Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մար։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, ապա 1918-ի հեղափոխական իրադարձություններին։ Հետագա տարիներին զբաղվել է գրակ-յամբ։ 1938-ին Ավստրիայի ֆաշիստ, օկուպացումից հետո մեկնել է Իտալիա, ապա՝ Ֆրանսիա. իսկ այնուհետև հաստատվել ԱՄՆ-ում։

Գրակ. ասպարեզ է մտել որպես բանաստեղծ։ 1910-ական թթ. հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողներ, որոնցում բացահայտված են հեղինակի մարդասիրական հայացքները, ընդվզումը պատերազմի դեմ։ Կիսելով էքսպրեսիոնիստների հաս-էթիկական հայացքները՝ հետագայում անցել է ռեալիզմի դիրքերը։ Գրել է նաև վեպեր և թատերգություններ։

Վ-ի ստեղծագործության մեջ առանձնակի տեղ է գրավում «Մուսա լեռան 40 օրը» (1934) վեպը։ Վեպի համար հիմք են ծառայել 1915-ին Սուեդիայում ծավալված իրական դեպքերը, երբ թուրք, ջարդարարները փորձեցին հայաթափել Միջերկրական ծովի ափին գըտնըվող այդ շրջանը։ Հայերը որոշեցին ընդդիմանալ թուրք, իշխանություններին. բարձրանալով Մուսա լեռ կազմակերպեցին ինքնապաշտպանություն, որը տևեց 53 օր (տես Մուսա լեոան հերոսամարտ 1915). Հեղինակը օգտագործել է ականատեսի վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը և այդ նպատակով մի քանի ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում։ Վ. խորապես ընկալել է հայ ժողովրդի տառապանքն ու վիշտը, նրա պայքարի արդարացիությունը և ստեղծել գեղարվեստական մի գործ, որտեղ ժողովրդի ճակատագիրը իմաստավորվել է Մուսա լեռան հերոս պաշտպանների օրինակով։ Շատ կարճ ժամանակում վեպը մեծ ժողովրդայնություն է ձեռք բերել. 1934-ին արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին։ Նույն թվականին թարգմանվել է անգլ., իտալ., ֆրանս. և այլ լեզուներով, 1935ին՝ հայերեն, հրատարակվել է ավելի քան 20 լեզուներով։ Ֆաշիստ. Գերմանիայում այս, ինչպես և Վ-ի մի շարք այլ ստեղծագործություններ, դասվել են «հակագերմանական ոգու» գործերի շարքը և արգելվել։ Վեպի "հիման վրա իրականացվել են բեմադրություններ, էկրանահանումներ, իսկ չեխ կոմպոզիտոր Յո. Մատեյը գրել է օպերա։

Երկեր Մուսա լեոանքառասուն օրը. աոաջաբանը՝ Մ. Դոլդինի, վերջաբանը՝ Մ. Փիրոլմովայի, ft, 1937։

Մ. Փիրումովա

ՎԵՈՒ (Veou) Պոլ դյու (" 1963), ֆրանսիացի պատմաբան։ Գրել է «Կիլիկիայի տառապանքը. 1919-1922» (1954) աշխատությունը՝ նվիրված կիլիկիացի հայերի ճակատագրին՝ 1919-21-ի ֆրանս. գրավման շրջանում։ Գրքում, որը գրված է հարուստ փաստական նյութի և հեղինակի անձն, դիտարկումների հիման վրա, տրված է հայկական ցեղասպանության տարիներին Կիլիկիայում փրկված հայերի նկատւհսմբ ինչպես ֆրանս., այնպես էլ թուրք, քաղաքականության անկողմնակալ գնահատականը։ Հեղինակը նշում է. որ ֆրանս. ռազմական և քաղաքացիական վարչության թողտվության պատճառով Կիլիկիայի հայերը տասնյակ հազարավոր նոր գոհեր տվեցին, այս անգամ արդեն քեմալական զորքերի կողմից (Մարաշում, Հաճընում, Սիսում, Զեյթունում և այլ վայրերում)։ Ֆիզ. ոչնչացման սպառնալիքի տակ նրանք ստիպված տարագրվեցին։ Աշխատության մեջ նշանակալի տեղ է հատկացված Կիլիկիայի տարբեր շրջաններում հայերի կազմակերպած ինքնապաշտպանության լուսաբանմանը։

Երկեր Ch/dliens en peril au Mousse Dagh, P., 1939; La passion data C/hcie 1919-1922, P., 1954.

Ռ. Սահակյան

ՎԻԼՀԵԼՄ II (1859-1941). Գերմանիայի կայսր (1888-1918)։ Ակտիվորեն նպաստել է առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սանձազերծմանը։ Օգտվելով Գերմանիայի աճող ռագմաքաղ. ազդեցությունից Թուրքիայում՝ Վ. II նրան դարձրել է իր դաշնակիցը սկսված (օգոստ. 1914) պատերազմում։ Վարել է շեշտված հակահայկական քաղաքականություն, աջակցել երիտթուրքերին՝ իրականացնելու հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագիրը։ 1918-ի նոյեմբերին Գերմանիայում բռնկված բուրժուա-դեմոկրատ. հեղափոխությամբ գահընկեց է արվել, փախել է Հոլանդիա, որտեղ ապրել է մինչև մահը։

ՎԻԼՍՈՆ (Wilson) Թոմաս Վուդրո (1856-1924), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 38-րդ պրեզիդենտը (1913-21) դեմոկրատ, կուսակցությունից։ Փիլիսոփայության դ-ր (1886), Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր (1890-1902)։ Առաջին համաշխարային պատերազմում 1917-ից Վ-ի կառավարությունը հանդես է եկել Անտանտի կողմում։ 1918-ի հունվ. Վ. առաջ է քաշել խաղաղության (պացիֆիստական) ծրագիր («տասնչորս կետեր»)՝ ԱՄՆ-ի դերը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով։ Գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում, որի արդյունքները աննպաստ եղան Վ-ի վարչակազմի և ԱՄՆ-ի համար, քանի որ չսասանվեցին Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջատար դիրքերը համաշխարհային և եվրոպական քաղաքականության մեջ։ Վ. հայկական հարցի դրական լուծման և անկախ հայկական պետության ստեղծման ջատագով էր, ինչն իր արտահայտությունն է գտել Հայաստանի մանդատը ստանձնհլու նրա պատրաստականության մեջ։ Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վ. հանձն է առել 1920ի Սևրի հաշտության պայմանագրով ստեղծվող ապագա հայկական պետության սահմանները որոշողի դերը (տես Վիլսոնի իրավարարական պայմանակարգ)։ Սակայն հակասությունների սրումը մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից եվրոպական տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) միջև, ինչպես նաև նորաստեղծ խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ և բացասական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությանը, որը նրա կողմից դիտվում էր որպես Անտանտի իմպեր. պետությունների դաշնակից, ձախողեցին ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ-ի սենատում, այնպես և Սևրի պայմանագրի իրագործումը։