Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տերագմից հետո հայկական հարցի արծարծման համար ստեղծված նպաստավոր պայմաններից Վ. Թուրքիայի Ց եպիսկոպոսների անունից խնդրագիր է ներկայացրել կայսր Ալեքսանդր 11-ին՝ Ռուսաստանից հայցելով արևմտահայերի պաշտպանությունը (Եվրոպական քրիստոնյաների օրինակով)։ Վ. մեծ եոանդ է ներդրել Սան Ստեֆանոյի պայմանագրում (1878) արևմտահայերի մասին հատուկ (16-իդ) հոդված մտցնելու և հայկական հարցը Բեոլինի կոնգրեսում (1878) քննելու գործում, որի համար և վեհաժողով է ուղարկել հայկական ազգային պատվիրակություն։ Վարել է շրջահայաց քաղաքականություն Բ. դռան, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև նրանց բարյացակամ վերաբերմունքը հայկական հարցում շահելու ակնկալիքով։ 187Ց-ի մայիսի 31-ին դիմել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին՝ նշելով Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու անհրաժեշտությունը, անգլ. դեսպանին՝ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը գործադրելու համար, սակայն՝ ապարդյուն։ Անպատասխան են մնացել նաև Բ. դոանը ներկայացրած բազմաթիվ հուշագրերը։ 1884-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն առողջական ծանր վիճակի պատճառով հրաժարվել է։ Հայաստանի ազատագրության ուղին Վ. համարել է հայության ազգահավաքումը, խաղաղ շինարարությունն ու դիվանագիտական միջոցները։

Գրականություն

ՕրմաՕյաՕ Մ., Ազգապատում, մաս 3, երուսաղեմ, 1927։ Կիրակոսյան 3., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դ. 70-ական թթ.), Ե., 1978։ Ն ու յ ն ի, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դ. 80ական թթ), Ե., 1980։ Ս ի ր ու ն ի Հ., Պոլիս և իր դերը, հ. 3-4, Անթիլիաս, 1987-88։

Գ. Խուդինյան

ՎԱՐՈՒԺԱՆ Դանիել (Չպուգքյարյան Դանիել Գրիգորի) (1884, գ. Բրգնիք (Սեբաստիայի նահանգում)-1915, Մեծ Եղեռնի զոհ), բանաստեղծ, գրական հասարակական գործիչ:

Կրթությունը ստացել է Կ.Պոլսի հայկական ուս. հաստատություններում, Վե նետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը։ 1909-11-ին դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911-12-ին՝ Թոխաթի (Եվդոկիա) ազգային ճեմարանում, Կ. Պոլսի Լուսավորչյան վարժարանում (տնօրեն՝ 1912-15-ին)։

«Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) ստեղծագործությունների ժողներում անհատի և ժողովրդի, արվեստի և իրականության, պոետի և նրան շրջապատող աշխարհի բարդ ու բազմաբնույթ փոխհարաբերությունների հետ հստակորեն երևում է տառապանքի բովով անցած հայ ժողովրդի ողբերգությունը, բանաստեղծի տագնապը նրա ապագայի հանդեպ։ 1894-1896-ի արյունոտ օրերի հիշողությունները, ուժգնացող վտանգի զգացողությունը, թուրք ջարդարարների դեմ հանդիման հայտնված անզեն ու անպաշտպան ժողովրդի ծանրագույն կացությունը պոետին հասցնում են հոգեկան ահագնացող ապրումների.

Լացեք, լացեք, ով հեգ Մայրեր, հեգ հարսեր,
Աստզերե աստրզ ձեր ոզրաեքը ձգած՝
Այս օր մեր սե. հոգին վրա
Սա մորթըված Արշալայսներր լացեք…

(Երկեր, 1969, էջ 58)։

Մոխրից հաոնած և դեպի հավերժություն գնացող ժողովրդի պայքարը, հերոսական անցյալը, պատմության դասերը՝ սրանք են Վ-ի ստեղծագործության հիմնական ուղղություններից մեկը։

Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ «Դահիճ Տեղն ալ կտոնե իր հաղթանակն արյունռուշտ», նա համոզմունքով գրում է. «Արշալույսին կառքն արդեն կսպասե մեր դռան քով»։

ՎԵԳՆԵՐ (Wegner) Արմին Թեոֆիլ (1886-1978), գերմանացի գրող, բանաստեղծ։ 1915-16-ին որպես սանիտարական ծառայության սպա գեներալ Ֆոն դեր Գոլցի բանակում եղել է Միջագետքում, միաժամանակ գերմ. մի շարք թերթերի ռազմական թղթակիցն էր։ Թուրքիայում գտնվելու ժամանակ դարձել է երիտթուրքական իշխանությունների ոճրագործությունների ականատեսը։ հ տարբերություն գերմ. շատ զինծառայողների. որոնք անտարբեր էին հայերի ջարդերին ու տանջանքներին, Վ. ապարդյուն փորձել է գերմ. հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խժդժությունների վրա։ 1919-ին դասախոսություններով հանդես է եկել Գերմանիայի շատ քաղաքներում, պատմել անապատները քշված հայերի տառապանքների մասին, ցուցադրել դիապոգիտիվներ։ Նույն թվականին Վ. գրել է իր հայտնի «Բաց նամակ ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին»՝ ձգտելով հասնել ցեղասպանության բոլոր մեղավորների պատժին։ Հարց է բարձրացրել բարոյական և նյութ, օգնություն ցույց տալ փրկվածներին, պահանջել բռնությամբ մահմեդականություն ընդունած հազարավոր հայ կանանց և երեխաների քրիստոնեական դարձի բերել, ապահովել հայրենի տները վերադառնալու իրավունքը և կորցրած ունեցվածքի փոխհատուցումը։ 1921-ի հունիսի 2-3-ին Բեռլինում կայացած դատավարության ժամանակ հանդես է եկել Թալեաթին սպանող ժող. վրիժառու Ս. Թեհլերյանի պաշտպանությամբ։ Գրել է նաև այդ դատավարության սղագրական հաշվետվության նախաբանը, որը լույս է տեսել Բեռլինում (1921-ին)՝ «Թալեաթ փաշայի դատավարությունը» վերտառությամբ։ 1922-ին Իզմիրում հայերի