Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործողությունները կարողացել է դուրս գալ շրջապատումից, սակայն ինքը զոհվել է։ Ք. հայտնի էր որպես հմուտ հրամանատար, պահանջկոտ և հոգատար հայդուկապետ։ ժողովուրդը երգեր է հյուսել նրա մասին։

Գրականություն

Լ ա զ յ ա ն Գ., Հեղափոխական դեմքեր (մտավորականներ և հայդուկներ), Կահիրե, 1945, էջ 379-383։

Գ. Խուդինյան

ՔԵՊԱՊՃՅԱՆ (Քեբաբչյան) Մելքոն Մկրտչի (1880, Ակն 1949, Երևան), նկարիչ։ Սովորել է Ակնի Նարեկյան և Ներսեսյան վարժարաններում։ 1892-ին տեղափոխվել է Կ.Պոլիս, զբաղվել տարբեր աշխատանքներով, ինքնակրթությամբ վարպետացել մանրանկարչության և գործվածքեղենի ձևավորման բնագավառներում։ 1Ց1Ց-ից բնակվել է Փարիզում։

Ք-ի արվեստում ակնառու տեղ է գրավում Մեծ եղեոնի թեման։ Մեզ հայտնի առաջին աշխատանքներից է «Ողջ մնացողներուն մղձավանջը» նկարը, որը ներկայացնում է ծխի, բոցերի, խավարի ու ավերի մեջ գտնվող Հայաստանը։ Համազգ. ողբերգությունը թեմա է դարձել նաև «Խավարից լույսը», «Ավերակներու բուն», «Հայ մայրերու սուգը», «Հայ անթաղ նահատակներու հիշատակարան» և այլ ստեղծագործությունների համար։ Հատկապես ազդեցիկ է այդ շարքի վերջին նկարը։ Կ. Պոլսի մզկիթների ու մինարեների չարագուշակ ուրվապատ կերի վերևում, արնաներկ հորիզոնում պատկերված են բազմահազար անմեղ զոհերի անհայտ, անանուն, գոյություն չունեցող, խոնարհված խաչ-տապանաքարերը, որոնց կենտրոնում վառվում է նրանց հիշատակը հավերժակոչող անշեջ կրակը։ Դա արվեստագետի կանգնեցրած հուշարձանն է իր ժողովրդի նահատակների հիշատակին, անչափ պարզ, հնչեղ և կոթողային։ Արևմտահայության աղետն իր կնիքն է դրել Ք-ի ողջ ստեղծագործության վրա («Ունայնություն ունայնությանդ», «Թախծոտ գիշեր», «Մղձավանջ», «Գթություն», «Մենություն», «Մահերդ», «Վիշտը», «ճակատագրիս ընթացքը», «Հացի կոիվ»…)։ Հայրենիքի կորստյան թեման արտահայտվել է անսահման կարոտով տոգորված

«Ծննդավայրս, հրաժեշտի տարին» պատկերում և Թորոս Ազատյանի «Քառասնյակը» հատորի նկարազարդումներում։ 1930-ական թթ. Ք. ձևավորել է Փարիզում լույս տեսնող «Նահատակ գրագետներու բարեկամներ» մատենաշարի հատորները, որոնք մեծ ճանաչում են բերել արվեստագետին, և պատկերազարդել «Ձոն Հաճընի հերոսամարտի տասնամյակի» հուշահատորը։

Կարոտախտով տառապող արվեստագետի զգացմունքների դրսևորումն է «Հայրենաբաղձություն» պատկերը։ Հայրենի եզերքի անսահման կարոտն ու վերադարձի բաղձանքն են, որ ուժ են տվել վաթսունամյա նկարչին թողնել օտար ափերը և հայրենադարձվել։

ՔԵՐԶՈՆ (Curzon) Ջորջ Նաթանիել(1859-1925), անգլիական պետական գործիչ, դիվանագետ։ Մարկիզ։ Պահպանողական։ Պաշտոններ է վարել արտգործնախարարությունում, 1898-1905-ին՝ Հնդկաստանի փոխար քա, 1901-ից՝ Լորդերի պալատի անդամ, 1919-24-ին՝ արտգործնախարար։ Ակտիվ դեր է խաղացել հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Լոգան և այլն)։ Նրա անունով է կոչվում 1920-ին Անտանտի կողմից խորիրդ. երկրին առաջարկված լեհ-խորհրդ. սահմանագիծը («Քերզոնի գիծ»)։ Խիստ թշնամաբար էր տրամադրված խորհրդային Ռուսաստանի հանդեպ՝ նրան դիտելով որպես լուրջ խոչընդոտ անգլ. շահերին Մերձ, ու Միջին Արլ-ում, եղել է 1917-22-ին հակախորհրդ. օտարերկրյա ինտերվենցիայի ջատագովներից։ հայկական հարցում* Դ. Լլոյդ Ջորջի և Ս. Բոլդուինի կաբինետներում վարել է երկդիմի քաղաքականություն՝ հայերի և Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերը ծառայեցնելով Մեծ Բրիտանիայի կայսեիապետական ձգտումներին։ 1922-23-ի Լոգանի կոնֆերանսում արժանին հատուցելով «փոքր դաշնակից» Հայաստանին ու հայերին, որոնք «արժանի են հատուկ ուշադրության՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն … նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլև նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված հատուկ հավաստիացումները» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 737), Ք. թՈԼրք պատվիրակությանը ապարդյուն փորձում էր համոզել, որպեսզի հետ ընդունեն իրենց բնօրրանից արտաքսված հայերին և նրանց հատկացնեն «ազգային օջախ»։ Ավելի ուշ, զիջումներ կորզելով Թուրքիայից Մոսուլի հարցում (թուրքերը փաստորեն հրաժարվեցին այդ նավթաբեր շրջանից՝ նրա ապագայի հարցը թողնելով Ազգերի լիգայի լուծմանը), Ք. հրաժարվեց նաև հայկական հարցից, որն իր վերջնական ձևակերպումը ստացավ Լոգանի պայմանագրում (1923), որտեղ հիշատակություն անգամ չկար հայերի մասին։ Արևելքի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ է։