 բիթլիսցի քրդեր գրոհել են հայկական դիրքերը, բայց, հանդիպելով ուժեղ դիմադրության, նահանջել են խուճապահար՝ տալով շատ սպանվածներ։
Ինքնապաշտպանություն են կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական մարմին՝ Հայկ Կոսոյան, Լևոն Գալճյան, Միհրան Թորոմանյան, Միհրդատ Միրզախանյան, Սարգիս Շահինյան, Գավիթ Սարգսյան, Հարություն (Հարո) Ներկարարյան, ինչպես նաև Եզնիկ վարդապետ Ներկարարյան և Միրզախան (ժիրայր) Միրզախանյան կազմով։ Հայերն ունեին 101 հրացան և 210 ատրճանակ, սակավ էին զինամթերքն ու պարենը։ Ապրիլի 7-ին տեղի է ունեցել առաջին գրոհը, և թշնամին տվել է 60-70 սպանված։ Հայերին հաջողվել է հրկիգել հա կառակորդի մի շարք կարևոր դիրքեր ու ամրություններ։ Մինչև ապրիլի 10-ը թուրք, գրոհները եղել են անկանոն, բայց վերախմբավորելով իրենց ուժերը, հրետանու աջակցությամբ թշնամին մի քանի օր շարունակ անընդմեջ գրոհել է՝ չհասնելով, սակայն, շոշափելի արդյունքի։ Ապրիլի 13-16-ին թուրքերը ակտիվ գործողություններ չեն ծավալել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250-300 արկ։ Վանի մարտերի ընթացքում չի դադարել նահանգի հայ բնակչության կոտորածը, միայն երեք օրում կոտորվել է 24000 հայ, թալանվել ու հրդեհվել ավելի քան 100 հայկական գյուղ։
Մայիսի սկզբին ռուս, բանակի և հայ կամավոր, ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թարք, հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ։ Մոտ մեկ ամիս տևած մարտերի ընթացքում արձակվել է 15000-ից ավելի արկ։ Սպանվել է մոտ 1000 թուրք (կռիվներին մասնակցած մահմեդական ամբոխի կորուստը հաշվի չի առնված), հայերի կորուստը կազմել է մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ։