Գրականություն
Г е р ա о в 3. М., Вудро Вильсон, М., 1983; В а к е г R. S., Woodrow Wilson, Life and Letters, v. 1-8, N. Հ, 127-39; Hovannisi an R. G„ The Republic of Armenia, v. 1, 1918-1919, Berkeley-L. AL, 1971.
Ձ. Թորոսյան
ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳ, այս անվամբ է հայտնի 1920ի Սան ՌԵմոյի կոնֆերանսի որոշմամբ և Սևրի հաշտության պայմանագրի պայմաններով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների որոշման վերաբերյալ Վուդրո Վիլսոնի առաջարկությունը։ Ըստ պայմանագրի, այն ստորագրող երկրները համաձայնվում էին ԱՄՆ-ի հայեցողությանը թողնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների որոշումը Էրզրումի, Տրապիգոնի, Վանի և Բիթլիսի նահանգների (վիլայեթներ) տարածքում, ինչպես նաև Հայաստանին դեպի ծով ելք տրամադրելու ԱՄՆ-ի առաջարկը։ Որպես իրավարար (արբիտր) այդ հարցով զբաղվում էր ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնը։ Նա 1920-ի նոյեմբ. 22-ին ներկայացրեց իր որոշումը, համաձայն որի հայ-թուրք սահմանը սկսվում էր Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից հարավ-արմ. և Բիթլիս ու Մուշ քաղաքներից հարավ-արմ. (սահմանագծից դուրս էր մնում Վանի նահանգի մոտ կեսը և գրեթե ամբողջությամբ Սղերդի գավաոը)։ Այնուհետև սահմանը ձգվում էր հս., անցնում Երզնկայից ոչ հեռու, որոշվում ըստ բնական աշխարհագրական պատնեշի և ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանին դեպի Սև ծով. հարմար ելք ապահովելու համար սահմանն անցնում էր Դերսիմից հս.։ Համաձայն Վ.ի.պ-ի, արևմտյան Հայաստանի տարածքը կազմելու էր 40 հազար քառ. մղոն։
Վ.ի.պ. չիրականացվեց, քանի որ քեմալական Թուրքիան, հենվելով Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցության վրա և օգտվելով արևմտյան տերությունների թողտվությունից. համառ պայքար ծավալեց Սևրի պայմանագրի ձախողման համար։ 1920-ի թուրք-հայկական պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, որը ոչ մի օգնություն չէր ստանում դաշնակից երկրներից, պարտություն կրեց և հարկադրված ստորագրեց 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով նա հրաժարվեց Սևրի հաշտության պայմանագրից (տես նաև Հայաստանի մանդատ 1920) .
Գրականություն
Документы внешней политики СССР, т. 14, М., 1957-60; Papers Relating to the Foreign Relations of the Untied Stales (The Department of State). 1920, v. 3, W., 1936; Documents on British Foreign Policy. 1919-1939, First Series, v. 1-19, L, 1947-74
3m Բարսեղով (Աոսկվա)
ՎՈՐՈՆՑՌՎ-ԴԱՇԿՌՎ Իլլարիոն Իվանովիչ (1837-1916), ռուս պետական գործիչ, գեներալ-ւեյտենանտ, կոմս։
1905-1915-ին՝ Կովկասի փոխարքա։ Սիրաշահել է տեղական, մասնավորապես հայ բուրժուազիային, նպաստել երկրամասում բուրժ. բնույթի մի շարք տնտեսական բարեփոխումների իրականացմանը։ Նրա պնդմամբ Նիկոլայ Il-ը 1905-ի օգոստ. 1-ին ստորագրել է հրամանագիր 1903-ին բռնագրավված հայկական եկեղեցական ունեցվածքը (տես Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903) վերադարձնելու և հայկական դպրոցները վերաբացելու մասին։ Վ-Դ-ի միջնորդությամբ Ռուսաստանի կառավարությունը ստանձնել է Թուրքիայում հայկական բարենորոգումների (տես Հայկական բարենորոգումներ 1912-1914) անցկացման նախաձեռնությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին բանակցել է Հայ ազգային բյուրոյի հետ և ձեռնամուխ եղել հայկական կամավոր, գնդերի կազմակերպմանը (ռուս, բանակի կազմում)՝ Թուրքիայի դեմ պատերազմելու համար։
ՎՌԱՄՅԱՆ Արշակ (Դերձակյան Օնիկ), Վահապ, Վարազ (1870, Կ.Պոլիս 1915, Վան). ագգային-ագատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, ապա ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1889)։ Մասնակցել է օսմ. բանկը գրավելու (տես «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896) նախապատրաստական աշխատանքներին. ձերբակալվել է, սակայն կարողացել է փախչել։ 1897-ին Բուլ ղարիայում և Ռումինիայում զբաղվել է քարոզչական աշխատանքով։ 1898-ին անցել է ժնև, ուր ստանձնել է ՀՀԴ արևմտյան բյուրոյի գործավարությունը, միաժամանակ աշխատակցել «Դրոշակին» (1899-ին նաև խմբագիրը) և հաճախել համալսարանական դասախոսությունների։ Գործուն մասնակցություն է ունեցել Ամերիկայում ՀՀԴ կազմակերպությունների ստեղծմանը և «Հայրենիք» թերթի հիմնադրմանը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո Կ. Պոլսում ընտրվել է օսմ. խորհրդարանի երեսփոխան։ 1915-ի ապրիլին դարձել է դավադրության զոհ։
U. Ներսիսյան
ՎՐԱՅՅԱՆ Սիմոն (Գռուգյան, Գրուզինյան) (1882, գ. Մեծ Սալա (Նոր Նախիջևանի մոտ) 1969, Բեյրութ), քաղաքական. պետական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, 1906-ին Էջմիածնի Գևորգյան ճեմարանը. 1908-10-ին սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական և մանկավարժ, ֆակուլտետներում։ 1906-ին վերադառնալով Նոր Նախիջևան՝ զբաղվել է հայդուկային ջոկատներին զենք ու զինամթերք հայթայթեւու և փոխադրելու գործով։ 1910-ին Մոսկվայում հրատարակել է «Պսակ» ժող., որի 3000 օրինակը ցարական ոստիկանները այրել են։ Սաստկացած հետապնդումներից խուսափելով Վ. անցել է Բաթում, ապա՝ Տրապիզոն, Կ. Պոլիս։ 1910-11ին Կարինում խմբագրել է «Հառաջ» թերթը, եղել ուսուցիչ Սանասարյան և Ս. Հռիփսիմյան վարժարաններում։ 1911-ից (3 տարի) «Հայրենիքի» (Բոստոն) խմբագիրն էր։ 1914-ին եկել է Թիֆլիս, զբաղվել հայկական կամավոր, գնդերի կազմակերպման գործով։ Վա