ՈՒ
ՈՒԻԼՅԱՄՍ (Williams) ԱնԵվրին ( -1924), անգլիական հասարակական և քաղաքական գործիչ։ 1912-ից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1913-ից՝ Բրիտանա-հայկական կոմիտեի, միաժամանակ՝ Հայ գաղթականների «Լորդ Մեյորզի ֆոնդի» նախագահ։ Արտգործնախարար է. Գրեյին հղած 1914-ի սեպտ. 14-ի նամակում պնդեւ է, որ Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության վրա կախվել է ֆիգ. ոչնչացման սպառնալիքը։ 1915ի մայիսի 2-ին առաջիններից էր, որ դիմել է արտգործնախարարությանը պահանջելով խնդրագիր հղել ԱՄՆ-ի կառավարությանը, որպեսզի նա զգուշացնի Թուրքիային հայերի նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ։ Մշտապես հանդիպել է կառավարության նախագահի և անդամների հետ, խոսել հայկական հարցի մասին։ Հանդիպումներ է ունեցել Պողոս Նուբարի, Ա. Ահարոնյանի, Ա. Խատիսյանի և այլ հայ գործիչների հետ։ Պառլամենտում ելույթ է ունեցել Մուդրոսի զինադադարի (1918) քննադատությամբ, դեմ արտահայտվել անգլ. զորքերը Հայաստանից դուրս բերելուն։ 1921-ին քննադատել է կառավարությանը՝ հայերին տված խոստումները չկատարելու համար։ Անգլ. մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ հայկական հարցի վերաբերյալ։
Ա Կիրակոսյան
ՈէՈՔԸՐ (Walker) Քրիստոֆեր Յոզեֆ (ծ. 1942), անգլիացի պատմաբան։ Կրթությանը ստացել է Լենսինգ և Բրեյզհաուզ քոլեջներում։ 1971-ից զբաղվում է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությամբ։ Եղել է արևմտյան Հայաստանում. այցելել Վան, Դիարբեքիր, Ուրֆա, Այնթապ, Կարս, Անի, Բեյրութ, Դամասկոս, Հալեպ, 1971-ին՝ աոաջին անգամ Երևան։ 1976-ին, Դ. Լանգի հետ, հրատարակել է («Փոքրամասնությունների իրավունքների խումբ» կազմակերպության հովանավորությամբ) «Հայերը» գրքույկը։ 1980-ին լույս է տեսել Ու-ի «Հայաստան, ազգի վերապրումը» աշխատությունը՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մասնավորապես՝ հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականությանը, հայերի ցեղասպանության խնդիրներին, Հայաստանի Հայնրապետության (1918-20), խորհրդային Հայաստանի, հայ սփյուռքի պատմությանը։ Գրքի երկրորդ հրատարակության (1989) մեջ լուսաբանվել է նաև Լեռնային Ղարաբաղի պատմությունը, խնդրի աոկա վիճակը։ 1989-ի նոյեմբ. ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում՝ «Հայաստանը ՑՕ-ական թվականներին. հեռանկարներ և վտանգներ» զեկուցումով, որտեղ վերլուծել է Հայաստանի քաղաքական իրադրությունը, նրա զարգացման հեռանկարները, հայերի ցեղասպանության հիմնախնդիրը ժամանակակից փուլում։
Երկեր Армения. Выживание народа, ЦНИОН АН Армянской ССР, 1982, III серия, N 4; Армения в 90-х годах։ перспективы и опасности,
"Коммунист”, 1990, 24 мая; Геноцид армянперспектива из 1991 г., "Голос Армении", 1991, 6 июля; The Armenians, Memory Minority Rights Group, L, 1976; Armenia։ The Survival of a Nation, N.Y.-L, 1990.
U. Կիրակոսյան
ՈՒՐՖԱ, Ուրհա, Օրֆա, Ռուհա (հին Ե դ ե ս ի ա ն), քաղաք, Ուրֆա իլի կենտրոնը Թուրքիայում։ XIX դ. սկզբին ուներ մոտ 2 հազար տուն, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 35 հազար հայ բնակիչ։ Զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Գործել են Ա. Աստվածածին եկեղեցին (արքեպիսկոպոսի նստավայրն էր), Ա. Սարգիս վանքը՝ կից դպրոցներով, կաթոլիկ հայերի եկեղեցին և վեց տարրական դպրոցներ։ 1895-ի հոկտ., հայկական կոտորածների ժամանակ, թուրք, կանոնավոր զորքն ու բաշիբոզուկները կողոպտել և ավերել են հայերի խանութները, սակայն 50-օրյա պաշարումից հետո, չկարողանալով գրավել հայկական թաղամասը, ձևականորեն վերացրել են պաշարումը և խաբեությամբ զորք մտցնելով այնտեղ՝ կոտորել 10 հդ. անզեն մարդու։ 1915-ին, Մեծ եղեոնի ժամանակ, Ու-ի հայերը դիմել են ինքնապաշտպանության (տես Ուրֆայի հերոսամարտ 1915)։ Uռաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո ողջ մնացած ուրֆացի հայերը (մոտ 6000) վերադարձել են իրենց ծննդավայրը, սակայն քեմալական հալածանքների պայմաններում հարկադրված հեռացել են (մինչև 1923-ը) Սիրիա, Ֆրանսիա, մի մասն էլ՝ խորհրդային Հայաստան։
Գրականություն
Ինճիճյան Ղ, Արշխարհագրոլթիւնչորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։ Օ ո ց ի կ յ ա ն Ա, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947.
ՈՒՐՖԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Ուրֆայի հայերի ինքնապաշտպանական մարտերը սեպտեմբեր-հոկտեմբերին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ուրֆայում բնակվում էր շուրջ 35 հգ. հայ։ 1915-ի ամռան կեսին քաղաք են ժամանել «Թեշքիլաթ-ը մահսուսեի» անդամներ, երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու Ուրֆայի հայության աքսորը։ Ձերբակպլելով քաղաքի երևելիներին՝ բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել իրենց մոտ եղած զենքը։ Օգոստ. 19-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (զոհվել է 300-400 մարդ)։ Այս իրադարձությունները վկայում են, որ պատրաստվում էր դաժան հաշվեհարդար հայերի նկատմամբ։ Ուրֆահայերը վճռել են դիմել ինքնապաշտհանության. այն ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական խորհուրդ, կազմում՝ Մկրտիչ Յոթնեղբայրյան, Հարություն