Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կոտորածի կապակցությամբ գրել է «ճիչ Արարատից» հոդվածը։ Հետագա տարիներին ևս Վ. շարունակել է պայքարել արդարության համար։ Գրել է պատմական ակնարկներ և պատմվածքներ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («ճանապարհ առանց վերադարձի», «Արմենիադա», «Հայ մորը» և ուրիշներ)։ Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, ծավալել է հակաֆաշիստ. գործունեություն, հանդես է եկել հրեաների հետապնդումների դեմ, գրել բաց նամակ Հիտլերին, որի համար ենթարկվել է հալածանքի։ Փախչելով բանտից և հրաշքով փրկվելով Վ. ապաստանել է Անգլիայում, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Իտալիայում։ Վ. այցելել է Հայաստան 1927-ին և 1968-ին։

Գրականություն

Սահակյան Ռ. Գ., Սելի ք-Օ հ ա ն ջ ա ն յան Լ Կ., Արմին Վեգներ, ՊԲՀ, N3, 1986։

Ո. Սահակյան

ՎԵՀԻԲ (Vehib) փաշա Մեհմեդ (18771940), թուրք զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին եղել է զորքերի Հյուսիսային խմբի (գործել է Դարդանելում), պատերազմի վերջին՝ Կովկասյան ճակատի հրամանատար։ Բրեստի զինադադարի կնքումից (1917-ի դեկտ. 15) հետո, երբ պարզ դարձավ, որ արևմտյան Հայաստանը մնալու է թուրք, տիրապետության տակ, Վ. դիմել է (1918-ի հունվ. 9-ին) Անդբկովկասյան կոմիսարիատին՝ առաջարկելով «փոխադարձ արդարության» հիման վրա հաշտություն կնքել Թուրքիայի և Այսրկովկասի միջև։ Բայց 1917-ի հունվ. 30-ին հարձակում է սկսել Կովկասյան ճակատում՝ «հայկական բռնություններից մահմեդականների շահերի պաշտպանության» պատրվակով։ 1918-ի փետր. 14-ին նրա զորքերը զավթել են Երզնկան, 24ին Տրապիզոնը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը, Սարդարապատի մոտ, սակայն, հայկական զորքերը ջախջախել են նրանց։ Խալիլ և Նուրի փաշաների հետ Վ. կազմակերպել է հայկական կոտորածներ արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Երիտթուրքերի դատավարու թյան (1919-20) ժամանակ վկայել է, որ պատերազմի ընթացքում հայերին բնաջնջելու հարցը վճռվել է «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտկոմում։ Եղել է քեմալական շարժման հակառակորդ, ինչի համար հեռացվել է (1923) բանակից և գրկվել քաղաքացիությունից։ Մինչև 1939-ը վտարանդի։

ՎԵՄՅԱՆ Ավետիս Սարգսի, Տեր Գ ա ր ե գ ի ն (1847, Կարին 1895, Կարին), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Եղել է զինագործ։ Գործել է Մշո դաշտում, Սասունում։ Մասնակցել է

«Պաշտպան հայրենյաց» կազմակերպության ստեղծմանը։ Ազատության համար ամենակարևորը համարել է զենքը («տվեք մեր ժողովրդին զենք, վարժեցրեք նրան արյուն թափել և նա կգտնի յուր ճանապարհը»)։ Զինագործությամբ զբաղվելու համար բազմիցս բանտարկվել է (1890-ին և հետո), աքսորվել։ Գործունեությունը դյուրացնելու նպատակով ձեռնադրվել է քահանա (Տեր Գարեգին անունով) և շարունակել զենք պատրաստելը։ 1895-ի Կարինի ինքնա պաշտպանության ժամանակ խիզախորեն կռվել է, պաշտպանել իր համաքաղաքացիներին։ Զոհվել է մարտում։

Գրականություն

Կ ա ր ա-Մելիք, Ձինազործ քահանա, կենսագրություն հայ հեղափոխական կյանքից, сԿարնո հիշատակին», Վնն., 1896, էջ 61-96։

Գ. Խուդինյան

ՎԵՆԻԶԵԼՈՍ Էլեֆթերիոս (1864-1936, Փարիզ), հույն պետական և քաղաքական գործիչ։ 1910-15, 1917-20, 1924, 1926-32 և 1933-35-ին Հունաստանի վարչապետ։ Վ-ի ջանքերով Բալկանյան պատերազմների (1912-13) հետեվանքով Հունաստանին են վերամիավորվել Կրետե կղզին, Թրակիայի և Մակեդոնիայի որոշ տարածքներ։ Աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ավարտից հետո ձգտել է Հունաստանին վերադարձնել թուրքերի գավթած Փոքր Ասիայի հուն, տարածքները։ 1935-ի մարտին Կրետեում հակամիապետ. ապստամբության (որի ոգեշընչողն էր Վ.) պարտությունից հետո փախել է արտասահման։

Թուրքական բռնապետության դեմ պայքարում Վ. հետևողականորեն ձգտել է հայ-հուն. համագործակցության։ 1913- ին Հունաստանից զգալի քանակությամբ զենք է ուղարկել Զեյթուն՝ հայերին օգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918) հետո հայ-հուն. հարաբերությունները Վ-ի նախաձեռնությամբ սերտացել են քաղաքական և հասարակական բնագավառներում։ Վ. մեծ ջանքեր է գործադրել 1919-ին պատմական Պոնտոսի տարածքում հիմնվելիք հուն, պետության և Հայաստանի Հանրապետության ֆեդերացիա ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանները միացյալ ուժերով պաշտպանելու համար։ Մեծ պետությունների և խորհրդային Ռուսաստանի աջակցությունը Թուրքիային խափանել է հույն և հայ ժողովուրդների արդարացի ձգտումների իրականացումը։

Է. Վենիզելոս

Գլխավորել է Հունաստանի պատվիրակությունը միջազգային շատ համաժողովներում (մասնավորապես՝ Սան Ռեմոյի և Լոգանի կոնֆերանսներում), ողջունել Սևրի հաշտության պայմանագիրը (1920), որը ճանաչում էր Հայաստանի ազատ ու անկախ պետության գոյությունը։

ՎԵՌՆԵՐ (Vemer) էռնստ, գերմանացի պատմաբան-արևելագետ։ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։ Հեղինակ է Թուրքիայի պատմությանը և հայերի ցեղասպանությանը, ինչպես նաև թուրք, ժամանակակից պատմագրության քննադատությանը նվիրված մի շարք աշխատությունների։ 1973-ին Գերմանիայում հրատարակված «Հայկական սարսափներ 1915-16՝ հայի հնարած է արդյո՞ք» աշխատության մեջ ցույց է տվել, որ երիտթուրքական կառավարության նպատակն էր ամբողջովին ոչնչացնել հայերին Թուրքիայում, իսկ կայզերական Գերմանիան աջակցել է նրան այդ հանցագործության մեջ։ Այս կապակցությամբ Վ. հերքում է թուրք որոշ պատմաբանների այն պնդումը, որով մեծ տերություններին՝