Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոշված սահմանները և պայքարի կոչ արեց՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կաբինի և Սեբաստիայի կոնգրեսները մերժեցին հայկական, հուն, ե արաբ, պետությունների ստեղծման գաղափարը։ Իրենց զավթողական ծրագրերը քողարկելու նպատակով արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի արդարացի պահանջը քեմալականները ներկայացնում էին իբրև նվաճող, ձգտում։ Մ. Քեմալը նշում էր, որ «ազգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին»։

1919-ի վերջին Ք. շ-ման կենտրոն դարձավ Անկարան։ Շարժման կորիզը Փոքր Ասիայի կենտրոնում գործող գյուղաց. զինված ջոկատներն էին («ազգային ուժեր»)։ Քեմալականները պայքարում էին երկու ճակատով, արմում՝ Հունաստանի, արլ-ում՝ Հայաստանի Հանրարպետության դեմ. վերջինիս առավել ուշադրություն էր դարձվում։ Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև հակասություններից՝ քեմալականները զենք գնեցին Ֆրանսիայից և Իտալիայից։

1920-ի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվեց մեջլիս (պառլամենտ)՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱԱԺ), որը կազմեց կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ։ 1920-ի օգոստ. 10-ին Անտանտի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որը Անկարայի կառավարությունը չճանաչեց, իսկ Ք.շ. նոր ծավալ ստացավ։ Դրան նպաստեց խորհրդային Ռուսաստանը, որը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և ավելի քան 10 միլիոն ո. ոսկով անհատույց տրամադրեց Թուրքիային։ Ստանալով այդ օգնությունը և օգտվելով Այսրկովկասում ստեղծված իրադրությունից՝

1920-ի սեպտ. քեմալական հրոսակները ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք՝ դա ներկայացնելով իբրև Անտանտի դեմ պատերազմ։ Նրանք հրի ու սրի մատնեցին արևելյան Հայաստանը ոչնչացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց (տես Թուրքական արշավանք 1920). Փաստորեն քեմալականները շարունա կեցին երիտթուրքերի՝ հայերի ցեղասպանության քաղաքականությունը։ Արլ-ում Ք.շ. հասավ այն բանին, որ չստեղծվեց անկախ ու միացյալ հայկական պետություն, 1921-ի մարտի 16-ին, առանց Հայաստանի մասնակցության, Մոսկվայում, խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որով Այսրկովկասից Թուրքիային տրվեց շուրջ 26 հազար կմ2 տարածք, որից 24 հազար կմ2 Հայաստանի Հանրապետության տարածքից (տես Մոսկվայի պայմանագիր 1921).

Քեմալականները արլ-ում ավարտելով ռազմական գործողությունները, հիմնական ուշադրությունը դարձրեցին արևմտյան ճակատին՝ հույների դեմ պատերաղմին (տես Հույն-թուրքական պատերազմ 1919-22)։ 1921-ին Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ ճակատամարտում հունական զորքերի պարտությունը արագացրեց Անտանտի հակաթուրք. դաշինքի քայքայումը։

1921-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ (տես Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921), որով հրաժարվեց քեմալականների դեմ պայքարից, իր զորքերը հանեց Կիլիկիայից՝ թուրք, զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով։

1922-ին վերջնական պարտություն կրելով՝ հուն, ուժերը թողեցին Փոքր Ասիան. թուրք, զորքերը ներխուժեցին Իզմիր (Զմյուռնիա) և կոտորեցին հույն և հայ խաղաղ բնակչությանը (տես Զմյուռնիայի աղետ 1922)։

1922-ի հոկտ. 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստորագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև. հոկտ. 13ին դրան միացավ Հունաստանը։ Պատերազմն ավարտվեց Լոզանի կոնֆերանսով (1922-23), որը ճանաչեց թուրք, անկախ պետությունը։

Ք.շ. հետապնդում էր երկու նպատակ. պահպանել թուրք, լայնածավալ պետությունը, պայքարել թուրք, ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Ք.շ. չխորշեց նաև ցեղասպանությունից՝ արևելյան Հայաստանում և Կիլի- կիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արմ-ում՝ հույներին և հայերին. Արևմտյան Հայաստանում՝ քրդերին։

Գրականություն

Աարգսյան Ե. Ղ, Ա ա հ ա կ յ ա ն Ռ. Գ, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Ե., 1963։ К о р с у н И. Г., Гроко-турецкая воина 19191922 М, 1940; Ш а м с у т д н н о в А. М., Национально-освободительная борьба в Турции, М., 1966,

Ե. Աարգսյան

ՔԵՌԻ (Գավաֆյան Արշակ Գրիգորի) (1858, Կարին 1916, Ռևանդուգ, թաղված է Թիֆլիսում), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Կարինի Արծնյան վարժարանը։ Եղել է «Պաշտպան Հայրենյաց» կազմակերպության անդամ։ 1889-ին գործակցել է Հունոյի հետ (Հարություն Տեր-Մարտիրոսյան)։ 1890-ին մասնակցել է Ս. Կուկունյանի արշավանքին։ 1895-ի Կարինի ջարդերի ժամանակ ղեկավարել է առաջնորդարանը պաշտպանող զինված խումբը։ 1903-ին Թորգոմի «Մրրիկ» հեծելախմբի հետ մտել է Սասուն։ Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբությանը, աչքի ընկել քաջությամբ։ 1905-ին Վասպուրականից անցել է Կովկաս։ Հայ-թաթար. ընդհարումների ժամանակ եղել է (Անգեղակոթում) Զանգեզուրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից։ 1908-ին 50 հոգուց բաղկացած հեծելախմբով մեկնել է Թավրիզ, մասնակցել հրան. հեղափոխությանը։ Ռուս, զորքերի՝ Իրան մտնելուց հետո անցել է ասլմաստ, ապա միացել Եփրեմ խանին՝ դառնալով նրա օգնականը։ Վրեժխընդիր է եղել Եփրեմին սպանողներից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական 4-րդ կամավոր, գնդի հրամանատարն էր, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915)։ 1916-ի մայիսին. Մոսուլի ճանապարհին. Ռևանդուգի մոտ ընկել է թուրք, շրջապատման մեջ։ Հմտորեն ղեկավարելով