Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արգելման վրա, այն է՝ թույլ չտալ այնպիսի միջոցառումներ ու գործողություններ, որոնք ուղղված են բնակչության որևէ խմբի ազգային լեզվի օգտագործման և ազգային մշակույթի դեմ։ Սակայն այդ առաջարկը մերժվեց և չմտավ Կոնվենցիայի մեջ։ ԽՍՀՄ ներկայացուցիչը 1949-ի դեկտ. 16-ին Կոնվենցիայի ստորագրման ժամանակ վերապահում կատարեց 9-րդ հոդվածի վերաբերյալ. «Խորհրդային Միությունը իր համար պարտավորեցնող չի համարում 9-րդ հոդվածի այն դրույթները, որոնք նախատեսում են, որ ներկա Կոնվենցիայի պարզաբանման, կիրառման կամ կատարման հարցերի վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կողմերից որևէ մեկի պահանջով հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը, և հայտարարում է, որ նման դեպքերում կվարվի այնպես, ինչպես և մինչև այժմ արել է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում կպահանջի վիճարկող բոլոր կողմերի համաձայնությունը»։ Նման վերապահությունը ըստ էության ի չիք էր դարձնում Ց-րդ հոդվածը։

ԽՍՀՄ մյուս վերապահությունը վերաբերում էր 12-րդ հոդվածին, որտեղ ասվում էր. որ «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ուզած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով կարող է ներկա Կոնվենցիայի գործադրումը տարածել բոլոր այն տարածքների կամ դրանցից մի քանիսի վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար նա պատասխանատվություն է կրում»։ Իր անհամաձայնությունը հայտնելով այդ հոդվածին՝ ԽՍՀՄ-ը հաստատում էր, որ, իր կարծիքով, «Կոնվենցիայի բոլոր դրույթները պետք է տարածվեն ինքնակառավարումից զուրկ, ներառյալ խնամարկյալ տարածքների վրա»։ Տվյալ վերապահությունը իր ուժը կորցրել է. քանի որ ներկայումս խնամարկյալ տարածքներ չեն մնացել։

Այդ Կոնվենցիաս ստորագրած ԽՍՀՄ-ը այդպես էլ իր օրենսդրության մեջ ցեղասպանության մասին հոդվածներ չունեցավ։

Գրականություն

Сборник действующих договоров…, в. 16, М., 1957, с. 66-71; Ведомости Верховного Совета СССР, 1954, N 12 с. 244; The Crime of Genocide.

A United Nations Conventionis Aimed of Preventing Destruction of Groups and of Punishing those Responsible, N. Y„ 1949.

Հ. Հակոբյան

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում թուրք ջարդարարների կատարած հայերի ցեղասպանությունը հայ ժողովրդին հասցված անասելի մարդկային կորուստներից, հայ մշակույթին հասցված վիթխարի վնասից (տես Ազգային-մշակութային եղեռն) բացի հոգեբանական ու սոցիալ-հոգեբանական խոր ազդեցություն գործեց նաև հայ ազգի կյանքի ամենատարբեր կողմերի վրա։ Այդ ազդեցության սևեռումը հայերի ոչ միայն ընդհանուր, այլև սոցիալական, քաղաքական, էթնիկ, ու քրեածին հոգեբանության վրա առաջադրում է մի շարք կոնկրետ հարցեր և պահանջում հստակ ընդհանրացումներ։ Հայերի ցեղասպանության հոգեբ. հետևանքները անբավարար են հետազոտված։ Այդ խնդրին են նվիրված արտասահմանյան հայ հետագոտոդներ Ա. Պոդոսյանի, Լ. Բոյաջյանի, Վ. Տատրյանի, Ա. Գրիգորյանի մի քանի աշխատություններ։

Համաշխարհային գիտության մեջ ձևավորվել է բնական երևույթների (երկրաշարժ, ջրհեղեղներ, փոթորիկներ և այլն), տեխնոլոգիական (արտադր. օբյեկտների խոշոր վթարներ, զանգվածային թունավորումներ և այլն) վթարների հոգեբ. հետևանքներն ուսումնասիրող մի ուղղություն՝ վիկտիմոլոգիան (լատ. victima զոհ)՝ գոհաբանությունը, որն ընդգրկում է նաև ցեղասպանության հետևանքների ուսումնասիրությունը։ Մարդկանց զանգվածային ոչնչացման, ինչպես նաև այդ ցնցումն ապրած բնակչության սոց-հոգեբ. խնդիրները հետազոտված են արտասահմանյան մի շարք հոգեբանների, հոգեբույժների ու սոցիոլոգների (Ա. Բոմ, Ո. Բոլին, է. Քուարենտելի, Ո. Քիսթ և ուրիշներ) աշխատություններում։ Հայերի ցեղասպանությունը անմիջական ու հեռավոր հետևանքներ է թողել հայ ազգի կենսագործունեության, հոգևոր կերտվածքի ու բնավորության, սերունդների հետագա ողջ սոցիալական գործունեության, նրա իղձերի ու ձգտումների վրա։

Դեռևս մինչև 1915-ի ողբերգական իրադարձությունները հայ ժողովրդի հոգեկան ու հոգեբ. կերտվածքի մեջ ձևավորվել էին հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններով, նախ և առաջ, պետականության վաղ կորստով և օտարերկրյա տևական տիրապետությամբ պայմանավորված գծեր, օրինակ, սեփական անձի ապահովությանը սպառնացող մշտական վտանգի, իր իսկ հայրենիքում ազգային արժանապատվության ու կրոն, համոզմունքների խոցելիության զգացողությունը։ Դարեր շարունակ հայերի հոգեբանությանը, անկախ նրանց սոցիալական, կրոն, և տարիքային պատկանելությունից. հատուկ են եղել այդ զգացումները, որոնց ամբողջականությունն էլ ձևավորել է հայերի հավաքական և անհատական վարքագիծը։ Դրանցով են պայմանավորված հայ ժողովրդի բուռն ընդվզումը ճնշողների դեմ, նրա համառ ազատագրական ձգտումները։ Ցեղասպանության հոգեբ. հետևանքները մի տևական բարդ գործընթաց է, որը մշտապես հղի է հայերի զգացմունքների և մտածողության մեջ՝ նախատեսելի և աննախատեսելի փոփոխություններով։

Ցեղասպանության անմիջական հետևանք է ֆիզիկապես բնաջնջվելու հավաքական վախ ը, որը հաճախ վերածվել է ախտաբանական վախի, խելացնոր զգայախաբությունների, մղձավանջների, մոտալուտ ջարդի սպասումի կամ խուճապահար փախուստի։ Սա հատկապես վերաբերում է ցեղասպանություն և տեղահանություն ապրած սերնդին։ Մյուս կողմից, սակայն, այդ նույն զգացումները նպաստել են հայերի պաշտպանական եռանդի ուժեղացմանը, նրան մղել ինքնապաշտպանության։ Ինքնապաշտպանությունը իր բոլոր ձևերով բնական օրինաչափություն է՝ պայմանավորված ապրելու, սեփական ընտանիքը, ազգային իրավունքներն ու արժեքները պաշտպանելու ձգտումով ու վճռականությամբ։ Ինքնապաշտպա նության դիմելիս հայ ժողովուրդը հենվել է իր ազգային-հոգեբ. ու բարոյա-