Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՎՇԱՐՅԱՆ Գրիգոր (1891, ԲաքՈԼ1915, Վերին Բասեն), ռազմական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։ Ավարտել է Կազանի ռազմ, ուսումնարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին մասնակցել է արևելյան ռազմաճակատի մարտերին և վիրավորվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել Է ռազմաճակատ (Կովկաս. ճակատ)։ Նշանակվել է հայկական կամավորական 6-րդ գնդի հրամանատար, աչքի ընկել ռազմավարական հմտությամբ։ Զոհվել է ռազմաճակատում։ Պարգևատրվել Է Գեորգիևյան ոսկե սրով։

U. Սանջյան (Լիբանան)

ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ XIX դարի վերջին, ԱվստրոՀունգարիան Օսմանյան կայսրության նկատմամբ վարում էր նրա ամբողջականության պահպանման քաղաքականություն, քանի որ փլուզված Թուրքիայի տեղում սլավոն, անկախ պետությունների ստեղծումը կարող Էր սպառնալ ավստրո-հունգ. բազմազգ կայսրության գոյությանը։ Դեռևս XVIII դ. կեսին ավստր. կայսրուհի Մարիա Թերեզան կողմնակից Էր Թուրքիայի հետ Ավստրիայի կայուն ու տևական դաշինքին՝ իր կայսրությունն ու Եվրոպան սլավոն, ազդեցությունից զերծ պահելու համար։ Բալկանները ամբողջապես իր քաղաքական ազդեցությանը ենթարկելու Ավստրո-Հունգարիայի քաղաքականությանը խոչընդոտում էր Ռուսաստանը, որը նրա մրցակիցն էր այդ շրջանում։ Ավստրո-Հունգարիան երկյուղում էր ինչպես Օսմանյան կայսրության ժողովուրդների ազգ-ազատագր. շարժումներից. այնպես Էլ իր սահմանների վրա սլավոն, խոշոր պետության ստեղծումից։ 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմի արդյունքները (որոնք համընկնում էին արևմտահայերի կենսական շահերի հետ) մեծ անհանգստություն առաջ բերեցին ավստր. կառավարությունում։ Ռուս, ազդեցության չեզոքացումն ու Օսմանյան կայսրության հնարավոր քայքայումից առավելագույն օգուտներ քաղելը դարձան ավստրո-հունգ. դիվանագիտության գլխավոր հոգսն ու գործողությունների ծրագիրը։ 1878-ի փետր.

ին պրեմիեր մինիստր Դյուլա Անդրաշին նոտա հղեց 1856-ի Փարիզի պայմանագիրը և 1871-ի Լոնդոնի կոնվենցիան ստորագրած պետություններին՝ առաջարկելով Վիեննայում եվրոպական համաժողով հրավիրել՝ քննարկելու ռուսթուրք. պատերազմի հետևանքով ծագած վիճելի հարցերը։ Անդրաշին համոզված էր, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի տարած հաղթանակի արդյունքները նվազեցնելու համար անհրաժեշտ Է հակառուս, անգլոավստր. համաձայնություն։ Եվ 1878-ի Բեռլինի կոնգրեսում Ավստրո-Հունգարիայի դիրքորոշումը նպաստեց 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով փոխարինելուն, ինչը խիստ աննպաստ եղավ հայերի համար։ Հետագայում Ավստրո-Հունգարիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի և եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ բազմիցս հանդես եկավ՝ Բ. դռնից պահանջելով իրագործել արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու իր ստանձնած պարտավորությունները։ Թուրքիայում ավստրոհունգ. դեսպան Հենրիխ Կալիցեն ստորագրեց սուլթան, կառավարությանն ուղղված տերությունների՝ 1880-ի հուլիսի 2-ի և 11-ի համատեղ նոտաները։

97-ի մերձավորարլ. ճգնաժամի օրերին ավստրո-հունգ. կառավարությունը ամեն կերպ պաշտպանում Էր Գերմանիայի քաղաքականությունը՝ միաժամանակ ջանալով համերաշխություն ցույց տալ Մեծ Բրիտանիայի գործողություններին հայկական հարցում։

ին Ավստրո-Հունգարիան իր դժգոհությունը հայտնեց հայկական հարցում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միակողմանի քայլերի առթիվ, մասնավորապես՝ Բ. դռանը ներկայացված արևմտյան Հայաստանի բարենորոգումների նախագծի կապակցությամբ։ Արտգործնախարար կոմս Ա-

գենոր Գոլուխովսկին անգլ. կառավարությանը առաջարկեց այդ հարցին մասնակից դարձնել բոլոր տերություներին, ստեղծել վեց մեծ տերությունների հանձնաժողով, որը կհսկեր բարենորոգումների իրագործումը արևմտյան Հայաստանում։ 1895-ի հոկտ. 2-ին Կ. Պոլսի ավստրո-հունգ. դեսպանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տերությունների դեսպանների հանդիպում, որի ժամանակ որոշվեց բողոքի նոտա ներկայացնել Բ. դռանը՝ մայրաքաղաքի հայ բնակչության ջարդերի կապակցությամբ։ Ա. Գոլուխովսկին

ԱՎՇԱՐՅԱՆ Գրիգոր (1891, ԲաքՈԼ1915, Վերին Բասեն), ռազմական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

մեծ տերությունների Կ. Պոլսի դեսպաններին հղեց հեռագրեր, որոնցով պահանջում Էր վճռական միջոցների դիմել սուլթանական կառավարության նկատմամբ, քանի որ «Օսմանյան կայսրության քրիստոնյաների վիճակը աղետալի է»։ Ավստրո-Հունգարիան

մասնակցեց նաև մեծ տերությունների կողմից թուրք, կառավարության վրա ճնշում գործադրելու համար Կ. Պոլիս ռազմանավեր ուղարկելու համատեղ քայլերին։ Չնայած Գոլուխովսկին

«դժբախտությունը կանխելու», հայերին տառապանքներից փրկելու կոչեր էր անում, միաժամանակ գտնում Էր, որ հայկական հարցի լուծումը պետք է լիովին վստահել սուլթանին։ 1897-ի դեկտ. 17ին նա տերություներին խորհուրդ էր տալիս սպասել, սուլթանին հնարավորություն տալ՝ «կարգուկանոնը վերականգնելու» իր խոստումը կատարելու համար, աշխատում էր ամեն կերպ չսրել ճգնաժամը, որը միաժամանակ կարող էր շեղել Ռուսաստանի ուշադրությունը Հեռավոր Արլ-ից։ Ավստրոհունգ. կառավարությունը ավելի շատ երկյուղում էր «բարենորոգումների կրակից», որը տարածվելով կարող էր սասանել կամ հիմնովին կործանել թուրք, տիրապետության խարխուլ շենՔ0։

14-ի Հայկական բարենորոգումների հարցի քննարկման ժամանակ Ավստրո-Հունգարիան լիովին պաշտպանում էր իր դաշնակցին՝ Գերմանիային։ Ա. Մանդելշտամի ռուս, ծրագիրը Կ. Պոլսի դեսպաններին ներկայացնելուց հետո ավստրո-հունգ. կառավարությունը ամեն գնով խոչընդոտում էր բարենորոգումների հարցի քննարկմանը։ Միաժամանակ նա Վիեն-