վայրերում, ինչպես նաև 1990-ի հունվ. Բաքվում. որ իրականացրին ադրբ. ազգայնամոլները Ադրբ. ԽՍՀ պաշտոն, իշխանությունների և իրավապահ մարմինների թողտվությամբ։ Այդ գործողությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948-ի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երեք կետերին, ուստի և դրանց ոգեշնչողները, հրահրողներն ու կազմակերպիչները, այդ թվում՝ Ադրբեջանի ժող. ճակատի պարագլուխները ենթակա են քրեական պատասխանատվության որպես միջազգային հանցագործներ։
Հայերի Ց-յան փաստը տակավին պաշտոն, միջազգային ճանաչում չի ստացել, թեպետ Եվրոխորհրդարանի 1987ի հունիսի 18-ի հայկական բանաձևում Օսմանյան կայսրության հայ բնակչության 19151917-ի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը որակված են որպես 3. (տես Եվրոպական խորհրդարանի բանաձևը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին հոդվածում)։ Թուրքիայում հայերի Ց-յան ընդունումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ց. գործադրվել է Հայկական հարցը փակելու նպատակով։ Հետևաբար Ց-յան փաստի ընդունումից են բխում հայ ժողովրդի օրինական իրավունքի ճանաչումը իր կորցրած հայրենիքի նկատմամբ և հասցված վնասների հատուցումը։
Գրականություն
Հակոբյան Հ.Վ, Գենոցիդր մարդկության դեմ ծանրագույն ոճիր է, •Սովետական Հայաստան» ամսագիր, 1979, N 4։ Ն ո ւ յ ն ի, Сумгаитгеноцид или хулиганство fВ кн. Национальный вопрос и новое мышление, Е, 1939; "Genocide es в Crime under International Law", UN Bulletin 4։70-1 (Jan. 15, 1948)։ The Armenian Genocide. News Accounts from American Press (1915-1922), Berkeley, 1984; Le Crime de silence. Le gdnocide des Armdniens, P., 1984.
Հ. Հակոբյան
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ։ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ։ ԱԿՆԱՐԿՆԵՐ և ՓԱՍՏԵՐ» ("Genocide. Crime against Humanity. Essays and Documents"), հայերի ցեղասպանությանը նվիրված «Արմինյըն ոևյու» հռամսյա հանդեսի հատուկ թողարկում (1984, հ. 37, N1)։ Համարում տեղ են գտել ամերիկյան գիտնականներ Իրվինգ Լյուիս Հորովիցի «Ցեղասպանությունը և սոցիալական տեսության վերականգնումը. հավաքական մահվան բացառիկության վերաբերյալ գիտական դիտարկումների արդյունքները», Ջեյմս Ոեյդի «Հայերի ցեղասպանությունը օսմանյան և թուրքական պատմագրության մեջ», Արմեն Հայրապետյանի «Ռասայական խնդիրներն ու հայերի ցեղասպանությունը. Պետական դեպարտամենտի դոսյեն», Արմեն Հովհաննիսյանի «Միացյալ Նահանգների հետախուզությունն ու Հայկական հարցը 1917-1919 թթ.։ Արխիվային փաստաթղթեր» հոդվածները։ Հավելվածն ամփոփում է 30 փաստաթղթեր, այդ թվում՝ 1915-18-ի ողբերգական իրադարձությունների վկա ամերիկյան ու եվրոպական միսիոներների հաղորդումները ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններին։
Թողարկման խմբագիրն է ժ. Լիպարիտյանը։ Խմբ. խորհրդի մեջ են մտել Ռ. Հովհաննիսյանը, Ռ. Միրաքը, Ա. Աթամյանը և ուրիշներ։
Գ. Մախմուրյան
ՑՐՈՆՔԻ ԿՌԻՎ 1899, մղվել է ապրիլի 24-ին, Գուրգենի գլխավորությամբ հայ ֆիդայիների խմբի (7հոգի) և թուրք զինվորների ու ոստիկանների միջև. Ցրոնք գյուղում։ Իմանալով ֆիդայիների՝ գյուղում գտնվելու մասին Բիթլիսի կուսակալը նրանց դեմ է ուղարկել 1000-ի հասնող զինված խումբ։ Ձգտելով խույս տալ կռվից՝ ֆիդայիները թաքնվել են մի մարագում, որը, սակայն. շրջապատել են թուրքերը՝ իրենց օգնության եկած քրդերի հետ։ Սկսվել է անհավասար մարտ, թշնամին հրդեհել է մարագը։ Ֆիդայիները կրակ բացելով փորձել են դուրս գալ մարագից, բայց զոհվել են։ Թեև Գուրգենին հաջողվել է ճեղքել շրջապատումը, սակայն նա նույնպես զոհվել է։ Այնուամենայնիվ, թուրքերից սպանվել է 23 և վիրավորվել 10 հոգի։ Ց.կ. և Գուրգենի մահը մեծ հարված էին ընդհանուր ապստամբության ծրագրի իրականացմանը։
Գրականություն
Բ դ ե յ ա ն Ա, Բ դ ե յ ա ն Մ., Հարազատ պատմություն Տարոնո, Կահիրե, 1962։
U. Ներսիսյան
ՑՐՈՆՔՑԻ ՄՈՒՐԱԴ (Պետրոպան) (1884, գ. Ցրոնք (Աուշի գավառում) 1927, Բեյրութ), ազգային-ազատագրական պայքարի մարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սկգբ. կրթությունն ստացել է ծննդավայրում, սովորել Աուշի Կեդրոն, վարժարանում։ Վաղ հասակից մասնակցել է թուրք, և քրդական հրոսակներից հայրենի գյուղի պաշտպանությանը, 1901-ին՝ ԱոաքԵլոց վանքի կռվին, 1904-ի՝ Սասունի ապստամբությանը, որը ճնշելուց հետո թուրք, իշխանությունները Ց.Մ-ին բանտարկել են։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ազատվել է և մեկնել Ամերիկա։
1914-ին, առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, խմբով (280 հոգի) ժամանել է Կովկաս. մտել Քեռու կամավոր, գունդը և իբրև վաշտի հրամանատար մասնակցել բազմաթիվ մարտերի։ 1918-ին դարձել է Արամ Մանուկյանի թիկնապահը։ Հայաստանում 1921-ի հակախորհրդ. Փետրվարյան ապստամբության ժամանակ վիրավորվել է. այնուհետև անցել է Պարսկաստան, ապա՝ Հալեպ ու Բեյրութ։