Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թուրքիայի հայ բնակչությունը զրկվեց իր մարտունակ մասից։ Օգտվելով պատերազմի ընձեոած հնարավորությունից՝ երիտթուրք. կառավարությունը, սկսած 1Ց15-ի ապրիլից, ճակատամերձ գոտուց «վստահություն» չներշնչող հայ բնակչության տեղահանության պատրվակով, ձեռնամուխ եղավ հայերի բարբարոսական բնաջնջմանը, այդ կանխամտածված ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 միլիոն մարդ (տես ՄԵծ եղեռն)։ Մի շարք վայրերում Օսմանյան կայսրության հայ բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության և դիմադրեց թուրք ջարդարարներին (տես Վանի հերոսամարտ 1915, Մուշի գոյամարտ 1915, Սասունի ինքնապաշտպանություն 1915, Ուրֆայի հերոսամարտ 1915, Շապին Գարահիսարի հերոսամարտ 1915, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915)։

ի գարնանը ռուս, զորքերը հարձակողական հաջող օպերացիա կազմակերպեցին Վան և Ուրմիա լճերի շրջանում, ազատագրեցին Վան քաղաքը (որտեղ ռուս, զորքերը մնացին 80 օր)։ Վանի գրավմամբ անխուսափելի ջարդերից փրկվեցին հազարավոր վասպուրականցիներ, որոնք այնուհետև նահանջող ռուս, զորքերի հետ գաղթեցին արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ 1915-ի հուլիս-օգոստ. Ալաշկերտի օպերացիայի ընթացքում ռուս, զորքերը պարտության մատնեցին հակառակորդին, խափանեցին Կարսի ուղղությամբ Կովկասյան ճակատը ճեղքելու թուրք, հրամանատարության ծրագիրը՝ դրանով թեթևացնելով անգլ. զորքերի գործողությունները Միջագետքում։ 1915-ի դեկտ-1Ց16-ի փետր. ռուս, բանակը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ հաջողությամբ իրականացրեց էրզրումի հարձակողական օպերացիան, որի հետևանքով ռուս, զորքերը փետր. 3(16)-ին գրավեցին էրզիումը։ Թուրք, զորքերի հետապընդումը շարունակվեց մինչև փետր. կեսը. ռազմաճակատի գիծը կայունացավ էրզրումից արևմտյան 70-100կմ երկարությամբ։ Միաժամանակ ռուս, բանակի այլ զորամասեր հարձակման անցան Սև ծովի ափերով և գրավեցին Ռիզե ու