Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տրապիզոն նավահանգիստները։

ի ամռանն արդեն արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավված էր ռուս, զորքերի կողմից։ Կովկասյան ճակա

տում ռուս, բանակի հաջողությունները խթանեցին անգլո-ֆրանս. բանակցությունները Օսմանյան կայսրության ասիական տարածքները, այդ թվում՝ արևմտյան Հայաստանը բաժանելու շուրջ և հանգեցրին

ի Սայքս-Պիկոյի համածայնագրի կնքմանը։ 1916-ի հունիսին ռուս, զորքերի գրաված արևմտյան Հայաստանում ստեղծվեց Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը. Ռուս, կառավարությունը մշակում էր արևմտյան Հայաստանի հայաթափ եղած հողերը ռուսներով վերաբնակեցնելու ծրագրեր. ձեռնամուխ լինելով գրավված տարածքի տնտեսական յուրացմանը՝ ձգտում Էր Թուրքիայի հայկական նահանգները վերածել Ռուսաստանի սովորական ծայրագավառների։ Այդպիսով, ի դերև ելան արևմտյան Հայաստանում գեթ ինքնավարության ձևով հայկական պետականությունը վերականգնելու հայ հաս-քաղ. շրջանների հույսերը։

ի մայիսից ռուս-թուրք. ռազմաճակատում փաստացի զինադադարի վիճակ էր ստեղծված, պաշտոնապես զինադադարը ստորագրվեց

ի դեկտ. 18-ին. Երզնկայում։ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս, զորքերը սկսեցին լքել արևմտյան Հայաստանը։ Օգտվելով դրանից՝ թուրք, հրամանատարությունը, խախտելով զինադադարը, հարձակման անցավ ամբողջ ճակատով։ Հետ մղելով ռազմաճակատը պահող փոքրաթիվ հայկական ազգային զորամասերը՝ թուրքերը վերագրավեցին արևմտյան Հայաստանը, 1918-ի մայիսին՝ Ալեքսանդրապոլը, հասան Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), ապա Երևանի մերձակա շրջանները։ Վտանգված հայրենիքը

փրկելու համար ոտքի ելած հայ ժողովուրդը կասեցրեց թուրք, զորքերի առաջխաղացումը (տես Սարդարապատի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918, Բաշ Ապարանի ճակատամարտ 1918), կանխեց հայ ժողովրդի ֆիզ. գոյությանը սպառնացող վտանգը և պայմաններ ստեղծեց հայ պետականության վերականգնման համար (տես Հայաստանի Հանրապետությու 0 1918-20)։ 1918-ի հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով Կարսից ու Արդահանից բացի, Թուրքիային էին անցնում Սուրմալուի, Շա-

րուրի, Նախիջևանի գավառները. Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառների մեծ մասը։ 1918-ի հունիս-հոկտ. Հայաստանի Հանրապետությունը ըստ էության գտնվում էր Թուրքիայի վերահսկողության տակ։ Եվ միայն աոաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո թուրք, զորքերը թողեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, Կարսի մարզը, վերականգնվեց 1914-ի ռուս-թուրք. սահմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը։

Հետպատերազմյան կարգավորման ժամանակ հայկական հարցը Անտանտի երկրների օգնությամբ լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի քաղաքական շրջանների փորձերը ապարդյուն անցան։


Գրականություն

 Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), ե., 1972։ Ար գուման յան Մ. Վ, Հայաստան. 1914-1917, Ե., 1969։ Կիրակոսյան 3. Ա, Աոաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը. 19141916 թթ, Ե., 1965։ Ս ա ր գ ս յ ա ն և Ղ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918, Ե., 1964։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժող.,Ե„ 1991։ Акопян С. М., Западная Армения в планах империалистических держав в период первой мировой воины, Е, 1967; Арутюнян А. О., Кавказский tppoHT. 1914-1917, Е, 1971.

Ա. Կիրակոսյան

ԱՌԱՔԵԼՅԱՆ Համբարձում Աստվածատուրի, Շ ա հ ր ի ա ր (1855, Շուշի 1918, Թիֆլիս), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, գրող։ Սովորել է Շուշիում, Թավրիզում, ավարտել Բաքվի ռեալական ուսումնարանը (1879), ապա սովորել Մոսկվայի երկրագործ, ուսումնարանում։ 1892-ից ապրել է Թիֆլիսում, աշխատակցել «Մշակին», 1908-ից եղել նրա խմբագիրներից, 1913-ից՝ հրատարակիչ-խմբագիր։ Ա-ի շատ հոդվածներ նվիրված են արևմտահայերի ազգ-ազատագր. պայքարի հարցերին։ հայկական հարցի լուծումը սկզբնապես կապել է արևմտյան տերությունների միջամտության հետ։ 1904-ին հայկական պատվիրակության կազմում մասնակցել է Հաագայի խաղաղության միջազգային կոնֆերանսին, ձգտել եվրոպական դիվանագիտական շրջանակների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա։ Սակայն հուսախաբվելով եվրոպական դիվանագիտությունից՝ արևմտյան Հայաստանի ազատագրության հույսը կապել է Ռուսաստանի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծել և գլխավորել է Հայ գաղթականների օգնության հանձնաժողովը (1915), 1917ին Հայ ազգաբնակչության մեջ գրագիտություն տարածելու ընկերությունը