Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կամային հատկությունների, ավանդույթների և մարտունակության կենսափորձի վրա։

Հայերի հոգեկան աշխարհի վրա իր բացասական ազդեցությունն է ունեցել հայերի մի որոշ մասի բոնի կ ր ո նափոխությունը մահմեդականացումը։ Ջարդերի ընթացքում բազմաթիվ հայերի բռնի հրաժարեցրել են իրենց դավանանքից։ Հաճախ դա եղել է կյանքը փրկելու միակ միջոցը։ Եվ, այդուհանդերձ, հայասպանությունը չի սասանել հայ ժողովրդի հավատարմությունն իր բազմադարյան ազգային կրոնին քրիստոնեությանը։

Ցեղասպանության անմիջական հետևանք է նաև հայ ազգի վրիժառության զգացումը ջարդարարների ու դահիճների նկատմամբ։ Այդ զգացումը միաժամանակ հայերի ազգային ինքնագիտակցության նոր զարթոնքի արտահայտությունն է։ Հոշոտված, հուսահատության դուռը հասած ժողովուրդը ծնունդ տվեց ոչ միայն հերոս անհատների, այլև ինքը, անցնելով արհավիրքների, ջարդերի, հոգեկան տվայտանքների բովով, կռեց սեփական անմեղության, ոտնահարված արդարության գիտակցումից զորացող վրիժառության կամքը։

Ցեղասպանության հեռավոր հետևանքներից է ժողովրդի պատմական հիշող ու թյան նոր շերտի առաջացումը, որում նստվածք են տվել ու արմատներ նետել ցեղասպանության հետ կապված բոլոր երևույթները, ահավոր կորուստների, ավերված տների անհատնում ցավը, ապրածի մղձավանջը, սերնդի կրած արհավիրքը, բազմահազար որբերի ու հարազատների չհատուցված ատելությունը ջարդարարների հանդեպ։ Իր ծագումով, բնույթով ու բովանդակությամբ այս հետևանքն աչքի է ընկնում խոր գգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ։ Սերնդից սերունդ հաղորդվող պատմական հիշողությունը ցեղասպանության իրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի գիտակցականի և անգիտակցականի ոլորտներում, որը նրան դարձնում է դյուրազգաց սեփական ազգային արժանապատ վության նկատմամբ ամեն մի ոտնձգության, իր իրավունքների ամեն մի ոտնահարման հանդեպ։ Դա հատկապես հստակ դրսևորվեց ադրբ. ծայրահեղականների կազմակերպած Սումգայիթի (1988-ի փետր.) և Ադրբեջանի այլ վայրերի, Բաքվի (1990-ի հունվ.) հայերի ջարդերի ժամանակ, որոնք ժողովրդի հիշողության մեջ արթնացրին նրա ոչ հեռավոր անցյալի մռայլ էջերը։ Միաժամանակ ժողովրդի պատմական հիշողությունը, մասնավորապես կապված հայերի ցեղասպանության իրադարձությունների հետ, նպաստեց հայերի ազգային համախմբման գործընթացին, իրենց ինքնությունը պահպանելու, սոցիալ-տնտեսական ոլորտներում և հոգևոր կյանքում վերածնության ու ինքնահաստատման հասնելու նրանց ձգտմանը։

Հայերի զանգվածային ցեղասպանությունը, իրականացված տարբեր ժամանակներում, միջազգային լայն արձագանք գտավ։ Մարդկային կարեկցանքը, համերաշխության ոգին, բարոյական ու նյութ, օգնությունը, հայանպաստ ելույթները, միջազգային օրենսդրության նորմերի գործադրումը թուրք ջարդարարների նկատմամբ ոչ միայն մարդասիրական զգացմունքների դըրսևորում էին, այլև նպաստեցին հայերի գիտակցության մեջ այն համոզմունքի ձևավորմանը, որ հայ ժողովրդի ճակատագիրը, հայկական հարցը պետք է պահել միջազգային հարաբերությունների ոլորտում, պետք է գտնել արդարացի լուծում։

Գրականություն

Պողոսյան Հ.Պ., Հայ ցեղը և հալածանքները հոգեբանության լույսի տակ. Բոստոն. 1919։ Նույնի, Ներածություն հայ հոգեբանության, Կահիրե, 1958։ В о у a j i a ո L, Grigorian H„ Psychosocial Sequaiae of the Armenian Genociade, in "The Armenian Genoc ՝tade in Perspective", Ed. by R. G. Hovanissian, New Brunswick Oxford, 1987.

Հ. ԹութունջյաՕ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, գենոցիդ (հուն, ցծոօտ-ստհմ. ցեղ և լատ. caedo սպանում եմ), միջազգային հանցագործություն, որը բնորոշող գործոններն են որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման գործողությունները։ ՄԱԿ-ի 1948-ի դեկտ. 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով բնորոշվող Ց-յան գործողություններ մարդկության պատմության մեջ շատ են եղել՝ հնագույն ժամանակներից սկսված, հատկապես ավերիչ պատերազմների ու անայացնող արշավանքների, էթնիկ, ու կրոն, ներքին ընդհարումների, եվրոպական տերությունների կողմից գաղութատիր. կայսրությունների ստեղծման և աշխարհի բաժանման ու վերաբաժանման ժամանակ, ինչը հանգեցրել է երկու համաշխարհային պատերազմների և այլն։ Սակայն Ց. տերմինը առաջին անգամ շրջանառության մեջ է մտցրել լեհ. իրավաբան, ծագումով հրեա Ոաֆայել Լեմկինը XX դ. 30-ական թթ., իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստացել է միջազգային իրավական կարգավիճակ՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։ Ո. Լեմկինը Ց. ասելով հասկանում էր հայերի կոտորածը Թուրքիայում 1914-18ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (տես Մեծ Եղեռն), ապա և հրեաների ոչնչացումը ֆաշիստ. Գերմանիայում 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին՝ հիտլերականների կողմից գրավված երկրներում։

XX դ. առաջին 8. է համարվում 1,5 միլիոն հայերի ոչնչացումը արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերում, որը կազմակերպել և ծրագրավորված իրականացրել են երիտթուրքական կառավարողները 1915-16ին։ Ց. էր նաև արևելյան Հայաստանի հայ բնակչության զանգվածային սպանությունները. որ իրագործել են 1918-ին Անդրկովկաս ներխուժած թուրք, զորքերն ու 1920-ի սեպտ-դեկտ. Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած քեմալականները, ինչպես նաև 1918-ին և 1920-ին Բաքվում և Շուշիում մուսավաթականների կազմակերպած հայ բնակչության ջարդերը։ Թուրքական իշխանությունների պարբերաբար իրագործած կոտորածների հետևանքով XIX դ. վերջից սկսած հայերի Ց-յան գոհերի թիվը անցնում է 2 միլիոն-ից։

Ց-յան գործողություններ են 1988-ի փետր. հայերի զանգվածային սպանությունները, ջարդերն ու բռնաբարությունները, տեղահանությունները Սումգայիթում, 1989-ին՝ Կիրովաբադում ու Ադրբեջանի մյուս հայաբնակ