պաշտպանների ռազմամթերքը, ե թըշնամին հրետանային ռմբակոծությունից հետո ի վերջո գրավել է Տալվորիկը։ Թուրք և քուրդ հրոսակները Տալվորիկի և Սասունի մյուս գյուղերի բնակիչներին սրի են քաշել՝ գործադրելով անմարդկային դաժանություն։
Թուրք-քրդական հարձակումները Տսդվորիկի վրա և նրանց գործելակերպը վկայում են, որ XIX դ. վերջին և XX դ. սկզբին թուրք, կառավարությունը վարել է հայահալած քաղաքականություն, իրականացրել հայկական կոտորածներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ժողովրդին։
Տալվորիկի պաշտպանությունը
1893-ին և 1904-ին հայ ժողովրդի ագգազատագրական պայքարի հերոսական էջերից է։
Ս. Պողոսյան
ՏԱԴԱՎԱՐՅԱՆ (Չատրճյան) Նագարեթ Նահապետի (1862, Սեբաստիա • 1915, Մեծ եղեռնի գոհ), հասարակական գործիչ, բնագետ, բժիշկ, գյուղատընտես։ Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի վարժարաններում, ապա սովորել Փարիզում, ստացել գյուղատնտեսի և բժշկի մասնագիտություն։ 1883-ին վերադարձել է Կ. Պոլիս, ապա մեկնել Սեբաստիա. ընդունել ազգային վարժարանների տնօրինությունը, 1885-ից՝ Կ. Պոլսի Գատըգյուղի Արամյան վարժարանի, 1893-ին՝ Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցի տնօրեն։
Զբաղվել է գիտական գործունեությամբ։
1896-ին թուրք, իշխանությունները բանտարկել են Տ-ին, ազատվել է ներմամբ, նորից է բանտարկվել 1900-ին և արձակվել ֆրանս. դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ 1905-ին տեղափոխվել է Կահիրե. աշխատել որպես բժիշկ, մանկավարժ, մասնակցել Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրմանը։ 1908-ի երիտթուիք. հեղաշրջումից հետո վերադար ձել է Կ. Պոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել հոդային հարցի նախագծի մշակմամբ։ Տ. հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-12-ին) և Կ. Պոլսի քաղաքապետարանում (1912-13ին)։ 1914-ին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է Կովկաս։ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվել է Կ. Պոլսում և գազանաբար սպանվել աքսորի ճանապարհին։ Տ. գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ նվիրված բնագիտությանը, բժշկությանը (հրատարակվել են ֆրանս. և թուրք.), Հայաստանի պատմությանն ու հայ եկեղեցուն։
ՏԱՄԱՏՅԱՆ Միհրան (1863, Կ. Պոլիս 1945, Կահիրե), հասարակական-քաղաքական գործիչ։ Սկգբ. կրթությունը ստացել է ծննդավայրում, ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելւան վարժարանը։ Եղել է ուսուցիչ Կ. Պոլսում, Ադանայում, Մուշում և հայկական դպրոցների տեսուչ՝ Տուրուբերանում ու Վասպուրականում։ 1890-ին Գում Գափուի ցույցին մասնակցելու համար հալածվել է, Կ. Պոլսից անցել Աթենք։ 1891-ին վերադարձել է Սասուն և տեղի հայերին նախապատրաստել ինքնապաշտպանության։ 1893-ին ձերբակալվել է և մեկ տարի բանտարկվել (Կ. Պոլսում)։
1897-ին հեռացել է հնչակյան կուսակցությունից, հետագայում մասնակցել սահմանադրական ռամկավար կուսակցության ստեղծմանը։ Տ. որպես Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության կազմում։ Փորձել է Կիլիկիայում ստեղծել հայկական ինքնավար պետություն։ 1920-ի օգոստ. 4-ին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը, Տ-ի նախագահությամբ, հռչակել է անկախ հանրապետություն՝ Ինքնավար Հայաստան Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Սակայն անգլո-ֆրանս. հակասությունների սրման պայմաններում դեպի Թուրքիա հակված ֆրանս. զինվորական իշխանությունները ցրել են Տ-ի գլխավորած կառավարությունը։
Տ. զբաղվել է նաև գրակ. գործունեությամբ. գրել է բանաստեղծություններ. կատարել թարգմանություններ։
Գրականություն
Տ ե փ ո յ ա ն Պ., Միհրան Տամատյան (18631945), Կահիրե, 1956։
Հ. Պողոսյան
ՏԱՇՁՅԱՆ Հակոբոս (Տաշյան Ֆրանկիսկոս) (1866-1933), հայագետ-պատմաբան։ 1885-ին ավարտելով Վիեննայի համալսարանը՝ մտել է Մխիթարյան միաբանության մեջ։ 1909-ին արևմտյան Հայաստան կատարած ուղևորության նյութերի հիման վրա գրել է մի շարք աշխատություններ Էրզրումի նահանգի հս. գավառների բոնի մահմեդականացված հայության, 1894-96-ի հայկական կոտորածների մասին։ Արևմտյան Հայաստանի ազատագրումը կապել է եվրոպական պետությունների օգնության հետ. աղետաբեր համարել հայդուկային շարժումը, հայ քաղաքական կուսակցությունների մղած հակաթուրք. պայքարը։ Տասնյակ հայագիտ. ուսումնասիրությունների մեջ առանձնանում է «Հայ ազգի տարագրությունը…» մենագրությունը, որում փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտել է հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքական կառավարության իրագործած եղեռնական քաղաքականության դիվային էությունը։
Երկ Հայ ազգի տարագրությունը գերմանական վավերագիրներու համեմատ, Վնն., 1921։
Ա Մելքոնյան
ՏԱՌԼԵ Եվգենի Վիկտորովիչ (18751955), պատմաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։ եվրոպական երկրների նորագույն պատմության մասնագետ։ «Եվրոպան իմպերիալիզմի դարաշրջանում» (1927) աշխատության մեջ քննել է առաջին համաշխարհային պատերազմի նախադրյալներն ու պատմությունը։ Անդրադառնալով թուրք, կառավարության 1Ց15-16-ին կազմակերպած հայերի ցեղասպանությանը՝ Տ. նշել է. որ, իրականացնելով այդ չարագործությունը, Թուրքիա